Հայերեն


Երբ հավատարիմը սկսում է սխալներ անել, ամենամեծ վնասը հասցնում է իրեն նշանակողին

Հասարակություն

Դերասան, բեմադրիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի համար այսօր սպասողական փուլ է:

Խոսելով հեղափոխությունից հետո առկա իրավիճակի, սպասվող զարգացումների ու անհրաժեշտ քայլերի մասին՝ Newsarm.am-ի հետ զրույցում Վիգեն Ստեփանյանն առանձնացրեց իր համար կարևոր այն խնդիրները, որոնք առաջնային լուծում են պահանջում:

«Ինձ համար սպասողական փուլ է, որովհետև շատ բաներ ընդունում ես, շատ բաներ քաջալերում, բայց կան բաներ, որոնք ինչ–որ չափով անհասկանալի են: Միաժամանակ՝ դժվար է հավաքել լավ թիմ՝ անկախ կուսակցությունների, դաշինքների պատկանելիությունից: Բայց պրոֆեսիոնալների թիմ է անհրաժեշտ: Կարծում եմ՝ արտահերթ ընտրություններից հետո դա առաջնային խնդիրն է: Պետք է հավաքել մարդկանց, որոնք պրոֆեսիոնալներ են իրենց գործի մեջ, որոնք առաջընթացի համար շատ հստակ անհրաժեշտ քայլեր կանեն»,–ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով նաև այն կարևոր հանգամանքը, որը պետք է հաշվի առնեն քաղաքացիները:

«Ես իմ փոխարեն ասեմ. հիմա պետք է սպասել և հավատալ: Վերադարձ հնին՝ չկա, դա բոլորը պետք է գիտակցեն: Հասարակության օժանդակությունը հենց հավատալու մեջ կլինի, բայց ոչ կուրորեն հավատալու... Սա ևս շատ կարևոր է: Պետք է հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու, այլապես մի խմբավորմանը կփոխարինի մյուս խմբավորումը, և, ըստ էության, ոչինչ չի փոխվի: Բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն հայ մարդու բարեկեցությանը, պետք է ուղղված լինեն նրա կյանքի բարելավմանը, կարգավիճակի բարձրացմանը, կրթությանը: Մթնոլորտը պետք է նպաստավոր դառնա»,–նշեց Վ. Ստեփանյանը ու բերեց մշակույթի ոլորտում առկա օրինակը:

«Ես, որպես մշակույթի մարդ, կարող եմ ասել հետևյալը. հիմա լուծում են ինչ–որ տնտեսական հարցեր, թալանչիներին հետ են բերում և այլն: Բայց մշակույթը մոռացված է: Թե ինչ է կատարվում մշակույթում՝ ոչ մի օր, ոչ մի ժամ չի կարելի մոռանալ: Շատ պարզ օրինակ եմ ուզում բերել: Ես չգիտեմ՝ ինչպե՞ս մեկնաբանել սա: Նախ հայտարարվում է, որ ռուսական թատրոնում հայտեր են ընդունվում գեղարվեստական ղեկավար դառնալու համար: Սա արդեն իսկ ծիծաղելի է, հայտս ո՞րն է: Իսկ գեղարվեստական ղեկավար պետք է նշանակի նախարարությունը՝ իր առջև դնելով շատ հստակ խնդիրներ: Լավ, հայտը թող հայտ մնա, բայց... Ընդունված հայտերից երկու հայտ է մնում և հանձնաժողովի կողմից որոշվում է, որ պետք է երկու ներկայացում լինի: Այսինքն՝ երկու հայտատու թեկնածուներից յուրաքանչյուրը պետք է մեկական ներկայացում անի, որի արդյունքում կընտրվի գեղարվեստական ղեկավար: Նորից անգրագիտություն, անտեղյակություն, որովհետև նախ բոլորովին պարտադիր չէ, որ գեղարվեստական ղեկավարը լինի բեմադրիչ: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը թատրոնի դեմքն է, թատրոնի գեղագիտությունը, թատրոնի ճաշակը, թատրոնի ընտրած ճանապարհը»,–ասաց նա՝ շարունակելով որպես օրինակ ներկայացնել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի ընտրության հարցը:

«Եվ, ի վերջո, երկու հոգի որոշվեցին, բայց հետո հանկարծ տնօրենն «իր գլխու» նշանակում է ռուսաստանաբնակ ոմն Կարեն Ներսիսյանին: Ես այդ մարդուն չեմ ճանաչում, իր դեմ ոչինչ չունեմ, բայց ինչպես կարող է տնօրենն «իր գլխու» նման բան անել (թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Կ. Ներսիսյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար–խմբ): Ինչպե՞ս կարող է նման բան լինել: Կա՛մ նախարարությունը տնօրենի ձեռքերով ուզում է հարցեր լուծել և այդ գլխացավանքից ազատվել, կա՛մ էլ ուղղակի անարդարություն է կատարվել: Մյուս թեկնածուն՝ Սուրեն Շահվերդյանը, շատ վիրավորական վիճակում է հայտնվել: Սա շատ պարզ օրինակ է, որ մարդիկ, որոնք գալու են ու նոր կաբինետ են կազմելու, նման բաներ ու երևույթներ թույլ չտան»,–ասաց նա:

Վիգեն Ստեփանյանի համոզմամբ, ընդհանրապես չափազանց ուշադիր է պետք լինել կադրերի ընտրության և նշանակման հարցում: Վերոնշյալ օրինակից նա անցում է կատարում ընդհանուր կադրային քաղաքականության հարցերին:

«Սա միայն խայտառակություն չէ, արվում են անգրագետ քայլեր: Նույն մշակույթի նախարարության ձախ ձեռքը չգիտի, թե աջն ինչ է անում: Սրա մասին է խոսքը: Մեկ ուրիշ վարչապետ չի էլ ենթադրվում... Բայց շատ կարևոր է նաև գիտակցել, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ հեղինակության հոմանիշն է: Չի կարելի խաղալ երկրի հեղինակության հետ: Երկրի ներսում Նիկոլ Փաշինյան անունը անմիջապես կապված է նրա կաբինետի մարդկանց հետ: Մարդը սխալական է, սխալը կարելի է ուղղել, բայց անտեղյակ ու անգրագետ լինելը նշանակում է, որ նշանակվել է մարդ, որն ուղղակի ոչ մի կապ չունի այդ գործի հետ: Հավատարիմ լինելը շատ քիչ է՝ անպայման պրոֆեսիոնալներ են պետք: Եթե մարդն իր տեղում չէ, պարտադիր կլինեն սխալներ, թերացումներ: Մարդը չգիտի ոլորտը, բայց նշանակվել է, որովհետև հավատարիմ է, որովհետև կուսակցական է, քեռու տղան է կամ բաջանաղը: Հավատարիմ մարդը նշանակվել է, բայց երբ հավատարիմը սկսում է սխալներ անել, ամենամեծ վնասը հասցնում է նրան, ով իրեն նշանակել է: Սա պետք է հիմա մեզ մոտ ուսումնասիրության, քննադատության խնդիր դառնա, որ, ի վերջո, ընտրվի ու հավաքվի պրոֆեսիոնալների մի խումբ, որով նոր կաբինետ կկազմվի: Հավատարիմից բացի պաշտոններում պետք է նշանակվեն նաև գիտակ ու պրոֆեսիոնալ մարդիկ»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված