Հայերեն


Կարևորը «շեֆի» խոսքից դուրս չգան. ինչի՞ համար է Փաշինյանը վրեժ լուծում Հովիկ Աբրահամյանից

Հասարակություն

Վրեժխնդրությունն ու քինախնդրությունը համարվում են մարդկային ամենավատ հատկանիշներից, ավելին՝ հաճախ մարդկանց համար դա ուղղակի վիրավորանք կարող է ընկալվել: Բայց, ինչքան էլ ցավալի է, այնպիսի տպավորություն է, որ իշխանափոխությունից հետո վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը առանձին դեպքերում առաջնորդվում է հենց այդ զգացումներով: Այլ կերպ դժվար է բնութագրել այն մոլուցքը, որով Փաշինյանն «ընկել է», օրինակ, Հովիկ Աբրահամյանի ու նրա հարազատների հետևից: Դեռ մի կողմ թողնենք, որ այդպիսի մոլուցքով ու եռանդով երկրի տնտեսական վիճակի կարգավորմանը նվիրվելու պարագայում արդեն իսկ հնարավոր կլիներ որոշակի դրական առաջընթաց ապահովել, այլ ոչ թե օրավուր գահավիժել դեպի անդնդախոր անորոշություն: Շատ ավելի հետաքրքիր է, թե ինչի հետ է կապված Փաշինյանի քինախնդրությունը Հովիկ Աբրահամյանի հանդեպ: Վերջինս եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԺ նախագահ, վարչապետ, ու այդ բոլոր տարիներին նրան ամենաբուռն քննադատողներից մեկը եղել է հենց Նիկոլ Փաշինյանը: Լավ է արել, ընդդիմություն է եղել, քննադատել է, թեկուզ հիմա հենց ինքն ու իր թիմն են հիվանդագին ընդունում ցանկացած քննադատություն: Սակայն հաճախ նրա այդ քննադատություններն անցել են քաղաքակրթության բոլոր սահմանները, սակայն սա էլ ոչ մեկին չի զարմացրել, որովհետև դա շատ բնորոշ է Նիկոլին, ով միշտ էլ աչքի է ընկել էքսցենտրիկ ու ջղագրգիռ պահվածքով՝ իր նպատակների համար ընտրություն չկատարելով մեթոդների միջև: Շատ հաճախ նրա քննադատությունները եղել են, պատկերավոր ասած, գոտկատեղից ներքև: Հիմնավոր են եղել, թե ոչ, այլ խնդիր է, դրանց պատասխանը կտա հենց Փաշինյանը, եթե կարողանա չկրկնել այն «սխալները», որոնց համար նա քննադատել է նույն Հովիկ Աբրահամյանին, էլ չասենք այդ «սխալները» շտկելու մասին: Սակայն ոչ ոք չի կարող բերել գեթ մեկ օրինակ, որ օրինակ, Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման ժամանակ գեթ մեկ անգամ որևէ թեկուզ աննշան ճնշում կիրառած լինի Նիկոլի ու իր ընտանիքի անդամների կամ հարազատների հանդեպ: Այդ պարագայում անհասկանալի է վրեժի այդ զգացողությունը, որ առկա է Փաշինյանի գործողություններում: Իսկ այլ որակում դժվար է տալ, քանզի բոլոր «գործերը», որ փորձում են «կարել» Աբրահամյանների վրայով, պարզապես սարքովի են: Մարտի 1-ի հետ զենքերի առնչակցությունը «չկպավ»: Չկպավ, չկպավ, այլ բան կմոգոնեք: Ի հայտ եկավ ավազի հանքի հետ կապված ինչ-որ անհոդաբաշխ հերթական հայտարարությունը: Սա էլ հիմքեր չունի՞, հետո ինչ: Պատկան մարմինների երևակայությունն անսպառ է, մի բան կհնարեն: Կարևորը «շեֆի» ցանկությունները գետնով չտան, կարևորը հնչեղ շոուների պակաս չզգացվի: Բայց դե, շուոներով երկար երկիր չես պահի, ինչպես ուղղակի շուկաներով պտտվելով արևավառ լոլիկի գին չես իջեցնի...

Արսեն Սահակյան

Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութը
Ամենադիտված