Հայերեն


Հայաստանը պատրաստ է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին. ամեն ինչ հաշվարկված է րոպեական ճշգրտությամբ

Քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 7-12-ը տեղի կունենան Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումները: Միջոցառման նախապատրաստական աշխատանքների, դրանցում ներգրավված ռեսուրսների և սպասվող անակնկալների շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի հետ:

- Պարոն Մելիքյան, ե՞րբ են մեկնարկել միջոցառումների կազմակերպչական աշխատանքները, և ո՞ր փուլում են հիմա:

- Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքները մեկնարկել են դեռևս շուրջ 1.5 տարի առաջ: Այսօր արդեն հասել ենք մի կետի, երբ վերջնական ճշգրտումներն ու շտկումներն ենք անում, որ կարողանանք պատվով դուրս գալ այս բավականին պատասխանատու իրավիճակից: Հայաստանում երբևէ չի եղել նման մասշտաբային միջոցառում: Մենք այսօրվա դրությամբ արդեն ունենք 40-ից ավելի պետությունների ղեկավարներ ու կառավարությունների ղեկավարներ, արտգործնախարարներ, տարբեր մակարդակների ներկայացուցիչներ, որոնք ժամանել և ժամանելու են Հայաստան: 1000-ավոր հյուրերի ենք սպասում: Կազմակերպչական մասով, եթե մեկ տողով ասեմ`մենք այսօր պատրաստ ենք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին:

- Ի՞նչ միջոցառումներ են տեղի ունենալու հոկտեմբերի 7-12-ն ընկած ժամանակահատվածում:

- Բուն գագաթաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 11-ին ու 12-ին, բայց հոկտեմբերի 7-ից մենք արդեն սկսելու ենք հիմնական միջոցառումները: Այդ օրը Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 105-րդ նիստը կկայանա, սա Ֆրանկոֆոնիայի երկրների ներկայացուցիչների հավաքն է, և 3 ատյաններից մեկն է: Հոկտեմբերի 8-ին և 9-ին մենք ունենք արտաքին գործերի նախարարների 35-րդ նիստը, հոկտեմբերի 10-ին Ֆրանկոֆոնիայի շրջանակում տնտեսական ֆորումն է, ինչպես նաև` Ֆրանկոֆոն երկրների թվային նախարարների կլոր սեղանը, իսկ 11-12-ին արդեն բուն գագաթաժողովն է` պետությունների ղեկավարների, կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ: Բավական խոշոր միջոցառում է նաև Ֆրանկոֆոնիայի ավանը, որն Ազատության հրապարակում է տեղակայված լինելու: Սա ֆրանկոֆոն երկրների մասնակցությամբ յուրահատուկ ավան է, որտեղ նրանք կներկայացնեն իրենց մշակույթը, ավանդույթները, խոհանոցը, կերակրատեսակները, տեսարժան վայրերը, իրենց երկրի վերաբերյալ տարբեր նյութեր: Այնտեղ մշտապես բեմահարթակ է գործելու, որտեղ ելույթներ կունենան տարբեր երկրներից ժամանած արտիստներ, մեր ֆրանկոֆոն համալսարաններ ու քոլեջների տարբեր խմբեր: Շատ չեմ բացում փակագծերը, որպեսզի հետաքրքիր լինի: Մուտքն ազատ է բոլորի համար, և հոկտեմբերի 7-ից արդեն Ֆրանկոֆոն ավանը կսկսի գործել, իսկ հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի մասնակցությամբ կկայանա ավանի հանդիսավոր բացումը: Հոկտեմբերի 11-ի երեկոյան բավական մեծ գալա համերգ ենք կազմակերպում հանրապետության հրապարակում, որտեղ մուտքն ազատ է լինելու նաև մեր հանրության համար, և այս համերգն ուղղակի իր մասշտաբներով ու ներկայացվածությամբ նույնպես աննախադեպ է լինելու:

- Որքա՞ն է լինելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումների մասնակիցների թիվը:

- 3500 հոգու սպասում ենք: Նաև լրագրողների հսկայական բանակ ունենք նաև: Այս օրերին Հայաստանում զուգահեռ ընթանալու է նաև Ֆրանկոֆոն երկրների կոնգրեսը: Այնտեղ մենք ունենք ավելի քան 250-300 լրագրող, շուրջ 600 հավատարմագրված լրագրող, այսինքն`հետաքրքրությունը բավական մեծ է, այդ իմաստով պատվիրակությունները բավական շատ են: Այս պահի դրությամբ, մեր տեղեկություններով, գնում ենք ռեկորդային քանակի ներկայացվածության` համեմատած նախորդ 16 գագաթաժողովների մասնակիցների թվի հետ: Մինչև ամսի 10-ը մենք դեռ սպասում ենք, որ թիվը ավելանալու է: Աշխարհի բոլոր համաժողովներում նման տենդենց կա: Կազմակերպիչների համար դա մի քիչ ծանր է այն իմաստով, որովհետև վերջին վայրկյանին վերջին տեղեկությունը ստանալով բեռը ծանրանում է, բայց մեր հյուրերն են ու մենք պարտավոր ենք հավուր պատշաճի նրանց ընդունել: Թերևս, նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներն են մեր երկրի նկատմամբ հետաքրքրություն առաջացրել:

- Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումների օրերին ինչպե՞ս է կազմակերպվելու պատվիրակությունների տեղաշարժն ու նրանց անվտանգությունը:

- Կառավարությունը օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ հանդես եկավ, օրենքն արդեն ստորագրվել է, և հոկտեմբերի 11-12-ին ոչ աշխատանքային օրեր կլինեն, որոնք կփոխարինվեն առաջիկա շաբաթ օրերով: Սա զուտ պայմանավորված է նախ առաջին հերթին մեր քաղաքացիների հանգիստը չխանգարելու հետ, որովհետև այդքան շարժ ու ավտոշարասյուններ են լինելու, ուղղակի ոչ միայն փոքր կենտրոնը, այլ նաև բավական մեծ շառավղով Երևան քաղաքի փողոցները փակ են լինելու: Սա և անվտանգության նկատառումներից ելնելով, և շարժերը ճիշտ ժամանակաչափում իրականացնելու միտում ունի: Մենք փորձեցինք ավելի հանդարտ իրավիճակ ստեղծել, որպեսզի պատկան մարմինները կարողանան կատարել իրենց վրա դրված պարտականությունները: Ամեն րոպեի շեղումը բերելու է նոր խնդիրների, դրա համար ամեն ինչ հաշվարկված է րոպեական ճշգրտությամբ: Գագաթաժողովի հանդիսավոր բացումը պետք է նաև ուղիղ եթեր հեռարձակվի արբանյակային կապով և մեզ դիտելու են ֆրանկոֆոն երկրների միլիոնավոր քաղաքացիներ:

- Այս մասշտաբային միջոցառման աշխատանքները սկսելիս ու նախապատրաստվելիս ի՞նչ մտավախություններ ունեիք:

- Ցանկացած աշխատանք իրականացնելիս շատ կարևոր է, որ հավատաս ու չվախենաս: Առաջին օրվանից, երբ լծվեցինք այս գործին, դա մոտ չորս ամիս առաջ էր, մենք առանց նույնիսկ խորանալու, թե ինչ է մեզ սպասվում, մեզ համար նշաձող դրեցինք, որ Հայաստանում գագաթաժողովը պիտի լինի ամենալավը և ապագայում այս մասին միշտ պետք է հիշեն: Մարդկային և այլ ահռելի ռեսուրսներ են ներգրավված աշխատանքներում: Ես հույս ունեմ, որ այս ամենից հետո մենք կկարողանանք իսկապես պատվով դուրս գալ իրավիճակից, և մեզ շատ կհիշեն:

- Ի՞նչ կտա Ֆրանկոֆոնիան Հայաստանին, և ինչ կարող է Հայաստանը տալ Ֆրանկոֆոնիային:

- Հազարավոր մարդիկ Հայաստան են ժամանում առաջին անգամ, նախ տեղում կծանոթանան Հայաստանի հնարավորություններին: Տարբեր բնագավառների ներկայացուցիչներ են գալիս, որոնց համար միմյանց հետ ծանոթանալու բավական հետաքրքիր հարթակ է լինելու: Հայաստանը մշակույթի առումով շատ բան ունի տալու: Հայաստանը ունի տալու` իրեն: Այսինքն` իր բազմադարյա մշակույթով, մարդկային ռեսուրսով, Հայաստանը կարող է ցույց տալ նաև իր հնարավորությունները, թե ինչպես կարող է ներգրավվել ներդրողներին ու գործարարներին:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո ՆավֆալինՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը` Փաշինյանի կողմից զենք գնելու մասինՊետք է վերականգնենք սոցիալական արդարությունը․ Ավետիք Չալաբյան Ստոմատոլոգիական ծառայությունները պետք է ներառվեն առողջության ապահովագրության մեջ․ Հրայր Կամենդատյան8700 երեխաներ զրկվելու են իրենց բնակավայրում դպրոց հաճախելու հնարավորությունից․ Ատոմ Մխիթարյան Հայ ժողովրդի արթնացումը սկսված է, ոչ ոք չի կարող այն կասեցնել․ Արսեն ԳրիգորյանՆարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին (տեսանյութ)Փաշինյանը պատգամավորներին հանձնարարել է անցնել կոշտ հարձակման ընդդիմության դեմ Սահմանադրության մեջ միակողմանի փոփոխություններ անելն Ադրբեջանի և այսօրվա իշխանության գերնպատակն է, ինչն աղետալի հետևանքներ կարող է ունենալ մեր պետության համար․ «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության անդամ Անեկդոտ Նիկոլի զենքի մասին. Արշակ Կարապետյան Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Երևանի մամուլի շենքն այլևս մամուլինը չէ Ի՞նչ էր փնտրում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում Փաշինյա՛ն, Արթուր Ավանեսյանը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում քաղաքականությունը փոխվել է, և այլևս չի օգտագործվում «բռնի տեղահանված» ձևակերպումը. Էդմոն ՄարուքյանԱմենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Ահաբեկելով ստիպելու են ընտրել. Աննա Կոստանյան Սոցիալական ծրագիր. զանգվածային սպորտ. Հրայր ԿամենդատյանRedwire ընկերությունը ներկայացրել է նոր ELSA արևային վահանակը զանգվածային արբանյակային արտադրության համար Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի ՀԷՑ-ը չի ծառայելու ՔՊ-ին. Վարդան ԱլոյանԽաղաղություն մեր տարածաշրջանում կարող է լինել, եթե Հայաստանը կանգնի Ռուսաստանի կողքին. Մհեր ԱվետիսյանԱրցախի վերահայացումը. վտա՞նգ թե՞ անվտանգություն. Աննա Կոստանյան Մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, բայց կայուն, երկարատև ու երաշխավորված. Արթուր ՄիքայելյանԱյն մասին, թե ինչու Ալիևը այլևս իրական հնարավորություն չունի իր կամքը Հայաստանին պարտադրելու. Ավետիք ՉալաբյանՀայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում. Վահե Հովհաննիսյան Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև. Տիգրան Դումիկյան Անվտանգություն՝ տնտեսության հիմքի վրա․ «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած ուղին Խաղաղության պատրանքը և անվտանգության ճգնաժամը Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից Արևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը». «Փաստ» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ» Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ» Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ» IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասինԼոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը. Մենուա ՍողոմոնյանԱղետաբեր պատերազմի սպառնալիք և Արցախի էթնիկ զտման ջնջում. Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները. Էդմոն ՄարուքյանԴավիթբեկում էինք, գյուղ, որ տեսել է պատերազմ, ավերածություններ. Արթուր ՄիքայելյանԱնուշ Միրզոյանը միացել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմին՝ «Ուժեղ Հայաստանին»Մենք բերելու ենք ուժեղ դիվանագիտություն, իրական խաղաղություն և բացառելու ենք միակողմանի զիջումները. Գոհար Ղումաշյան«ԱրտՔոմփանի» կառուցապատող ընկերությունը նոր անակնկալներ է պատրաստել TOON EXPO-ի այցելուների համար Վերջապես կան մարդիկ, որոնց կարող ենք վստահել մեր երեխաների անվտանգությունը, մենք այլևս թույլ չենք լինի․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՍուտ և անհիմն հրապարակում՝ Իվետա Տոնոյանի արձագանքը Վահե Մակարյանի հոդվածին«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր«Մեծ քաղաքականություն». երրորդ էպիզոդը՝ վաղըՌազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր. այն, ինչ նրան այնտեղ են պատմել, դժվար է անգամ պատկերացնել
Ամենադիտված