Գիտնականը վստահեցնում է․ մահից հետո հարություն առնելու հնարավորություն կա
ԱշխարհԱմերիկացի գիտնական Ռոբերտ Փոլ Լանզան կարծում է, որ մահից հետո մարդը բոլորովին այլ տիրույթում է հայտնվում եւ հարություն առնելու հնարավորություն ունի: Այս մասին գրում է Informing-ը:
Հարկ է նշել, որ մասնագետը ոչ միայն ենթադրություն է հայտնել, այլ կարողացել է դա ապացուցել բիոցենտրիզմի տեսության օգնությամբ:
Գիտափորձի ընթացքում պրոֆեսորը մարդու կյանքը համեմատել է բույսերի աճի գործընթացի հետ, որոնք ծաղիկ տալուց առաջ թառամում են:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Փոլ Լանզան հայտնի է դարձել ցողունային բջիջների մասին իր աշխատանքի շնորհիվ: 2003 թվականին նա մաշկային բջիջների օգնությամբ ցուլ է կլոնավորել, որը մահացել է գրեթե 25 տարի առաջ, Սան Դիեգոյի կենդանաբանական այգիներից մեկում: