Երկկողմանի հարաբերությունների զարգացում
ՀասարակությունՄհեր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում ընթանում է Ֆրանկոֆոնիան և բոլորիս ուշադրությունը հիմնականում զբաղված է այդ միջոցառումների անցկացմանը հետամուտ լինելուն: Բայց երեկ, ևս մեկ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ:Գագիկ Ծառուկյանի անմիջական հրավերով Հայաստան էին ժամանել «Եդինայա Ռոսսիա» կուսակցության ներկայացուցիչները՝ խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովի գլխավորությամբ։
Սա շատ կարևոր նախաձեռնություն էր, քանի որ Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն դաշնակիցներից մեկն է և առաջին խոշոր տնտեսական գործընկերն է: Բացի այդ «Եդինայա Ռոսսիա»-ն և ԲՀԿ-ն ունեն երկար տարիների համագործակցություն և Գագիկ Ծառուկյանի հրավերը, հենց այդ կոնտեքստում էր, որպեսզի քննարկվեն երկկողմանի հարաբերությունները՝ երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները, ռազմական, տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում համագործակցելու, գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար։