Ինչու են կանայք դավաճանում․ ամենաազդեցիկ պատճառը
ՀասարակությունԲրիտանական կայքերից մեկի անցկացրած հարցման համաձայն՝ ծնողական դաստիարակությունը կարող է ազդել ամուսնական հավատարմության հարցում մարդու հետագա վարքագծի վրա, գրում է Indy100 –ը։
Մեծ Բրիտանիայի կայքերից մեկում հարցում է կատարվել 1000 մարդու շրջանում (50/50 տղամարդկանց ու կանանց)։ Նրանց մեկ հարց են տվել՝ ի՞նչն է դրդում դավաճանության։ Արդյունքում պարզվել է , որ կանանց 71 տոկոսն իր զուգընկերներին դավաճանել է , քանի որ ժամանակին նրանց մայրերն էլ իրենց ամուսիններին էին դավաճանել։
Համեմատության համար նշենք, որ իրենց կանանց դավաճանած տղամարդկանց միայն 45 տոկոսն է խոստովանել, որ իրենց հայրերն էլ են անհավատարիմ ամուսիններ եղել։ Պարզվում է հարցմանը մասնակցած կանանց 66 տոկոսը պատրաստ է դավաճանել, քանի որ այդպես են վարվել նրանց մայրերը։
Բացի դրանց պարզվել է, որ հակառակ տարածված տեսակետին՝ տղամարդկանց մեծ մասը ամենեւին էլ չի հպարտանում այսպես կոչված մաչոյի համբավով։ Ընդ որում տղամարդկանց 83 ու կանանց 89 տոկոսը խոստովանել է, որ ամուսնական դավաճանությունն իրենց համար անընդունելի է ու անբարոյական։