Հայերեն

«Արմենպրես»-ն արդեն խոսում է հինգ լեզվով. ներկայացվեց կայքի ֆրանսերեն բաժինը

Քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալության լրահոսն ընթերցողներին հասանելի է նաև ֆրանսերեն լեզվով: Լրատվական գործակալությունը գործարկել է իր արդեն հինգերորդ լեզվական տարբերակը` ֆրանսերեն բաժինը: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով միջոցառումների մամուլի սրահում գործակալության տնօրեն Արամ Անանյանը ներկայացրեց նոր՝ ֆրանսալեզու բաժինը:

«Հոկտեմբերի 1-ից գործարկել ենք «Արմենպրես» պետական լրատվական գործակալության ֆրանսերեն էջը: Բաժինը գործել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում, գագաթնաժողովի լուրերը ներկայացրել է հենց ֆրանսերենով, հայաստանյան լրահոսը` նույնպես ֆրանսերենով: Սա «Արմենպրես»-ի հինգերորդ լեզվական տարբերակն է` հայերենին, ռուսերենին, անգլերենին և արաբերենին զուգահեռ: Ֆրանսերեն տարբերակը, չնայած դեռ սոցիալական ցանցերում քիչ ներկայացվածություն ունի, սակայն օրական կտրվածքով մի քանի հազար ընթերցող է կարողացել մոբիլիզացնել»,-ներկայացրեց Արամ Անանյանը:

Օրվա ընթացքում մոտ 40-50 լրատվական արտադրանք թարգմանվել է ֆրանսերեն և տեղադրվել «Արմենպրես»-ի ֆրանսերեն բաժնում: Ֆրանսերեն լեզվով են նաև լուսանկարների տեսանյութերի գլխագրերը: Անանյանը նշեց` բաժինը, հավանաբար, կպահպանվի, քանի որ ֆրանսերեն տարբերակն իսկապես պահանջված է:

«Կարող ենք արձանագրել, որ Հայաստանի պետական լրատվական գործակալությունն արդեն խոսում է իր հինգերորդ լեզվով: Մենք ուրախ ենք նաև, որ մեր գործընկերները ևս ֆրանսալեզու նյութեր են թողարկում, և պատրաստ ենք մեր արտադրանքով նույնպես կիսվել նրանց հետ` տալով ֆրանսալեզու լավ լրատվական արտադրանք»,-նշեց գործակալության տնօրենը:

«Արմենպրես»-ը ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ Flickr-ի լրատվական ժապավենում ներկայացնում է նաև Ֆրանկոֆոնիայի երևանյան 17-րդ գագաթնաժողովի ողջ պաշտոնական ֆոտոհոսքը: Այս պահի դրությամբ Flickr-ում տեղադրված է 1285 լուսանկար `21 ֆոտոալբոմով: Գագաթնաժողովից հետո այն նույնպես կպահպանվի և կլինի հասանելի:

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն իր հերթին փաստեց, որ թե ֆրանսալեզու բաժինը ստեղծելով, և թե գագաթնաժողովի պաշտոնական ֆոտոհոսքն ապահովելով «Արմենպրես»-ը հրաշալի աշխատանք է կատարել:

«Վստահ եմ, որ ֆրանսերեն լրահոսի ապահովումը շարունակական է լինելու, պահպանվելու է ոչ միայն Հայաստանի նախագահութան ընթացքում` առաջիկա երկու տարիներին, այլ նաև հետագայում, քանի որ Հայաստանը խորացնելու է իր ներգրավվածությունը ֆրանսախոս աշխարհում»,- հավելեց նա:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության ֆրանսալեզու բաժինը գործարկվել է հոկտեմբերի 1-ից:

 

Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին. Գոհար ՄելոյանըԱյսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին
Ամենադիտված