Հայերեն


ՀՀ վարչապետը քաղաքացիներին Ազգային ժողովի մոտ հավաքվելու կոչ արեց

Քաղաքականություն

Ազգային ժողովի օրակարգ էր մտցվել և նախատեսվում էր քննարկել մի օրենսդրական նախաձեռնություն , որի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կանխելն էր, ոչ միայն շուտափույթ, այլև միջնաժամկետ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակման միջոցով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին:

«Այդ նախագծի ֆորմալ հեղինակը ՀՀԿ-ի մի պատգամավոր է, ում անունը չեմ ցանկանում տալ, և ուզում եմ մեզ բոլորիս խնդրել, որ այս քննարկումների կոնտեքստում չմոռանանք սիրո և համերաշխության մեր սկզբունքների մասին: Ներկայացվել էր մի նախագիծ, որի նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանխելն է: Նախագծի իմաստն այն էր, որ եթե ԱԺ նիստը տեղի չի ունենում, օրինակ, ԱԺ-ը ժողովրդի կողմից շրջափակվելու հետևանքով, ապա կարող է նիստը ընդհատվել:

Այսինքն՝ եթե նիստը ընդհատվում է և դրանից անցնում է մի շաբաթ կամ վեց ամիս, այդ վեց ամսից հետո կհամարվի, որ այդ նիստը պետք է շարունակվի»,- ասաց վարչապետը:
Թե ինչ կապ ունի նախագիծը հակահեղափոխության հետ, ապա Փաշինյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ այն ուժերը, որոնք կողմ են այս նախագծին և պատրաստվում էին կողմ քվեարկել, իրենք իրենց բացահայտում են որպես հակահեղափոխական ուժ:

«Եվ ուզում եմ հստակ հայտարարել, որ իմ ըմբռնումը միանշանակ է, բոլոր նրանք, ովքեր որևէ ձևով կողմ կքվեարկեն այս նախագծին, նրանք քաղաքական պատերազմ են հայտարարում ժողովրդին: Ես հեռախոսազրույց ունեցա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ և «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ և նրանց ասացի, որ եթե հիմա այդ քվեարկությունն առնվազն չհետաձգվի՝ ես ստիպված կլինեմ ուղերձով դիմել ժողովրդին և աջակցություն խնդրել: Ես ուրախ եմ, որ բանականությունը հաղթեց, և այս նախագիծն այսօր ցերեկը չդրվեց քվեարկության»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև հայտնեց, որ բացի դրանից, այցելել է նաև Ազգային ժողով, հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի և Արա Բաբլոյանի հետ և ասել, որ այս քայլն ինքը համարում է մեր նախաձեռնած բանակցային գործընթացը խաթարող քայլ, և այդ քայլով ի ցույց է դրվում ՀՀ-ում հակահեղափոխական ուժերի, քաղաքական գործիչների ու պատգամավորների շրջանակը:

«Ես ակնկալում եմ հետևյալը. ես կոչ եմ արել «ՀՀԿ» խմբակցության ղեկավարին, որ նա միջոցներ ձեռնարկի, որ այդ նախագիծն ընդհանրապես շրջանառությունից հանվի, և երաշխիքներ ստեղծվեն, որ այդ նախագիծը չի ընդունվի, ես կոչ եմ անում չգնալ ներքաղաքական իրավիճակը սրելուն»,- ասաց Փաշինյանը:

Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունեն
Ամենադիտված