Հայերեն


Լավ կլինի, որ մարդիկ խոսեն այն թեմաներից ու թվերից, որոնք ժամանակին իրենք են գեներացրել

Հասարակություն

Օրերս Հրանտ Բագրատյանն անդրադառնալով ԱՎԾ–ի 2018–ի հունվար–սեպտեմբեր ամիսների մակրոտնտեսական ցուցանիշներին՝ տեսակետ էր հայտնել, թե՝ տնտեսական աճի տեմպը շարունակում է գահավիժել։

«Այն կազմում է 6.5%։ Թավշյա հեղափոխության օրերին 9.7% էր։ Իրավացի դուրս եկա` 2 օր առաջ Ա.Աբրահամյանին հյուրընկալվելիս կանխատեսել էի անկման խորացում։ Նկատի ունենալով 2017–ի հոկտեմբեր– դեկտեմբերի ՀՆԱ աճի բարձր տեմպերը՝ կանխատեսում եմ մինչև տարեվերջ աճի տեմպի անկում, իսկ 2019–ի առաջին ամիսներին ռեցեսիա։ Արագորեն անկում է ապրում նաև արտահանումը, ինչը կարող հանգեցնել դրամի արժեզրկման 3–6 ամսվա ընթացքում»,– գրել էր Բագրատյանը։

Ընդամենը մեկ ամիս առաջ տնտեսագետներն այլ տեսակետ էին հնչեցնում՝ հավաստիացնելով, թե ամեն ինչ կանխատեսվածից ավելի լավ է: Ստացվում է, որ կա՛մ Բագրատյանն ինչ–որ բան չի ուզում նկատել, կա՛մ այն տնտեսագետները, ովքեր օրեր առաջ պնդում էին, թե ամեն ինչ կարգին է:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Newsarm.am-ի հետ զրույցում նշեց, որ 6,5 % տնտեսական ակտիվության ցուցանիշը թույլ է տալիս կանխատեսել, որ տարվա կտրվածքով կանխատեսումը 6 %–ից մի փոքր ավել կկազմի: Ու թեև նվազել են աճի տեմպերը, քանի որ ինչքան ՀՆԱ–ի ծավալը մեծանում է, այնքան նվազում է նրա աճի տեմպը, բայց դա նույնպես տնտեսագիտության տեսանկյունից նորմալ պետք է ընդունել:

«Այդ է պատճառը, որ տարեսկզբին տնտեսական ցուցանիշը 10, 11, 12 %–ի է հասնում, սակայն տարվա վերջում այն նվազում է: Այսինքն, խնդիրը ոչ թե տոկոսների մեջ է, այլ այդ տեմպը պահելու մեջ: Ըստ իս, 6,5 %–ը վատ ցուցանիշ չէ, և եթե առաջիկա ամիսներն առանց ցնցումների անցնեն, ապա ամեն ինչ կանխատեսվածի սահմաններում կլինի»,– ասաց Ա. Մարգարյանը:

Տնտեսագետը նշեց, որ այս տարի թավշյա հեղափոխություն տեղի ունեցավ, որը շատ ավելի կարևոր իրադարձություն պետք է համարել, քանի որ տնտեսությունը հսկայական չափով ձերբազատվեց այն արատներից, ինչի պատճառով չէր կարողանում շնչել:

«Նկատի ունեմ ստվերայնությունը, կոռուպցիան: Այդ ինդիկատորներից մեկով՝ շահութահարկի ցուցանիշները բազմապատիկ անգամ ավելացել են: Շահութահարկի գծով մուտքերն ավելացել են 54 %–ով, իսկ միջին բյուջետային գանձումներն ավելացել են 12– 14 %–ով: Հասկանալու համար, թե ինչ որակական և ինստիտուցիոնալ փոփոխություններ է կրել տնտեսությունը, պետք է այս ամենին ուշադրություն դարձնել: Այս թվերը խոսում են նաև այն մասին, որ խոշոր բիզնեսը դուրս է եկել ստվերից, և տեղի է ունենում ստվերի կրճատում: Իմ կարծիքով, այս դրական ձեռքբերումներն անհամեմատ ավելի կարևոր են, քան այն մի քանի տոկոս անկումը, որն այսօր կա: Տնտեսագետը պետք է չեզոք դիրքերից նայի այս ամենին: Բացի այդ, լավ կլինի, որ այն մարդիկ, ովքեր հայտարարում են, թե ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել, ոչ թե գնահատականներ տան ու մի կողմ քաշվեն, այլ համեմատեն ու ասեն, թե ինչ է եղել իրենց կառավարման տարիների ժամանակ: Եվ լավ կլինի, որ մարդիկ խոսեն այն թեմաներից ու թվերից, որոնք ժամանակին իրենք են գեներացրել»,– ասաց Ա. Մարգարյանը:

Տնտեսագետի խոսքով, ներկայում ունենք մի իրավիճակ, երբ բյուջեն առաջանցիկ տեմպերով կատարվում է, աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների վճարման հետաձգումներ չկան, երկիրը կատարում է իր արտաքին պարտավորությունները, պետությունը ֆինանսավորում է այս տարվա բյուջեով նախատեսված բոլոր ծախսերը: Այսինքն, իրականում կանխատեսումները ոչ թե բացասական են, այլ դրական, թեև ոչ բոլոր երկրներում է հնարավոր եղել հեղափոխությունից կամ իշխանափոխությունից հետո նման կայուն իրավիճակ պահպանել:

«Այսինքն, ամեն ինչին պետք է լայն նայել և հաշվի առնել քաղաքական, տնտեսական, ինստիտուցիոնալ հարցերի համատեքտում: Չի կարելի ամեն ինչին նայել հաշվապահի աչքերով: Իսկ մուլտիպլիկատիվ էֆեկտները կլինեն, եթե առանց ցնցումների, խեղաթյուրումների և կեղծիքների ընտրություններ տեղի ունենան, և ձևավորվի հաշվետու, պատասխանատու և ոչ գող իշխանություն: Եվ եթե իշխանությունները տասնամյակներ զբաղվել են թալանով և գողությամբ և նման աճեր են արձանագրել, ապա ես պատկերացնում եմ, թե ինչ աճեր ու թռիչքներ կլինեն, եթե իշխանությունը չգողանա»,– ասաց Ա. Մարգարյանը:

Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված