Հայերեն


Դավադրության տեսություններից մինչև «թողեք աշխատենք». ինչի՞ մասին էր Փաշինյանի ելույթը

Հասարակություն

Ազգային ժողովում նախօրեին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթն էականորեն տարբերվում էր այդ ամբիոնում որպես վարչապետ նրա նախորդ ելույթներից: Տարբերությունն առավել պատկերավոր կարելի է բացատրել «կա քարեր հավաքելու և քարեր նետելու ժամանակը» տրամաբանությամբ: Պարզապես, եթե նախկինում Փաշինյանը առավելապես նետողի դիրքում էր, ապա այժմ ակնհայտ էր, որ նա հավաքում էր: Սուր, կտրուկ և կոշտ հռետորաբանությունը դրսևորվում էր առավելապես տոնայնության մակարդակում, բովանդակային առումով ելույթն առավելապես ուներ մեկ ուղղություն՝ քաղաքական նյարդային վիճակը թոթափել ու կայունացնել քաղաքական դաշտը:

Ընդ որում, նյարդային վիճակի թոթափման կոչ Փաշինյանն անում էր ոչ միայն պայմանական «սևերին ու հակահեղափոխականներին», այլև «սպիտակներին ու հեղափոխականներին»: Հանրապետականներին ուղղված կոչն առ այն, որ նոր Ընտրական օրենսգիրքն ընդունելով նրանք առավել մեծ շանսեր ունեն անցողիկ շեմը հաղթահարելու և խորհրդարանում հայտնվելու, հենց այս նյարդային վիճակի թոթափմանն ուղղված քայլ էր: Մեծ հաշվով, Փաշինյանին, իհարկե չպետք է հետաքրքրեր՝ ՀՀԿ–ն կհայտնվի խորհրդարանում, թե ոչ: Բայց շահագրգռելով նրանց նոր Ընտրական օրենսգրքով՝ Փաշինյանն ի ցույց է դնում իր հոգնածությունն այժմ առկա քաղաքական իրավիճակից:

Ելույթն, ըստ էության, կարելի է բաժանել երեք մասի: Առաջին մասում Փաշինյանը հերթականությամբ «բացահայտում էր» նախորդող ամիսներին տեղի ունեցած տարբեր դավադրության տեսությունները՝ վերագրելով դրանք նախորդ իշխանություններին: Ընդ որում, խոսքը ոչ միայն, այսպես ասած, նախորդ իշխանության կարկառուն դեմքերի ու նրանց կողմից արված այս կամ այն քայլերի մասին էր. խոսքը վերաբերում էր նույնիսկ Սևանի հարկային տեսուչներին, որոնք նախօրեին կաշառքի ստացման պահին ձերբակալվել էին: Նախորդ համակարգի դրսևորումները քաղաքական ավելի կարևոր հարթակներում, հին համակարգին բնորոշ դրսևորումներն ավելի փոքր մակարդակներում Փաշինյանը համարում է դավադրություն ընդդեմ հեղափոխության, հրաժարվում է հասկանալ դրանց առկայության իմաստը: Ակնհայտ է, որ ելույթի ընթացքում Փաշինյանն անկեղծորեն զարմանում է, թե ինչպես է ստացվել, որ հեղափոխությունն ընկալել են ոչ բոլորը: Այս զարմանքի պատճառը, թերևս, այն թյուրընկալումն է, որ նախ հնարավոր էր միայն Սերժ Սարգսյանի հրաժարականով հասնել ինչ–որ երանելի հանգրվանի, որից հետո համակարգը կսկսեր ինքնստինքյան փոխվել: Երկրորդ, ևս մեկ թյուրըմբռնում առ այն, որ հեղափոխությունը բացառապես բարոյական և գեղագիտական զարթոնք է, ու այդ զարթոնքից անմասն մնալ չի կարող ոչ ոք: Ցավոք, վերջին թյուրըմբռնումը շարունակում է գերակա մնալ մինչ օրս, ու հեղափոխությունը շարունակվում է մեկնաբանվել արժեքային դաշտում, իսկ հեղափոխության կապիտալիզացիան առավել պրակտիկ գործիքներով, կոնկրետ ոլորտային ռեֆորմներով ուշանում է:

Ելույթի երկրորդ, ըստ էության, ամենամեծ ու առանցքային մասը վերաբերում էր կապանյան ընտրություններին: Փաշինյանն այդ ընտրությունների փաստը առանցքային է համարում, քանի որ, ըստ նրա, ՔՊ թեկնածուի պարտությունն ու տեղական տնտեսական ու, իր ձևակերպմամբ, քրեական էլիտայի հին մեթոդներով հաղթանակը ՀՀԿ–ին հույսեր է տվել, որ ռեյտինգային ընտրակարգով հնարավոր է ռևանշի հասնել առաջիկա ընտրություններում: Այս մոտեցումը հակասության մեջ է Փաշինյանի մեկ այլ մոտեցման հետ, ըստ որի, անկախ օրենսգրքից, նրանք ամեն դեպքում հաղթելու են ընտրություններում ու որևէ ռևանշ լինել չի կարող: Սակայն առավել մտահոգիչ է մեկ այլ հանգամանք՝ կապված ելույթի սյունիքյան հատվածի հետ: «Փաստ» օրաթերթի հոկտեմբերի 23–ի համարում արդեն առիթ եմ ունեցել նշել, որ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու և Կապանում ՔՊ թեկնածուի պարտության պատճառները նույնն են: Սյունիքում կա որոշակի տնտեսական ինքաբավություն՝ կապված տեղում առկա խոշոր հանքարդյունաբերական գործարանների հետ, ինչն ակնհայտորեն թուլացնում է մարզում տեղական իշխանության քաղաքական լծակների գործոնը: Փաշինյանը իր ելույթում նույնպես նշեց, որ հենց այդ ինքնաբավության, դրա հետևում կանգնած տեղական վերնախավի հանդեպ պետական իշխանությունն ուժեղացնելու համար է նշանակվել Հունան Պողոսյանը:

Եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ստացվում է, որ Պողոսյանը նշանակվել է, որպեսզի տնտեսական վերնախավից քաղաքացիների կախվածությունը փոխարինվի մարզային ու երևանյան իշխանություններից կախվածությամբ, այնինչ իշխանության գերխնդիրը պետք է լինի ոչ թե բիզնեսն ու իշխանությունը իրար հակադրելն ու քաղաքացուն այդ հակադրության մեջ գցելը, այլ համադրելի միջավայր ստեղծելը, որտեղ քաղաքացին կաշկանդված չի լինի ո՛չ վարչական, ո՛չ տնտեսական լծակներով:

Ելույթի վերջին հատվածում էլ Փաշինյանը կոչ արեց տարբեր գյուղերում ու քաղաքներում համայնքապետերի հրաժարականը պահանջող մարդկանց թուլացնել ու թոթափել նյարդային իրավիճակը, անցնել պայքարի ավելի կառուցողական, ոչ փողոցային մեթոդների, իսկ ավելի կոնկրետ՝ հավաքել ստորագրություններ ու ուղարկել դրանք կառավարություն: Իհարկե, բավականին հակասական է դիտվում, երբ փողոցային պայքարով հեղափոխություն իրականացրած Փաշինյանը նման կոչ է անում: Բայց միևնույն ժամանակ այս կոչը բավական օրինաչափ է ու ըստ էության իր մեջ ամփոփում է ելույթի ողջ բովանդակությունը, այն է՝ փողոցային, նյարդային քաղաքական վիճակից տեղափոխվել դեպի առավել կառուցողական, համակարգային հուն: Ըստ էության, այս կոչը արվեց բոլորին ու իր բովանդակությամբ առավելապես կրկնում էր նախկինում մոդայիկ՝ «թողեք աշխատենք» տրամաբանությունը:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված