Հայերեն


Հարկավոր է մտածել թե՛ չծխողների և թե՛ ծխողների առողջության մասին

Հասարակություն

«Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի հեղինակները նպատակ չունեն կարգավորել առևտրային հարաբերությունները: ՀՀ առողջապահության նախարարության հիմնական նպատակը սպառման ծավալների կրճատման հաշվին մարդկանց առողջությանը հասցվող ռիսկը նվազեցնելն ու առողջությունը պահպանելն է:

Ու քանի դեռ աշխարհը հեռու է այն մտքից, որ ծխախոտը կարող է դառնալ արգելված ապրանք, ուստի ոլորտի պատասխանատուների պարտքն է ամեն կերպ նպաստել, որպեսզի ծխախոտի սպառման ծավալները կրճատվեն: Եթե դրա արդյունքում ծխախոտ արտադրող կամ ներկրող տնտեսվարողները վնասներ կրեն, ապա առողջապահության ոլորտի մասնագետների համար դա կարող է դիտվել որպես կողմնակի էֆեկտ, քանի որ նրանց համար ամենակարևորը հասարակության առողջության պահպանմանը նպաստելն ու մարդկանց կյանքի որակը բարձրացնելն է:

Ի դեպ, մասնագետները հավաստիացնում են, որ ծխելը հիմնականում մահվան հանգեցնող երկու հիվանդության պատճառ է հանդիսանում: Դրանք են՝ քաղցկեղն ու սրտանոթային հիվանդությունները: Համաշխարհային բժշկագիտությունը ծխելու վտանգների մասին այլ կարծիք չունի:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով, հասարակությունը ծխելու վտանգները պետք է ընկալի ոչ թե տհաճ հոտի, տգեղ վարքագծի, այլ մեկ ուրիշ տեսանկյունից. պետք է իրազեկված լինի այն հիմնական խնդիրների մասին, որոնք կարող են առաջանալ ծխելու հետևանքով:

«Տհաճ հոտը, տգեղ վարքագիծը և այլ մոտեցումները երկրորդային են: Ամենակարևորն այն է, որ մարդն իմանա, որ ծխելը նրան պարզապես տանում է մահվան: Եվ այլ ալեգորիաներ ու զուգահեռներ այս հարցի դեպքում պետք չէ անցկացնել: Բժշկագիտության բոլոր հնարավոր հետազոտությունների արդյունքներն այս մասին են վկայում: Եվ, որպես կառավարություն, մեր պարտքն է մեր քաղաքացիներին պաշտպանել այդ ռիսկից: Մեր խնդիրն է թե՛ չծխողների և թե՛ ծխողների առողջությունը պահպանելը: Դա իշխանությունների պարտավորությունն է: Եվ ինչպես անկախ քաղաքացիների կամքից պետական մարմինները հոգում են, օրինակ, ճանապարհային երթևեկության, վերելակներից օգտվելու և հասարակությանը վերաբերող անվտանգության այլ հարցերը, այնպես էլ առողջության պահպանման հարցի մասին են հոգ տանում»,– ասաց Ա. Թորոսյանը:

Նախարարը շեշտեց նաև, որ 2019 թ. բյուջեով քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների բուժման համար նախատեսված հատկացումներն ավելացել են:

«Ուռուցքաբանությանը հատկացվող գումարները մոտ երկու անգամ աճելու են: Ճիշտ է՝ դա բավարար չէ ամբողջ պահանջարկի համար, բայց ամեն դեպքում դա կարելի է էական աճ համարել: Նախատեսում ենք մեկ այլ նոր ծրագիր սկսել, որը կրկին կապված է ծխելու ռիսկի նվազեցման հետ: Դա ինսուլտների կանխարգելման ծրագիրն է, որը կրկին կարող է ծխելու հետևանքով առաջացած լինել»,– ասաց Ա. Թորոսյանը:

newsarm.am-ը փորձեց սեփական հարցախույզն անցկացնել՝ պարզելու համար, թե իրականում քաղաքացիներն ինչպես են վերաբերվում ծխախոտի դեմ պայքարին: Մեր զրուցակից Ռուզան Առաքել յանը նշեց, որ ինքը կողմ է խստացմանը և ցանկանում է, որ ծխախոտի գինն այնքան բարձրանա, որ ծխողները չկարողանան անգամ այն գնել:

«Դա վնաս է և՛ առողջությանը, և՛ գրպանին: Բացի այդ, ամենակարևորն այն է, որ եթե ընտանիքի անդամները չծխեն, ապա երեխաները երբեք չեն մտածի ծխելու մասին: Ինչ վերաբերում է կանանց, ապա, իմ կարծիքով, դա ընդհանրապես անընդունելի է»,–ասաց մեր զրուցակիցը:

Մեր կողմից հարցվածների մեծ մասն, իրոք, կողմ է պայքարին: Հարցախույզի մասնակիցներից մեկն անգամ, ով արդեն 20 տարի է ծխում է, հայտնեց, որ օրենքի ընդունումից հետո ինքը սկսել է մտածել ծխելուց հրաժարվելու մասին: Ու եթե օրենքն էլ ավելի խստանա, ապա միանշանակ քայլեր կձեռնարկի ծխախոտից վերջնականապես հրաժարվելու համար:

հեղինակ՝ Արմինե Գրիգորյան

Ունենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. Politico
Ամենադիտված