Հայերեն


Կադրային քաղաքականության «հակաբարիկադային» բարդությունները

Հասարակություն

Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը քննարկումների առիթ դարձավ մամուլում և սոցցանցերում: Հատկապես սուր քննադատվեց այս նշանակումը հեղափոխության համակիրների կողմից, ովքեր Պողոսյանին համարում են նախորդ համակարգի անբաժան մասնիկ, օդիոզ դեմք: Եղան նաև այնպիսի տեսակետներ, ըստ որոնց Պողոսյանին պետք էր ոչ թե նշանակել որևէ պաշտոնի, այլ նրա հանդեպ քրեական գործ հարուցել:

Մի կողմ թողնելով կոնկրետ Պողոսյանի նշանակումը, այդ նշանակման իրական ու մասնավորաբար վարչապետի պաշտոնակատարի կողմից մի քանի անգամ հայտարարված հիմնավորումներն ու դրանց շուրջ հանրային դժգոհության հարցը, կուզենայինք խոսել խնդրի ընդհանրական կողմի՝ նոր իշխանության կադրային քաղաքականության մասին:

Ակնհայտ է, որ հեղափոխությամբ իշխանության եկած ուժի առջև կրկնակի չափաբաժնով ծառացել է մի խնդիր, որը միշտ արդիական է եղել Հայաստանում՝ կադրային սովը: Հեղափոխության դեպքում այդ սովը զգացվում է մի քանի անգամ ուժեղ՝ հաշվի առնելով, որ իշխանության եկած ուժն օբյեկտիվորեն չուներ ամբողջ ադմինիստրատիվ համակարգը լրացնելու ռեսուրս, կա նախորդ համակարգի ու դրա կադրերի հանդեպ հիմնավորված, տեղ–տեղ էլ չափազանցված հանրային հակակրանք: Բայց՝ մյուս կողմից, իհարկե, երկրի կառավարումը, կառավարման կոնկրետ ոլորտներն ունեն արագ իմի բերվելու խնդիր, և այդ խնդրի քաղաքական պատասխանատվությունը առաջին հերթին հենց Փաշինյանի ուսերին է, ով ստիպված է կադրային քաղաքականությունն իրացնել՝ առաջնորդվելով ունենք այն, ինչ ունենք սկզբունքով:

Կադրային բազա ստեղծելու, սփյուռքից կադրեր բերելու մասին հայտարարություններն, իհարկե, գրավիչ են հնչում: Բայց կադրերի ստեղծումը մեկ–երկու ամսվա գործ չէ, իսկ սփյուռքից կադրային ներհոսքն ինչքան էլ ռոմանտիկ, բայց իրականության մեջ դժվար իրականանալի պրոցես է: Սրան զուգահեռ՝ պետական կառավարումը չի կարող սպասել, պետք են նշանակումներ, նախարարներ, մարզպետներ: Եվ ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում նույնիսկ ամենասուր հռետորաբանություն որդեգրած Փաշինյանն է ստիպված առերեսվել իրականության հետ:

Ըստ այդմ, այստեղ ավելի էական է ոչ թե առանձին վերցրած մարդկանց այս կամ այն պաշտոնների նշանակումը, այլ ընդհանուր կադրային քաղաքականության սահմանումը: Եթե այդ քաղաքականությունն ի սկզբանե սահմանվեր, հայտարարվեր, թերևս ամեն հերթական նշանակումից հետո չէր լինի այն բուռն հանրային դժգոհությունը, որին այժմ ականատես ենք լինում: Առաջին հայացքից այդ քաղաքականությունը սահմանված է «պրոֆեսիոնալները շարունակելու են աշխատել», «ովքեր պատրաստ են աշխատել նոր Հայաստանի պայմաններում, կշարունակեն աշխատել» և նմանատիպ այլ, առավելապես գեղեցիկ հնչող ձևակերպումներով: Բովանդակային առումով, սակայն, այս ձևակերպումները չես անվանի սահմանված հստակ քաղաքականություն, հատկապես, երբ այդ ձևակերպումները իրականության հետ չեն համընկնում:

Ճիշտ է, երեկ Փաշինյանը շեշտեց, որ կադրային քաղաքականության առումով իրենք թևակոխել են «բարիկադներն ապամոնտաժելու փուլ» և որ առկա է «քաղաքական ուղերձի խնդիր», այն է՝ համախմբել ողջ ներուժը, այդուամենայնիվ, ակնհայտ է, որ, օրինակ, այն պաշտոններում, որոնք կենսական են, նախընտրական փուլում նշանակման համար էական է դառնում ոչ թե պրոֆեսիոնալիզմը, այլ յուրային լինելը: Ակնհայտ է նաև, որ պրոֆեսիոնալիզմի հիմնավորումը ևս գործում է խտրական ու անհատական մոտեցմամբ, երբ այս կամ այն պաշտոնյան, օրինակ, պատրաստակամություն է հայտնում հավատարմության երդում տալ հեղափոխությանն ու նոր Հայաստանին: Հենց այս խտրական մոտեցումը և ընդհանուր կադրային քաղաքականության բացակայությունն են, որ դառնում են հանրային դժգոհության հաճախակի դրսևորման պատճառ:

Մեծ հաշվով, իհարկե, կադրերը կարևոր, բայց վճռական դերակատարում չունեն: Բայց այստեղ ևս հանգում ենք առավել ընդհանրական խնդրի: Չկա ոչ միայն կադրային քաղաքականություն, չկա նաև ավելի ընդհանրական քաղաքականություն առ այն, թե ուր ենք գնում, ինչպիսի Հայաստան է լինելու նոր Հայաստանը: Կան այդ մասին ասված բազմաթիվ գեղեցիկ մտքեր ու տեքստեր, բայց հստակ քաղաքականություն առայժմ չկա և բացի Փաշինյանի մեկ–երկու ելույթներից, որտեղ այդ քաղաքականության մասին մտորումները նշմարվում են, մնացած դեպքերում առավելապես գործ ունենք բարեմաղթանքների հետ:

Եթե սահմանվի ընդհանրական, ընդգրկուն քաղաքական ուղենիշը, ըստ այդմ էլ սահմանվեն արդեն առանձին հարցերում ոլորտային քաղաքականությունները, ասենք՝ կադրային քաղաքականությունը, իրավիճակն առնվազն ավելի ներդաշնակ կդառնա: Ի վերջո, կադրերի շուրջ ստեղծվող աղմուկի պատճառներից մեկն էլ այն է, որ հենց ինքը՝ իշխանությունը, հաջողելու–չհաջողելու պարտադիր պայման է սահմանել իշխանության մարդկային որակները ու հիմա, ըստ էության, ընկել է իր իսկ ստեղծած ոստայնը:

հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Ունենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. Politico
Ամենադիտված