Ձեռքի ժամացույց, 35 000 ԱՄՆ դոլար և 260 000 ռուսական ռուբլի
ՏնտեսությունՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Արմեն Կոտոլյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք» հատվածում Արմեն Կոտոլ յանը հայտարարագրել է ձեռքի ժամացույց:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 35 000 ԱՄՆ դոլար և 260 000 ռուսական ռուբլի:
Եկամուտների վերաբերյալ տվյալներ չկան: Չի հայտարարագրել նաև անշարժ և շարժական գույք:
Ինչպես տեղեկանում ենք հրապարակված կենսագրական տվյալներից, Արմեն Կոտոլյանը 2009–2011թթ. «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ–ում եղել է առաջատար ինժեներ: 2011–2014թթ. «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ–ի անալիզի և մոնիթորինգի բաժնում եղել է ծրագրային ադմինիստրատոր, իսկ արդեն 2014–2016թթ. նույն ընկերությունում զբաղեցրել է 1Ս ծրագրի ներդրման և սպասարկման բաժնի պետի պաշտոնը: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարն անկուսակցական է: Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով նա մասնակցել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Հավելենք նաև, որ Արմեն Կոտոլյանը հայտնի է որպես քաղաքացիական ակտիվիստ: