Հայերեն


Երևանի ավագանու ընտրությունները 2009-2018թթ-ին

Քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, որի արդյունքներով էլ ընտրվեց Երևանի 12-րդ քաղաքապետը:
Նախկինում, 1995 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն, Երևանի քաղաքապետին նշանակում և ազատում էր ՀՀ նախագահը: 2008 թվականին ընդունված «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն (որն ուժի մեջ է մտել արդեն 2009 թվականից) Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում համամասնական ընտրակարգով:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում 2017 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած փոփոխության համաձայն` Երևանի ավագանին ընտրվում է 5 տարի ժամկետով (մինչ այս գործել է 4 տարի պաշտոնավարման ժամկետը) և կազմված է 65 անդամից։

2009 թվականից ի վեր համամասնական ընտրակարգով տեղի են ունեցել 4 ընտրություններ.

2009 թվական

2009 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին ընտրելու հնարավորություն ունեցող 771 477 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 404 հազար 634 քաղաքացի կամ ընտրողների 52.85%-ը: Ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերը 7-ն էին. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, Ժողովրդական կուսակցություն, «Հայ ազգային կոնգրես» դաշինք, ՀՅԴ, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն, ՀՀԿ, «Օրինաց երկիր» կուսակցություն: Նրանցից սահմանված նվազագույն շեմը` կուսակցությունների դեպքում 7%, դաշինքների դեպքում` 9%, հաղթահարել են հետևյալ ուժերը.

ՀՀԿ- 47,39%` 35 մանդատ

ԲՀԿ- 22,71%` 17 մանդատ

ՀԱԿ- 17,41%` 13 մանդատ

Արդյունքում, քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանը` դառնալով Երևանի պատմության մեջ առաջին ընտրված քաղաքապետը:

2009 թվականի Երևանի ավագանու ընտրությունները, առաջինը լինելուց բացի, հետաքրքրական էին նաև այն առումով, որ քաղաքական ուժերի համար հաջորդ լուրջ քաղաքական ընտրություններն էին 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո: Այստեղ հատկապես անհրաժեշտ է առանձանցնել ՀԱԿ-ի գործոնը: Չնայած այն հանգամանքին, որ դաշինքը ընտրություններին մասնակցում էր անձամբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ (վերջինիս հաջողվել էր իր շուրջը համախմբել 18 քաղաքական ուժերի), այնուամենայնիվ, զբաղեցրեց միայն 3-րդ տեղը` զիջելով իշխանական կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին: Ի վերջո, բոյկոտելով ավագանու աշխատանքները, ՀԱԿ-ը հրաժարվեց նաև իր ստացած 13 մանդատները վերցնելուց` այդպես էլ երբևիցե չմասնակցելով ավագանու աշխատանքներին:

2013 թվական

2013 թվականի մայիսի 5-ին տեղի ունեցան Երևանի ավագանու հերթական ընտրությունները: Ընտրական իրավունք ունեցող 816 հազար 494 քաղաքացիներից ընտրություններին մասնակցեց 437 հազար 079 քաղաքացի կամ ընտրողների 53,5%-ը: Այդ ընտրություններին առաջադրվել էր 7 քաղաքական ուժ. ՀԱԿ, ՀՅԴ, «Առաքելություն Հայաստան», ԲՀԿ, ՕԵԿ, ՀՀԿ և «Բարև Երևան» դաշինք: Նրանցից 4-ը՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Առաքելություն Հայաստան» և ՕԵԿ-ը, չհաղթահարեցին սահմանված 6%-ի շեմը (այս ընտրություններում արդեն 1 տոկոսով իջել էր անցողիկ շեմը` համապատասխանաբար կուսակցությունների համար կազմելով 6%, իսկ կուսակցական դաշինքների համար` 8%): Ավագանու կազմում հայտնվեցին նորից 3 քաղաքական ուժեր.

ՀՀԿ- 55,89%` 42 մանդատ

ԲՀԿ-23,07%` 17 մանդատ

«Բարև Երևան» դաշինքը-8,48%` 6 մանդատ

Չնայած ԱԺ անցած ոչ իշխանական 4 ուժերի(ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ, ՀՅԴ) մոտ խորհրդարանական ձևաչափում նկատվող որոշակի համագործակցությանը` վերջիններիս չհաջողվեց համատեղ հանդես գալ Երևանի ավագանու ընտրություններում: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ընդդիմության կոնսոլիդացնող դերը ստանձնելու պարտավորությունն իր վրա չվերցրեց մոտ 3 ամիս առաջ նախագահական ընտրություններում շուրջ 540 հազար քվե ստացած Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը հրաժարվել էր 2012թ. ԱԺ ընտրություներից հետո մաս կազմել իշխող կոալիցիային, իրեն հայտարարեց իշխանության այլընտրանք և համագործակցության կոչ արեց մյուս քաղաքական ուժերին: Ի վերջո այդ փորձերը ձախողվեցին, և նրանց չհաջողվեց հանդես գալ մեկ միասնական ցուցակով:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ չի մասնակցելու ավագանու ընտրություններին, իսկ ՀՅԴ-ն էլ հայտարարեց իր` առանձին մասնակցության մասին: Արդյունքում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները ընտրություններին մասնակցեցին «Բարև Երևան» դաշինքով, որը գլխավորեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 

2017 թվական

2017 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները հաջորդեցին 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին: ԱԺ անցած 4 քաղաքական ուժերից (ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ) 2-ը` «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն, հրաժարվեցին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելուց, ինչի արդյունքում ընտրություններին մասնակցած 3 քաղաքական ուժերից 3-ն էլ հայտնվեցին Երևանի ավագանու կազմում.

ՀՀԿ- 71,25%` 46 մանդատ

«Ելք» դաշինք- 21%` 14 մանդատ

«Երկիր ծիրանի» կուսակցություն- 7,75 %` 5 մանդատ

Նախկին ընտրությունների հետ համեմատած` այս ընտրություններում գրանցվեց նաև մասնակցության ամենացածր մակարդակը. ընտրական իրավունք ունեցող 842 հազար 147 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 345 հազար 158 քաղաքացի կամ մասնակիցների շուրջ 41%-ը: Սա պայմանավորված էր ինչպես մասնակից քաղաքական ուժերի քիչ քանակով, այնպես էլ ընտրությունների արդյունքների` արդեն կանխորոշված լինելու հանգամանքով: Քաղաքական դաշտը, ըստ էության, վերաձևվել էր. մոտ 40 օր առաջ կայացած ԱԺ ընտրություններում իշխող ՀՀԿ-ն հավաքել էր ձայների կեսից ավելին, և արդեն պարզ էր, որ հենց այդ կուսակցությունն է հավակնելու ամենաշատ մանդատներին:

Արդյունքում, քաղաքական մրցակցության բացակայության պայմաններում, ՀՀԿ-ն հավաքեց ընտրողների ձայների 71.25%-ը` ստանալով հնարավոր 65 մանդատներից 46-ը:

2018 թվական

2018 թվականի հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ, ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակի 2-րդ համար Տարոն Մարգարյանը 7 տարի պաշտոնավարելուց հետո հրաժարական ներկայացրեց:

Դրան հետևեց ավագանու արտահերթ նիստը, որը, քվորում չապահովելու պատճառով, համարվեց չկայացած: Առաջադրված միակ թեկնածուն «Երկիր ծիրանի» կուսակցություն նախագահ Զարուհի Փոստանջյանն էր: Օգոստոսի 16-ին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը, իսկ ԿԸՀ-ն էլ արտահերթ ընտրությունների օր նշանակեց սեպտեմբերի 23-ը, որին մասնակցելու համար գրանցվեց 12 քաղաքական ուժ` 8 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք. Ռեֆորմիստների կուսակցություն, «Ժառանգություն» կուսակցություն, «Լույս» դաշինք, «Երևանի հանրություն» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Հայք կամ Հայկազուններ», «Երկիր ծիրանի» կուսակցություն, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, «Օրինաց երկիր» կուսակցություն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն և «Երևանցիներ» դաշինք:

Նախորդ բոլոր ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթած և 2018թ. ապրիլին իշխանությունից հեռացված ՀՀԿ-ն հայտարարեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին չմասնակցելու և որևէ քաղաքական ուժի չսատարելու մասին: Քաղաքական ուժերից ՀԱԿ-ն էլ հայտարարեց ընտրություններին չմասնակցելու և հեղափոխություն իրականացրած ուժին սատարելու մասին:

Համաձայն ԿԸՀ ներկայացրած տվյալների` Երևանի ավագանու ընտրություններին ընտրելու հնարավորություն ունեցող 848 հազար 346 քաղաքացիներից ընտրությանը մասնակցեցին 370 հազար 365 քաղաքացի կամ ընտրողների 43,65%-ը, ինչը շուրջ 3%-ով ավել էր նախորդ ավագանու ընտրություններին մասնակցության ցուցանիշից:

Երևանի նոր ավագանին կունենա հետևյալ պատկերը.

Իմ քայլը դաշինք-81,06%` 57 մանդատ

ԲՀԿ-6,95%` 5 մանդատ

Լույս դաշինք-4,99%` 3 մանդատ

Ճիշտ է, միայն 2 քաղաքական ուժի հաջողվեց հաղթահարել նախատեսված անցողիկ շեմի արգելքը, սակայն, համաձայն ՀՀ ԸՕ-ի 141-րդ հոդվածի, ավագանում անդամներ ունենալու հնարավորություն ստացան նաև 3-րդ ամենաշատ քվեներ ստացած քաղաքական ուժի` Լույս դաշինքի ներկայացուցիչները` անկախ դաշինքի ստացած քվեների քանակից (դաշինքին չհաջողվեց հաղթահարել սահմանված 8% անցողիկ շեմը):

Քաղաքական ուժերի ոչ հավասարաչափ բաշխումը կարելի է պայմանավորել հասարակության շրջանում հետհեղափոխական տրամադրությունների առկայությամբ, ինչպես նաև այն իրականացնող ուժի նկատմամբ առկա վստահության մեծ պաշարով: Ուշագրավ է, որ նախորդ ընտրություններից յուրաքանչյուրում(բացառությամբ վերջին ընտրության) շուրջ 90 հազար ձայն ստացած ԲՀԿ-ին չհաջողվեց այս ընտրություններում հավաքել 25 հազարից ավել քվեներ:

Այս ընտրությունների արդյունքները կասկածի տակ դրեցին նաև մեկ այլ ուժի` ՀՅԴ-ի՝ կայուն ընտրազանգված ունենալու հանգամանքը. կուսակցությանը հաջողվեց հավաքել ընդամենը 5882 քվե (2%-ից քիչ):

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, եթե ավագանու ընտրությունների արդյունքով մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50%-ից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ: Վերոնշյալից պարզ է, որ Իմ քայլը դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ, ով իր պաշտոնական լիազորությունները կստանձնի նոր ավագանու հոկտեմբերի 10-ին գումարվող անդրանիկ նիստում:

Չնայած նախընտրական քարոզարշավի ժամանակ նկատվող լարվածության որոշակի դրսևորումներին` ընտրություններն ընթացան առանց լուրջ միջադեպերի և ընտրախախտումների: Հատկանշական է հատկապես այն փաստը, որ ընտրությունների արդարության ու թափանցիկության հանգամանքը չվիճարկվեց ինչպես մասնակից, այնպես էլ ընտրություններին չմասնակցող և ոչ մի քաղաքական ուժի կողմից:

Քաղաքական մշակույթի զարգացման տեսանկյունից այս ընտրությունների կարևոր ձեռքբերումներից կարելի է համարել նաև նախընտրական քարոզարշավի ժամանակ Հանրային հեռուստաընկերության կողմից հեռուստաբանավեճի իրականացումը, ինչպես նաև պարտվող քաղաքական ուժերի՝ հաղթող թեկնածուին շնորհավորելու հանգամանքը:

Նախկինում անցկացված և՛ համապետական, և՛ ՏԻՄ ընտրություններ վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների կողմից տրված զեկույցները որոշակի բացասական ազդեցություն են ունեցել ՀՀ ժողովրդավարական իմիջի վրա: Եվ, այս տեսանկյունից, հավասար մրցակցային պայմաններում անցկացված ազատ, արդար ընտրությունները մեծապես կարող են նպաստել ՀՀ ժողովրդավարական իմիջի բարձրացմանը:

Այսպիսով, պետք է փաստել, որ այս ընտրությունները սպասվող ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ յուրահատուկ ստուգատես հանդիսացան կուսակցությունների համար` սեփական հնարավորությունների ճշգրտման, խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափի հստակեցման և քաղաքական դաշտում համապատասխան դիրքավորում ընտրելու ճանապարհին:

Սամվել Կարապետյանն առաջադրվում է վարչապետի պաշտոնի համար. ըստ հարցումների՝ մենք առաջատար ենք. Նարեկ ԿարապետյանԻրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքովԱրցախից մինչև Երևան. Ադրբեջանի էքսպանսիայի հաջորդ փուլըՀայտնի է «Էլ Կլասիկո»-ի օրը Ուժեղ խաղաղությունը կլինի միայն այն դեպքում, երբ հակառակորդը տեսնի քո հնարավորությունները. Ուժեղ ՀայաստանՍևաստոպոլում բազմահարկ շենքում պայթյունի հետևանքով կան զnհեր և վիրավnրներ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո ՆավֆալինՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը` Փաշինյանի կողմից զենք գնելու մասինՊետք է վերականգնենք սոցիալական արդարությունը․ Ավետիք Չալաբյան Ստոմատոլոգիական ծառայությունները պետք է ներառվեն առողջության ապահովագրության մեջ․ Հրայր Կամենդատյան8700 երեխաներ զրկվելու են իրենց բնակավայրում դպրոց հաճախելու հնարավորությունից․ Ատոմ Մխիթարյան Հայ ժողովրդի արթնացումը սկսված է, ոչ ոք չի կարող այն կասեցնել․ Արսեն ԳրիգորյանՆարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին (տեսանյութ)Փաշինյանը պատգամավորներին հանձնարարել է անցնել կոշտ հարձակման ընդդիմության դեմ Սահմանադրության մեջ միակողմանի փոփոխություններ անելն Ադրբեջանի և այսօրվա իշխանության գերնպատակն է, ինչն աղետալի հետևանքներ կարող է ունենալ մեր պետության համար․ «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության անդամ Անեկդոտ Նիկոլի զենքի մասին. Արշակ Կարապետյան Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Երևանի մամուլի շենքն այլևս մամուլինը չէ Ի՞նչ էր փնտրում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում Փաշինյա՛ն, Արթուր Ավանեսյանը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում քաղաքականությունը փոխվել է, և այլևս չի օգտագործվում «բռնի տեղահանված» ձևակերպումը. Էդմոն ՄարուքյանԱմենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Ահաբեկելով ստիպելու են ընտրել. Աննա Կոստանյան Սոցիալական ծրագիր. զանգվածային սպորտ. Հրայր ԿամենդատյանRedwire ընկերությունը ներկայացրել է նոր ELSA արևային վահանակը զանգվածային արբանյակային արտադրության համար Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի ՀԷՑ-ը չի ծառայելու ՔՊ-ին. Վարդան ԱլոյանԽաղաղություն մեր տարածաշրջանում կարող է լինել, եթե Հայաստանը կանգնի Ռուսաստանի կողքին. Մհեր ԱվետիսյանԱրցախի վերահայացումը. վտա՞նգ թե՞ անվտանգություն. Աննա Կոստանյան Մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, բայց կայուն, երկարատև ու երաշխավորված. Արթուր ՄիքայելյանԱյն մասին, թե ինչու Ալիևը այլևս իրական հնարավորություն չունի իր կամքը Հայաստանին պարտադրելու. Ավետիք ՉալաբյանՀայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում. Վահե Հովհաննիսյան Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև. Տիգրան Դումիկյան Անվտանգություն՝ տնտեսության հիմքի վրա․ «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած ուղին Խաղաղության պատրանքը և անվտանգության ճգնաժամը Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից Արևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը». «Փաստ» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ» Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ» Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ» IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասինԼոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը. Մենուա ՍողոմոնյանԱղետաբեր պատերազմի սպառնալիք և Արցախի էթնիկ զտման ջնջում. Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները. Էդմոն ՄարուքյանԴավիթբեկում էինք, գյուղ, որ տեսել է պատերազմ, ավերածություններ. Արթուր ՄիքայելյանԱնուշ Միրզոյանը միացել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմին՝ «Ուժեղ Հայաստանին»Մենք բերելու ենք ուժեղ դիվանագիտություն, իրական խաղաղություն և բացառելու ենք միակողմանի զիջումները. Գոհար Ղումաշյան«ԱրտՔոմփանի» կառուցապատող ընկերությունը նոր անակնկալներ է պատրաստել TOON EXPO-ի այցելուների համար
Ամենադիտված