Հայերեն


Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ՖՄԿ գագաթնաժողովը կատարյալ ու անթերի կազմակերպելու համար

Քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կատարյալ ու անթերի կազմակերպելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի հետ զրույցում Մակրոնը նշել է, որ իսկական մարտահրավեր էր ունենալ այսքան քիչ ժամանակ և այդքան լավ կազմակերպել ամեն ինչ: «Այստեղ նաև շատ հուզիչ էր փողոցում մարդկանց ընդունելությունը: Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և այն թիմին, որն աշխատել է ձեր հիանալի ընդունելության համար, որով մեզ հյուրընկալեցիք»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:

Անդրադառնալով աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, Մակրոնն ասել է, որ Ազնավուր լսում է փոքրուց: «Նրա մահից 15 օր առաջ ճաշել ենք միասին: Ես մեծ հիացմունք ունեմ իր հանդեպ: Շատ երգեր կան, որ խորապես սիրում եմ, բայց «Լա Բոհեմ»-ն իմ ամենանախընտրելին է»,- ասել է Մակրոնը:

Երևանում ավարտված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել կազմակերպության անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար: Հոկտեմբերի 11-ի նիստի ընթացքում ՖՄԿ գագաթնաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվեցին Հայաստանին: Հիմնվեց համաժողովի բյուրոն, մասնակիցները հաստատեցին օրակարգի նախագիծն ու ծրագրավորեցին աշխատանքները: Հոկտեմբերի 12-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար ընտրվեց Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն: Գագաթնաժողովի թեման էր «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել էր նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։

 

Հանդիպում երիտասարդների հետ․ ֆոտոշարքԱրևմուտքը չի հավատում Փաշինյանի «արցունքներին» Ռուսաստանից արդեն բացահայտ սպառնում են Փաշինյանի իշխանությանը Նվաստացում Աբու Դաբիում. ինչպես խախտեցին դիվանագիտական արարողակարգը Կոլեկտիվ առաջնորդությունը ենթադրում է թիմ, որի լիդերը առաջինն է հավասարների մեջ․ Մենուա Սողոմոնյան Երկրի կեսը հանձնողը ո՞ր անվտանգությունից է խոսում, երբ չունի երաշխիքներ. Արշակ ԿարապետյանԱբու Դաբիում տեղի ունեցած Փաշինյան֊Ալիև հանդիպման մասին. Էդմոն Մարուքյան Անգլերենի տապալված քննությունն ու ակադեմիական քաղաք կառուցողները. Գոհար Ղումաշյան«Ռոսսոտրուդնիչեստվոն» ամրապնդում է ռուս-հայ մարզական գործընկերությունը ՔՊ-ն հիմա էլ փորձում է սահմանափակել լրատվամիջոցներին Փոքր բիզնեսը հարկերից ազատելու մեր ծրագրի մասին հարցեր ունե՞ք. Նարեկ ԿարապետյանԱնկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը բանակն է․ Արամ ՊետրոսյանԱլիևին շնորհակալություն հայտնելը արժանապատվության լուրջ կորուստ է. Ավետիք Չալաբյան Ինչպես է Հայաստանը ներգրավում հանքարդյունաբերական ներդրումներ. Վարդան Ջհանյանը` Minig.com.au-ին Պարզ ասած. Ինչպե՞ս են աշխատում արևային վահանակները «Մեր ձևով»-ը՝ որպես այլընտրանքային ուղի. առողջապահությունից մինչև տնտեսություն Եկեղեցին՝ ճնշման տակ, ազատությունը՝ միջազգային հարթակում Ինչո՞ւ են պետական կառավարման համակարգում շատերն աթեիստ. «Փաստ» Սա դասական իմաստով անսահման անորոշություն է, իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է. «Փաստ» Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության. «Փաստ» Նոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս. «Փաստ» Փորձելու են համայնքապետերին «իրենցով անել». «Փաստ» «Արևմտամետների» դաշտում «արշալույսները» խաղաղ չեն. «Փաստ» Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... «Փաստ» Լա մեդիա տաղավարում հարգելի Գայանե Պողոսյանի հետ զրուցել ենք տնտեսությունից, Ադրբեջանից, պարող սրտիկամոլներից. Հրայր Կամենդատյան«Mercedes»-ը «Մեգամոլ»-ի մոտ վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող հետիոտնինԱննա Բոլեյն. Դիմանկար, որը հերքում է կախարդության մասին լուրերը Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման դռները բաց են, բայց քանի դեռ Կիևը համապատասխան որոշումներ չի ընդունել, Մոսկվան շարունակում է հատուկ ռшզմական գործողությունը. ՊեսկովՌուս-չինական հարաբերությունների համար տարվա ցանկացած ժամանակ գարուն է. ՊուտինԵկեղեցու կրած ծանր հարվածների մասին․ Մենուա Սողոմոնյանը Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԸնկերոջս, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը բանտից․ Արսեն ԲաբայանԿոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը«Ինտեր»-ը պատժվեց․ թիմի երկրպագուները չեն կարողանա ներկա գտնվել արտագնա խաղերինՀեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինԵվ այո, ես կարծում եմ, որ տիկին Մանասյանը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ` մարդու իրավունքները խախտող քաղաքական գործիչ. Արեգա ՀովսեփյանԹիմոթի Շալամեն առաջին անգամ խոսել է Քայլի Ջեների հետ իր ամուսնության մասին Ողջաբերդում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. կա տուժած Թրամփը ստորագրել է մասնակի շաթդաունը դադարեցնող օրինագիծը Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը«Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանը մասնակցել է Վաշինգտոնում անցկացվող հեղինակավոր «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»Ընտրության արժեքը․ Սիրաժ ՄանուկյանցԻրական փոփոխությունները սկսվում է ժողովրդի ֆինանսական բեռը թեթևացնելուց. Գառնիկ ԴավթյանՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդինԱրմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել «Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ Վարդևանյան«Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ Վարդևանյան Վավերագրվում են հայկական պատմական հուշարձաններըԱյս իշխանությունների օրոք աբսուրդն անցնում է բոլոր սահմանները․ Ավետիք ՉալաբյանՀաշվի առնելով ՀԷՑ-ի ավտոպարկի քանակը՝ ամբողջ ավտոպարկի տեղակայումը մեկ տարածքում հնարավոր չէր
Ամենադիտված