Հայերեն

Ծառուկյանի հովանավորությամբ բացվեց Տարաս Շևչենկոյի արձանը (տեսանյութ, լուսանկարներ)

Blog

Երևանի Օղակաձև զբոսայգում հանդիսավոր արարողությամբ այսօր տեղի ունեցավ ուկրաինացի բանաստեղծ, արվեստագետ, նկարիչ-ժողովրդագետ, Ռուսաստանի Արքայական գեղարվեստի ակադեմիայի անդամ Տարաս Գրիգորևիչ Շևչենկոյի հուշարձանի բացումը:

Հուշարձանը նվիրված է Ուկրաինայի անկախության 27 և հայ-ուկրաինական դիվանագիտական կապերի հաստատման 100-ամյակին: Այն կառուցվել է ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ:


Հուշարձանի բացման արարարողությանը ներկա էին Գագիկ Ծառուկյանը, «Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանը, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Պետրո Լիտվինը, Ուկրաինայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղարը, Զապորոժիեի շրջանի հայերի միության նախագահ Արտաշես Սարգսյանը, Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի խորհրդական Տիգրան Ավագյանը, Ուկրաինայի Հանրապետության մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը և այլք:

Ըստ Ուկրաինայի ԱԳՆ պետքարտուղարի՝ Տարաս Շևչենկոն Ուկրաինայում ունի նույն նշանակությունն, ինչ Գրիգոր Նարեկացին՝ հայերի համար: Պետքարտուղարը շնորհակալություն հայտնեց իրենց ժողովրդի մեծերից մեկի հուշարձանը կանգնեցնելուն ֆինանսապես աջակցելու համար:

Գագիկ Ծառուկյանն իր ելույթում նշեց, որ հուշարձանը կանգնեցվել է ի նշան երկու երկրների՝ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամության. «Ես ցանկություն ունեմ, որ մեր երկրների կապն ավելի ամրապնդվի և Ուկրաինայում բնակվող կես միլիոն հայ բնակչությունն իրեն զգա՝ ինչպես իր երկրում»,-նշեց Գագիկ Ծառուկյանը:

«Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանը ևս իր ելույթում ընդգծեց, որ Տարաս Շևչենկոյի արձանի բացումը Հայաստանի և Ուկրաինայի հանրապետությունների կապերն ամրապնդող կարևոր քայլ է: «Ես շատ եմ կարևորում Ուկրաինայում բնակվող շուրջ հինգ հարյուր հազար հայերի անվտանգությունը: Սակայն ես, հաճախակի լինելով այնտեղ, միշտ էլ նկատել եմ, որ ուկրաինացիների կողմից այդ անվտանգության հարցը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում»,-ասաց Վարդանյանը:

Տարաս Գրիգորևիչ Շևչենկոյի արձանի բացման արարողությունից հետո հնչեցին Հայաստանի և Ուկրաինայի օրհներգերը: Միջոցառումը եզրափակվեց հոգևորականների օրհնությամբ և տերունական աղոթքով:

Հուշարձանը հեղինակել են քանդակագործ Վլադիմիր Պետրոսյանը եւ ճարտարապետ Սարգիս Սարդարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»
Ամենադիտված