Տղամարդու և կնոջ դիակներ են հայտնաբերվել Երևանում
ՀասարակությունԱյսօր կեսօրից հետո Գլինկայի 5 հասցեում գտնվող տանն շտապօգնության բժիշկները հայտնաբերել են մահացած տաղամարդու և կնոջ մարմիններ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն, աս պահին տեղում աշխատում է դատաբժիշկն, ում տված նախնական եզրակացության համաձայն` դիերի վրա բռնության հետքեր չկան:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ մահացած տղամարդը Սամվել Երանոսյան էր, ով մասնագիտությամբ էլեկտրիկ էր, իսկ մահացած կինը` Սիրանուշ Բերբերյանը: