Հայերեն


Բազմազավակ ընտանիքների հարցերը կարգավորելու օրենք չունենք

Հասարակություն

Պարզվում է, որ բազմազավակ ընտանիքների խնդիրները տարիներ շարունակ ոչ միայն չեն լուծվում, այլև գնալով ավելի են մեծանում: Եվ այդպես էլ հասկանալի չի դառնում, թե ծնելիությունը խթանող քարոզարշավներն ու միջոցառումներն իրականում պե՞տք են, թե՝ ոչ: Դեմոգրաֆիական տեսանկյունից, անշուշտ պետք են, սակայն անհրաժեշտ է նաև, որ պետական կառույցները նյութական օգնություն տրամադրելուց բացի կարողանան շատ այլ հարցերում նույնպես օժանդակել: Բազմազավակ ընտանիքներից շատերն այսօր երրորդ, չորրորդ և դրանից հետո ծնվող երեխաների համար տրվող 1 մլն դրամ միանվագ նպաստի հաշվին են ապրում: Եվ չնայած այդ գումարն ամբողջությամբ չի տրամադրվում ծնողին, բայց նման ընտանիքների համար այն դիտվում է որպես եկամտի աղբյուր: Ինչ վերաբերում է ամսական նպաստներին, ապա պարզվում է, որ նման ընտանիքները պետության կողմից որևէ այլ օգնություն չեն ստանում այն պարզ պատճառով, որ օրենքներով նման դրույթ ընդհանրապես սահմանված չէ:

Այսինքն, գործում է միայն երեխայի ծննդյան միանվագ նպաստն ու՝ վերջ: Ու չնայած, կրկնենք, այդ գումարն ամբողջությամբ ծնողին չի տրամադրվում, բայց, ինչպես ասում են, դա էլ բավարար է մի քանի ամիս կիսակուշտ ուտելու համար, մինչև կծնվի հաջորդ երեխան: Եվ այսպես շարունակ: Բազմազավակ մայրերի աջակցության միավորում հ/կ նախագահ Մարգարիտա Հովսեփյանը կարծում է, որ գումարն ամբողջովին ծնողին չտրամադրելն արդեն իսկ օրենքի խախտում է: Ինչ վերաբերում է բազմազավակ ընտանիքներին կարգավիճակ տալուն, ապա Հայաստանը բազմազավակ ընտանիքի մասին օրենք դեռ չի ընդունել, ինչի պատճառով էլ նման ընտանիքների խնդիրները կարգավորել հնարավոր չէ:

«Բոլոր թերությունները դրանից են սկսվում: Չկա դաշտը կարգավորող օրենք, որի պատճառով էլ բազմազավակները արդեն տարիներ շարունակ անտեսված են: Նման ընտանիքների խնդիրները հիմնականում սոցիալական են: Ծնողները չեն կարողանում աշխատանք գտնել և ինքնուրույն հոգալ իրենց ընտանիքների կարիքները, երեխաների նորմալ կրթությունն ապահովել: Խնդիրն այն է նաև, որ բազմազավակ ծնողներն իրենք էլ բավականին վատ հոգեվիճակում են գտնվում: Եվ այդ պայմաններում ինչպիսի՞ հոգեվիճակ կարող են ունենալ անչափահաս երեխաները»,– ասաց Մ. Հովսեփյանը:

Վիճակագրական տվյալների համաձայն, բազմազավակ ընտանիքների 70 %–ն աղքատ է, ինչը, ըստ կազմակերպության ղեկավարի, արդեն իսկ շատ լուրջ մարտահրավեր է պետության համար: Եվ իշխանությունները ոչ թե պետք է աչքները փակեն ու շարունակեն առաջնահերթ խնդիր չհամարել, այլ անպայման պետք է մտահոգվեն այս թվերով: «Իրականում բազմազավակ ընտանիքների խնդիրները բավականին շատ են և դուրս են գալիս միայն բազմազավակ ընտանիքի սահմանումից: Եվ եթե ծնելիության հետ կապված խնդիրներ կան երկրում, ապա հարց է ծագում, թե պետության համար միայն ծնելիության մակարդակի ա՞ճն է կարևոր»,– ասաց Մ. Հովսեփյանը:

Ի դեպ, շատ դեպքերում բազմազավակ ընտանիքները տեղեկացված չեն լինում անգամ իրենց իրավունքների մասին և շատ հաճախ չեն կարողանում նախօրոք դիմել պետական մարմիններին: Եվ ստացվում է, որ այն ծրագրերը կան, բայց ոչ միշտ են տեղ հասնում, ինչի հետևանքով չորրորդ, հինգերորդ երեխայի ծնունդը ավելի է մեծացնում սոցիալական լարվածությունը:

«Տարիներ շարունակ մենք բավականին աշխատանք են իրականացրել նման ընտանիքների հետ, բայց մինչև օրենք չընդունվի, այդ խնդիրները կշարունակեն չլուծված մնալ: Այս դաշտը կարգավորման կարիք ունի: Չնայած աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 17 թվականին օրենքի նախագիծ ներկայացվեց, բայց քանի որ այն բազմաթիվ թերություններ ուներ, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովը հետ ուղարկեց լրամշակման: Անկեղծ ասած՝ ես կարծում եմ, որ ավելի լավ է թեկուզ վատ, բայց օրենք լինի, որը գոնե քիչ թե շատ դաշտը կկարգավորի, քան ընդհանրապես օրենք չլինի»,– համոզված է Մ. Հովսեփյանը:

Նշենք նաև, որ Հայաստանում 15 000 բազմազավակ տնտեսություն կա, որից միայն 7000–ն է բազմազավակ ընտանիք համարվում: Նրանցից 6400–ը նպաստառու է: Ի դեպ, օրենքի նախագիծ մշակելիս հաշվի են առնվել միայն բազմազավակ ընտանիքները: Մինչդեռ քիչ չեն դեպքերը, երբ ընտանիքում կնոջ կամ ամուսնու մահից հետո նոր ամուսնությունից նորից են երեխաներ ծնվում: Ու ստացվում է, որ թեև փաստացի այդ տնտեսությունում ապրում և մեծանում են շատ երեխաներ, սակայն նրանք բազմազավակ չեն համարվում:

Համեմատելով մարզերում և մայրաքաղաքում ապրող ընտանիքների սոցիալական վիճակները, կազմակերպության ղեկավարն ասաց, որ Երևանում նրանց վիճակն ավելի բարենպաստ կարելի է համարել, քանի որ մայրաքաղաքում հնարավոր է աշխատանք գտնել, իսկ մարզերում աշխատանք գտնելու հարցը բավականին լուրջ է:

Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված