Հայերեն


Ընտրական օրենսգրքերի տարբերությունն ընդամենը ժողովրդավարականության չափին է վերաբերում

Հասարակություն

ԱԺ ՀՀԿ խմբակցության կողմից ԸՕ–ի նոր նախագծի տապալումը, ըստ Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանի, պայմանավորված է նրանով, որ ՀՀԿ–ն ցայտնոտի մեջ է և չի կողմնորոշվում, թե ինչ անի: Մինչդեռ, ըստ նրա, ԸՕ–ում նման փոփոխություններ իրականացնելը լուրջ քայլ է, որն ուղղված է ընտրությունների ժողովրդավարության մակարդակի բարձրացմանը: Ու չնայած Մարոզյանը հույս ունի, որ երկուշաբթի գումարվելիք նիստի ժամանակ այն այնուամենայնիվ կընդունվի, սակայն եթե իրադարձությունները այլ սցենարով զարգանան, ապա թեև որոշ դժվարություններ կլինեն ցանկալի արդյունքի հասնելու համար, բայց այդքան էլ սարսափելի բան չի պատահի, եթե հասարակությունը չկորցնի իր զգոնությունը:

«Եթե նոր ԸՕ–ն չանցնի, նույնիսկ կոպիտ հաշվարկներով պարզորոշ երևում է, որ Ազգային ժողովում նորից կարող են այնպիսի դեմքեր հայտնվել, որոնք Ազգային ժողովին պետք չեն: Նման մարդկանց ներկայությունն առավել ևս պետք չի պառլամենտական համակարգի պայմաններում: Ու եթե նախկինում նրանց տարել են այդ կառույց ընդամենը իրենց քաղաքական ուժին մատուցած ծառայության դիմաց, ապա ներկայիս Հայաստանին նման մարդկանց ներկայությունը եթե չասենք ցանկալի չէ, ապա անիմաստ է»,– ասաց Խ. Մարոզյանը:

Կազմակերպության նախագահի կարծիքով, նման մարդկանց ներկայությունը հանգեցրել է նրան, որ հասարակության մեջ խորացել են հիասթափությունն ու անվստահությունը իշխանությունների հանդեպ: Եվ ստացվում է, որ ՀՀԿ–ն իր այս քայլով ոչ միայն փորձում է դիմակայել համակարգերի ժողովրդավարացմանը, այլև նպաստում է հիասթափության խորացմանը:

«Չնայած բազմաթիվ հորդորներին, հասարակությունը դեմ առավ հակահեղափոխական ուժի դիմադրությանը: Եվ վտանգ կա, որ եթե հին Ընտրական օրեսգրքով անցկացվեն արտահերթ ընտրությունները, ապա այն մարդիկ, ովքեր կարող են միայնակ մեկ–երկու կուսակցության չափ ձայներ հավաքել, կարող են կրկին հայտնվել Ազգային ժողովում: Իմ կարծիքով, սակայն, նոր իշխանությունների պայմաններում հնարավոր կլինի ձևավորել հակակշիռների մեխանիզմները և թույլ չեն տա, որ մարդիկ ընտրակաշառք բաժանելով ձայներ ստանան: Դրան կնպաստի նաև օրենքում ընտրակաշառքը քրեականացնելու փոփոխությունը, ինչը հույս է ներշնչում, որ հնարավոր է ընտրության գնալ նաև հին օրենսգրքով: Այդ դեպքում այն օդիոզ դեմքերը, որոնք փողի, իշխանության մոլուցքով են տառապում, ովքեր ձգտում էին ԱԺ–ում լինել լոկ դրա համար, կհասկանան, որ իրենց «ավտարիտետը» կամ հեղինակություն ասվածն իրենք ունենում էին միայն փողի առկայության պայմաններում, իսկ առանց փողի դա այլևս չեն ունենալու»,– ասաց Խ. Մարոզյանը:

Նրա դիտարկմամբ այդ մոտեցումների նվազման պարագայում կնվազեն նաև մի քանի կուսակցության չափ քվե ստացող անձանց շանսերը: Եվ արդյունքում՝ նոր իրավիճակի պայմաններում նրանք այնքան քիչ ձայներ կստանան, որ կարող է անգամ չկարողանան ներկայացված լինել ապագա ԱԺ–ում:

«Չպետք է մոռանալ, որ ժողովուրդը հեղափոխական տրամադրություններ ունի և որևէ նախկին օլիգարխի կամ իշխանության ներկայացուցչի չի ցանկանում տեսնել անգամ ԱԺ–ում: Այն քայլերը, որոնք այս օրերին տեղի են ունենում, ավելի են գրգռում ժողովրդին և ավելի են մեծացնում հիասթափությունը իրենց հանդեպ: ՀՀԿ–ն փորձում է իր հույսը դնել նոր իշխանություններից հիասթափվելու վրա, սակայն հաշվի չի առնում, որ, անկախ ամեն ինչից, ՀՀԿ–ի ցանկացած քայլ ժողովրդի մոտ հակաքայլ անելու առիթ է դառնում: Հակառակ էֆեկտն է տեղի ունենում, մարդիկ ավելի մարտական են տրամադրվում նրանց հանդեպ և կրկին նոր ալիք է բարձրանում ՀՀԿ–ի դեմ: Այսինքն, ՀՀԿ–ի ցանկացած ռադիկալ քայլ իր դեմ է ուղղված, ուստի անկախ նրանից՝ հին, թե նոր օրենսգրքով կկազմակերպվեն ընտրությունները, կարծում եմ, տարբերությունն այնքան էլ մեծ չի լինի»,– ասաց Մարոզյանը: Մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե իշխանությունները պատրաստ են անգամ հին օրենսգրքով ընտրության, Մարոզյանը նշեց, որ դա խոսում է այն մասին, որ իշխանություններին հաջողվել է հակակշիռների մեխանիզմներ ձևավորել:

«Պարզորոշ երևում է, որ այսօրվա Հայաստանին նոր Ընտրական օրենսգիրք է հարկավոր ավելի ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Իսկ այն տեսակետները, թե նույնիսկ եթե նոր օրենսգիրքն ընդունվի, ապա հարկավոր է ընտրությունները մեկ տարի հետաձգել, ընդամենը պատճառաբանություններ են: Նման հայտարարություններ անողները հույս ունեն, որ այդ ընթացքում ժողովուրդը նոր իշխանություններից կարող է հիասթափվել: Իրավական տեսանկյունից մենք այսօր Հայաստանում ունենք ֆորսմաժորային իրավիճակ: Եվ բոլորը շատ լավ հասկանում են, որ նոր Հայաստանում պետք է նոր պառլամենտ ձևավորել: Իրավունքը նրա համար է, որպեսզի ծառայի մարդուն: Իրավունքը մարդու ոտքերն են և իրավունքով է մարդը կարողանում քայլեր անել: Այսօրվա ԱԺ–ի պայմաններում ոտքերը կապված են, այն այսօր չի արտահայտում հասարակության պահանջը: Եվ սա է պատճառը, որ այսօրվա պառլամենտական մեծամասնությունը նման ֆորսմաժորային իրավիճակում կարողանում է խոչընդոտել նորմալ օրենսդրական գործընթացներն ու պրոցեսները: Բայց երկրի զարգացման համար օր առաջ պետք է այս իրավիճակը շտկվի և համապատասխանեցվի մեր ժողովրդի ցանկություններին, իսկ թե այն որ օրենսգրքով կանցկացվի, այս դեպքում այնքան էլ կարևոր չէ»,– ասաց Խ. Մարոզյանը:

Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված