Հայերեն


Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ «օրենքով գողերը» բանտ չեն նստում

Հասարակություն

Քրեական աշխարհի մասին գրող ռուսական Primecrime կայքն այսօր վերլուծական նյութ է հրապարակել Հայաստանում «օրենքով գողերի մասին», որում մի քանի «կծու» խոսք է նետել նաև իշխանությունների հասցեին: Այս նյութի ոչ բոլոր հատվածներն են մեզ համար ցանկալի, նաև ոչ բոլոր փաստերն են իրականությանը համապատասխանում, սակայն հետաքրքիր է` որպես «դրսի աչք»:

Ներկայացնում ենք, Primecrime-ի նյութն ամբողջությամբ:

Թագավորը դեռ չի մահացել, բայց ոչ էլ` կեցցե թագավորը: Որ ընկած եզանը համարձակվել են դանակահարել նույնիսկ հայերը, նույն օրը ի լուր աշխարհի տարփողեցին հայկական բոլոր լրատվամիջոցները, որոնք սովորաբար նման թեմաների դեպքում խիստ սակավախոս են: Հայաստանը, որ դեռ բոլորովին վերջերս այնքան լոյալ էր Շաքրո Մոլոդոյի նկատմամբ, նրան ծախել է ավելի ջահել մեկի համար:
Կես տարի անց այն բանից հետո, երբ Ֆրանսիան Մերաբ Քալաշովի նկատմամբ հայտարարեց միջազգային հետախուզում, պաշտոնական Երևանին թվաց, որ նա մի տեսակ շատ ապրեց իր տարածքում, ասել կուզի` մանր հաշվենկատության տեսանկյունից դարձավ անհետաքրքիր, որպեսզի շարունակեն էլի թաքցնել նրան: Ինչպես թաքցնում են նույն Զապին չեխերից:
Իհարկե, հայերի համար ֆրանսիացիները նույնը չեն, ինչ չեխերը: Այնուամենայնիվ, Ֆրանսիայի հայկական սփյուռքը, հայերի խոսքով, ամենաազդեցիկներից ու հարուստներից է: Սակայն, «չար լեզուները» ասում են, որ սպասվող «մերաբավաճառքը» ոչ այնքան ռևերանս է Ելիսեյան պալատի նկատմամբ, որքան զոհաբերություն նոր «թիվ մեկ գողին»:
Ինչպես պարզվեց, ձերբակալված «լեհ» գողը` Մերաբ Քալաշովը, Հայաստանում ոչ այն է Շաքրոյի փոխանորդն էր, ոչ այն է` երկարատև հեռանկարում ՆԳՆ շահերի պատանդը: Որն էլ լինի, առանց ձայնի իրավունքի էր` Մերաբի մասին ոչ մեկ չէր լսել նույնիսկ այնպիսի իրադարձությունների ժամանակ, որոնցից հեռու մնալ ոչ մի գող չէր կարող:
Հայաստանի ներկայիս գողերը դեկորատիվ նախշաքանդակի մաս են, իրենք իրենց մասին հայկական լեգենդների գործող անձիք: Որքան էլ հայերը կրկնեն, դրան հավատում են միայն իրենք, բայց հավատում են այնքան անկեղծորեն, որ ամեն անգամ պատմում են, ինչպես առաջին անգամ: Բայց որպես կանոն, մեկ անգամից ավելի հազվադեպ մարդիկ են ականջ դնում:
Անձնական կշռի առումով հայ «օրենքով գողերը» իրենցից քիչ բան են ներկայացնում թե ռուսական, թե հետխորհրդային տարածքում: Նրանց մեծ մասը (կան վառ բացառություններ) փորձել, բայց չեն կարողացել ամրանալ Ռուսաստանում, իսկ տներն ու պատերն օգնում են, հատկապես եթե դրանք Կառավարության և ՆԳՆ շենքի պատերն են: Ուստի, Հայաստանը աշխարհի միակ երկիրն է, որտեղ գողերը բանտ չեն նստում, այլ փոքրիկ շնիկի նման գլխով են անուն նրան, ով ասում է: Օրինակ, երբ Դեդ Հասանի զարմիկը Արտյոմ Լիպեցկուն բերել էր ներկայացնելու հայերին, նրա դեմ խոսեց միայն Սամոն, մյուսները Լիպեցկու թեկնածությունը պաշտպանեցին:
Հայ հասարակության մեջ գողերին վերևից են նայում նույնիսկ ոչ թե «մենթերը», այլ պարզապես հարուստ մարդիկ: Համենայնդեպս, շատերն են գողի կողերը ջարդել` առանց պատիժ ստանալու: Ըստ երևույթին, Հայաստանում հարուստները նույնքան պոռթկուն են, որքան գողերը անհիշաչար ու զայրույթը շուտ մոռացող: Իրար մասին իմանալով զզվելի բաներ, հայ «օրենքով գողերը» իրար հաճախ են ծեծ տալիս: Այդ ներկայացմանը ներկա գտնվելու համար նախօրոք արտասահմանից են գալիս: «Գազանանոցում» նախատեսված է նաև մասնակցություն, բայց առայժմ այցելուները միայն նայում են:
Այնպիսի օդիոզ կերպար, ինչպիսին Դեդ Հասանն է, իր փառքի գագաթնակետում գտնվելիս Հարավային Կովկասի երկրներից նա իրեն լավ էր զգում միայն Հայաստանում: Այդ տարածաշրջանում նա ավելի շատ դիվանագիտական առաքելությամբ էր, ինչի մասին իր հուշերում կարող էր մանրամասն գրել Եվգենի Պրիմակովը:
Դեդ Հասանը հայերի համար յուրային էր դարձել նույն այն կեղծ սխեմայով, որով հեղինակություն էր ձեռք բերել Միջին Ասիայում` խաղարկելով Հասան Կալիկատայի անունը: Գործ ունենալով հայերի հետ` Ասլան Ուսոյանը ներկայանում էր որպես հայ կամ չէր շտապում տարհամոզել, երբ իրեն այդպես էին համարում: Արդյունքում, գլխավորը, ինչը Հասանին դարձեց Դեդ, ոչ իրենց կամքով, բայց տվեցին հայերը` Սվոն, Սինոկը և Ռուդիկը` համապատասխանաբար` երևանցին, թբիլիսցին ու բաքվեցին: Ինչ էլ լինի, 13 տարի տևած «հասանության» շրջանում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում եզդիական երաժշտությունը դարձավ այնքան սովորական, որ սկավառակ փոխել ոչ մեկը չէր շտապում ևս երկու տարի, մինչև բեմ չբարձրացավ քրդալեզու «մոլոդոյ» կատարողը:
Զախարիա Քալաշովի համար Հայաստանը մի տեսակ ամառանոց էր: Իհարկե, Շաքրոն կնախընտրեր ավելի պաթոսային վայրեր, բայց Դիլիջանն էլ վատ չէր: Բացի Ռուսաստանից Հայաստանը աշխարհի միակ երկիրն էր, որտեղ Շաքրոն անվտանգության երաշխիքներ ուներ` Ինտերպոլի կողմից չձերբակալվելու համար և ուներ գործունեության ամենալայն դաշտը: Փոխարենը Հայաստանի իշխանություններին Շաքրոն խոստացել էր ոչ միայն չկպչել ձեռնասուն գողերին, այլև անել իր համար անհնարինը` գողական թագը վերադարձնել Սևոյին, ով 15 տարի էր` զրկվել էր դրանից:
Ի տարբերություն Դեդ Հասանի, Շաքրոն ձերբակալվելուց չապահովագրվեց իր կառավարման արդեն երկրորդ տարում: Նույնիսկ երկար ժամանակով Իսպանիայում մեկուսացման մեջ գտնվելով` Շաքրոն այնքան անհեռանկար-անօգնական չէր, որքան հիմա «Լեֆորտովոյի» մեկուսարանում է: Թե ինչպես երեք օրում` կալանավորումից մինչև ձերբակալություն, փոխվեց Շաքրոյի դեմքի արտահայտությունը` մարտահրավեր նետողից դառնալով հիմար, գազանի հոտառություն ունեցողները հասկացան, որ ցանկացած դեպքում Շաքրոյին կարելի է հաշվից դուրս համարել: Հայաստանում դա նույնպես հասկացան, բայց համենայնդեպս, երեք ամիս էլ սպասեցին:

Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան
Ամենադիտված