Ցածր բարքերի հերթական դրսևորումը․ 40 մլն-անոց զգեստ ու 30 մլն ծախս՝ հարսանիքի վրա․ տեսանյութ
ԱշխարհԳործարար Իլխոմ Շոկիրովի դստեր հարսանեկան զգեստը կարել են բրիտանական «Ralph & Russo» բրենդի դիզայներները: Այս մասին գրում է Life.ru-ն:
Մադինա Շոկիրովան՝ տաջիկ օլիգարխ Իլխոմ Շոկիրովի դուստրը, օրերս ամուսնացել է Մոսկվայոմ: Արարողությունը տեղի է ունեցել «Radisson Royal» հյուրանոցի դահլիճում, որին հրավիրված է եղել 900 մարդ: Տաջիկ «արքայադստեր» ընտրյալը Սարդոր անունով մի երիտասարդ է: Հարսանիքը մեծ զարմանք է պատճառել ներկաներին:
Հարսանեկան զգեստն արժեցել է 40 միլիոն ռուբլի, իսկ ժամանցային ծրագրի վրա ծախսվել է 30 միլիոն: