Որևէ քաղաքական գործընթաց չի կարող ազդել մեր անկախության վրա. Պաշտպանության նախարար
ՔաղաքականությունԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել մեր անկախության վրա: Հակառակը՝ դրանք ամրապնդում են մեր անկախությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Մեր երկիրը դիմագրավում և ազդում է բոլոր գործընթացների վրա»,-ասաց նա:
Անկախության տոնը ՀՀ պաշտպանության նախարարի համար ամենաբաղձալի տոներից մեկն է: «1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը ձեռք է բերել անկախություն և ինքնակառավարվում է շատ հզոր կերպով»,-հավելեց նախարարը: