Սերժ Սարգսյանի հույսերը չարդարացան
Քաղաքականություն1in.am-ն իր վերլուծականում գրում է․
Հայաստանի իշխանությունը ներկայումս գտնվում է անցումային փուլում, որն առերևույթ դիտարկվելով որպես կառավարման նախագահական մոդելից անցում խորհրդարանականի, խորքային առումով կրում է լիովին այլ բնույթ: Ավելին, կառավարման մոդելի փոփոխությունն ըստ էության դիտվում է այդ բնույթային անցմանն ինչ որ կերպ համարժեք արձագանքելու և անցումը հնարավորինս մեղմելու, փափուկ կամ սահուն դարձնելու միջոց: Իսկ խորքային առումով անցումը պայմանավորված է գործող համակարգի ներքին հարաբերությունների, արտադրական մեխանիզմների ճգնաժամի և պաշտպանական բնազդների հակադրությունից, որոնք առավել սրվում են արտաքին տնտեսական և քաղաքական ոչ բարենպաստ մթնոլորտի պարագայում: Հայաստանում 1990-ական թվականների կեսից, երբ դրվեց ընտրակեղծարարության ինստիտուտի հիմքը, սկսեց ձևավորվել մի համակարգ, որը համախմբվում էր, կառուցվում հասարակական շահից տարանջատված ֆինանսատնտեսական շահի վրա, ինչն էլ առաջացնում էր իշխանությունը վերցնելու և ամեն գնով պահելու կոնսոլիդացիա:
Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում տեղի ունեցավ այդ համակարգի բյուրեղացում, և Հայաստանում հասարակական և պետական շահից դուրս ընդհանուր շահի վրա իշխանական համակարգը մտավ արդեն կայացածության փուլ: Սակայն, այստեղ իհարկե առաջացավ մի խնդիր:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում