«Ո՞վ է դա»․ Փարիզի ոստիկանապետը չի ճանաչել Քարդաշյանին
ԱշխարհՈստիկանապետը, ով հետաքննում է ամերիկյան ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանի մոտ 11 մլն դոլարի կողոպուտի գործը, իմացել է Քարդաշյանի մասին միայն այն ժամանակ, երբ կողոպուտից հետո փնտրել է նրա անունն ինտերնետում։
Փարիզի ոստիկանապետ Քրիստիան Սենթը հեռախոսազանգ է ստացել գիշերը ժամը 3-ին՝ Քիմի շքեղ հյուրանոցում տեղի ունեցած հարձակումից հետո։
Սենթը Vanity Fair-ին ասել է, որ ոստիկանության ծառայողն իրեն զանգահարել ու ասել է, որ քաղաքում կողոպտել են Քիմ Քարդաշյան անունով կնոջ։
«Ես երկրորդ անգամ հարցրեցի, «ո՞վ է տուժողը»»,-ասել է Սենթը։ Պարզվում է զանգահարած ոստիկանը ևս չի ճանաչել Քիմ Քարդաշյանին։
Ոստիկանապետը զանգից հետո է միայն ինտերնետում փնտրել Քիմի անունն ու արագ հասկացել, թե ով է Քիմը։
«Այժմ ես արդեն գրեթե ամեն ինչ գիտեմ նրա մասին։ Տուժող Քիմ Քարդաշյանը նման չէ ոչ մեկին։ Նա շատ լայքեր ունի ֆեյսբուքում։ Մշտապես տեղեկություններ է հաղորդում սոցիալական ցանցերում, թե որտեղ է նա գտնվում»,-ասել է ոստիկանապետը ու վստահություն հայտնել, որ գտնելու է գողերին։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանին կողոպտել էին Փարիզի նորաձության շաբաթվա ընթացքում ու տարել նրա զարդերը, որոնց ընդհանուր գումարը կազմում է մոտ 11մլն դոլար։