Հայերեն


ՀՀԿ–ի վերջին վատությունը. սաբոտա՞ժ, թե՞ վազք շանսի հետևից

Հասարակություն

Երեկ ԱԺ–ում քննարկվում էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունման հարցը, որը Հանրապետական կուսակցությունը բոյկոտեց: ՀՀԿ–ն նաև հանդես եկավ հայտարարությամբ՝ պարզաբանելով, թե ինչու են դեմ նոր Ընտրական օրենսգրքի նախագծին: Եթե ամփոփ ներկայացնենք ՀՀԿ–ի պաշտոնական տեսակետը, ապա նոր Ընտրական օրենսգրքին դեմ լինելու հիմնական փաստարկը այդ օրենսգրքի ընդունման հետ կապված կառավարության դրսևորած հապճեպությունն է:

Իրականում, սակայն, պարզ է, որ ՀՀԿ–ի մոտիվացիան այլ է, և բացառապես տեխնիկական բնույթի խնդիրները, օրինակ, Վենետիկի հանձնաժողովին հղում անելը, ունեն երկրորդական նշանակություն: Բանն այն է, որ ինչքան էլ ՀՀԿ–ականները նշեն, թե ռեյտինգայինով անցած տարի ընտրվածների մեծ մասն այսօր առնչություն չունի իրենց հետ, այնուամենայնիվ, հին Ընտրական օրենսգրքով ընտրությունների անցկացման դեպքում ՀՀԿ–ի համար միջանցք է բացվում հենց ռեյտինգային ընտրակարգի շնորհիվ, իսկ քաղաքական որոշ ուժերի համար այդ միջանցքը փակվում է կամ նեղանում: Ավելին, եթե նոր Ընտրական օրենսգիրքն ընդունվեր, այդ միջանցքն ըստ էության կփակվեր նախ և առաջ հենց ՀՀԿ–ի համար, իսկ շատ այլ ուժերի համար այն կբացվեր՝ հաշվի առնելով տոտալ համամասնական ընտրակարգի առանձնահատկությունները:

Առաջին հայացքից ՀՀԿ–ն սաբոտաժի է գնում Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ՝ մերժելով նոր ԸՕ–ն: Սակայն միայն առաջին հայացքից, քանի որ «հի՞ն, թե՞ նոր» ԸՕ երկընտրանքը Նիկոլ Փաշինյանի համար ստեղծում է մեկ հարց՝ ինչքան տոկոսներով նրանք կունենան մեծամասնություն: Բուն հարցը՝ մեծամասնության հարցը, կարծես թե, արդեն պարզ է: Պատահական չէ, որ օրերս Փաշինյանը հայտարարել էր, որ եթե նոր ԸՕ–ն չընդունվի, ընտրությունները կանցնեն հնով՝ պարզաբանելով, որ եթե կա ընտրությունները ազատ և արդար անցկացնելու կամք, ապա կարևոր չէ, թե ինչ օրենսգրքով:

Բնականաբար ԸՕ բովանդակությունն առավել քան կարևոր է, քանի որ դրանից է բխում նաև թե ինչպիսի կազմ կլինի ԱԺ–ում: Սակայն կոնկրետ իշխանության և Փաշինյանի համար նոր ԸՕ–ն առանձնապես եղանակ չի փոխում, քանի որ Երևանի ավագանու ընտրություններով պարզ դարձավ, որ այս կամ այն կերպ նրանք մեծամասնություն են լինելու նաև ԱԺ–ում:

Հետևաբար, նոր ԸՕ–ի չընդունումն ու դրանից բխող հետևանքները կիսելու են մյուս քաղաքական ուժերը: Հատկանշական է, ընդ որում, ոչ միայն ռեյտինգային ընտրակարգի միջանցքը, որից կօգտվի, օրինակ, նույն ՀՀԿ–ն, ու օբյեկտիվ պատճառներով չեն կարողանա օգտվել, ասենք, «Սասնա ծռերը», «Լույս դաշինքը», մյուս փոքր կուսակցությունները, այլ նոր օրենսգրքով նախատեսված ու փաստորեն ձախողված առնվազն 4 քաղաքական ուժի անցողիկության հարցը, որը շանսեր էր տալիս այլ, ավելի քիչ ձայներ ունեցող ուժերին ևս հայտնվել խորհրդարանում:

Ինչ վերաբերում է ռեյտինգային համակարգին, ապա պարզ է, որ նույնիսկ այս պայմաններում, երբ չկա կենտրոնական իշխանության հովանավորչությունն ու ուժային կառույցների աչքկապոցին, հանրապետականները տեղերում շարունակում են պահպանել որոշակի ազդեցություն, որը կկարողանան վերածել քվեների: Թերևս հենց սրա վրա է արված նոր ԸՕ–ն բոյկոտելու հաշվարկը, հաշվարկ, որն, ըստ էության, նոր խորհրդարանում հայտնվելու համար ՀՀԿ–ին որոշակի շանսեր է տալիս:

Մեծ հաշվով, իհարկե, հիմնական հարցը մնում է այն, թե ինչ կշահի քաղաքական դաշտն ու Հայաստանն ընդհանրապես նոր խորհրդարանից: Կենսականն այն չէ, թե որ ուժը ինչ համամասնությամբ կհայտնվի խորհրդարանում, կենսականն այդ ուժերի փոխգործակցությունն է, դրա որակն ու արդյունավետությունը: Իսկ այդ խնդիրն արդեն վեր է որևէ Ընտրական օրենսգրքի սահմաններից: Նոր որակի խորհրդարան ունենալու համար, ըստ այդմ, անհրաժեշտ է ոչ թե փաստաթղթեր, այլ քաղաքական կամք և գիտակցություն, թե ի վերջո հանուն ինչի է այս ամենը:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված