Դանակահարվել է գիշերային ակումբի տնօրենը
ՀասարակությունԱրտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հոկտեմբերի 30-ին,
Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի վրա գտնվող «Օլե» գիշերային ակումբի մոտ դանակահարություն է տեղի ունեցել:
Այս մասին Operativ.am-ի թղթակցին հայտնել են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից:
Shamshyan.com-ի տվյալներով՝ դանակահարվածը 31-ամյա Մամիկոն Գրիգորյանն է, ով «Օլե» գիշերային ակումբի տնօրենն է: