Հայերեն


Մեկ անձով արդյունավետ համակարգ չես կառուցի

Հասարակություն

Օրերս լրագրողների այն հարցին, թե ինչ կարծիք ունի ԱՄՆ արդեն հեռացող դեսպան Միլսի հայտարարության վերաբերյալ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նախքան հարցին պատասխանելը հարցրեց՝ ինչ է հայտարարել, ինչից հետո ստանալով պատասխան՝ նոր միայն արդեն արձագանքեց դեսպանի հայտարարությանը: Սա գուցե փոքրիկ դետալ է, բայց ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է: Իսկ պայմանական «սատանան» այս դեպքում ոչ թե այն է, որ Փաշինյանը տեղյակ չէր Միլսի հայտարարությունից, այլ այն, որ նրան այդ մասին չէին զեկուցել դեսպանի հայտարարությունից 24 ժամ անց: Փաշինյանն օբյեկտիվորեն պարտավոր չէ իմանալ, թե ով և ինչ է ասում ողջ օրվա ընթացքում, անկախ այն հանգամանքից, որ դեսպան Միլսը վերջին մարդը չէ այս երկրում: Հատկապես հիմա, երբ Հայաստանը գտնվում է, այսպես ասած, արտակարգ ռեժիմում և այդ ռեժիմի պատասխանատվության կրողը Փաշինյանն է, դժվար է, իհարկե, միայնակ հետևել ինֆորմացիոն բոլոր հոսքերին:

Բայց հենց նման իրավիճակների համար է, որ առաջին դեմքերն ունենում են աշխատակազմեր, որոնք էլ հենց ֆիլտրում են նման ինֆորմացիոն հոսքերը: Իսկ աշխատակազմ Փաշինյանն ունի: Ավելին, ունի նաև ԱԳ նախարարություն: Չենք ցանկանում որևէ միտում և դիտավորություն տեսնել կոնկրետ այս դրվագի հետ կապված: Խնդիրն, իսկապես, առավելապես տեխնիկական, գործառույթային բնույթի է: Բայց գործառույթային (ֆունկցիոնալ) խնդիրը պակաս կարևոր չէ: Ի վերջո, ցանկացած իշխանության արդյունավետություն պայմանավորված է ոչ միայն առաջին դեմքով, ոչ միայն իշխանության ներկայացուցիչների մարդկային որակներով, այլև վերջիններիս պրոֆեսիոնալիզմով և այդ պրոֆեսիոնալիզմի համակարգմամբ:

Փաշինյանն, իհարկե, լինելով ճկուն հռետոր և բազմամյա փորձառությամբ լրագրող, կարող է պատասխանել ցանկացած հարցի, եթե նույնիսկ տեղյակ չէ դրա տեղեկատվական նախապատմությունից: Բայց խնդիրն այն է, որ բացառապես նրա անձնական հմտությունների վրա հնարավոր չէ արդյունավետ համակարգ կառուցել: Ընդ որում, ինչպես արդեն քանիցս տեսել ենք, առաջին դեպքը չէ, որ Փաշինյանին մոռանում են ինչ–որ բան զեկուցել: Ինչ–որ առումով սա, իհարկե, իշխանության նորեկությանը բնորոշ դրսևորում է: Բայց մյուս կողմից էլ պետք է ֆիքսել խնդիրը, քանի դեռ այն արտահայտվում է միայն տեխնիկական պատճառներով, այլապես ինչ–որ պահից այդ տեխնիկական թերությունը կարող է դառնալ քաղաքական թերություն:

Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված