Հայերեն


Իշխանությունն իր իսկ հյուսած ծուղակում. ամբոխավարության վտանգները

Հասարակություն

Ազգային ժողովում երեկվա ելույթի վերջնամասում վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը խոսեց հանրահավաքային տեղական դրսևորումների մասին: Խոսքը մասնավորապես առանձին գյուղերում ու քաղաքներում ցույցերի մասին է, որտեղ պահանջում են գործող համայնքապետերի հրաժարականները: Փաշինյանը մի կողմից կոչ արեց գործող համայնքապետերին հրաժարական տալ ու գնալ արտահերթ ընտրությունների, եթե վստահ են, որ ընտրված են ու վայելում են ժողովրդի վստահությունը: Մյուս կողմից՝ Փաշինյանը կոչ արեց ցուցարարներին թուլացնել նյարդային վիճակը երկրում և ձեռնամուխ լինել հրաժարականի պահանջին, եթե կարող են համայնքում բնակիչների թվի կեսի չափ ստորագրություն հավաքել: Վարչապետի պաշտոնակատարը խոստացավ, որ եթե համապատասխան թվով ստորագրություններ ուղարկվեն կառավարություն, ապա իրենք անձամբ կզբաղվեն այդ գործով:

Ելութի այս հատվածից զատ հատկանշական է նաև նախօրեին Լենա Նազարյանի դեմ Ֆեյսբուքում սկսված արշավը: Նազարյանը հայտարարել էր, որ պետք չէ վաղը ընտրել Փաշինյանին՝ բնականաբար նկատի ունենալով, որ դա է ԱԺ լուծարման միակ օրինական մեխանիզմը: Հանրության մի ստվար հատվածին, բնականաբար, դուր չէր եկել ձև ա կեր պու մ ը , ո ւ առանց բովանդակության մեջ խորանալու սկսվել էր Նազարյանի դեմ ցանցային ինտենսիվ գրոհ:

Առաջին հայացքից վերոնշյալ երկու պարբերություններում շարադրվածները իրար հետ կապ չունեն: Բայց միայն առաջին հայացքից: Իրականում, սակայն, իշխանություններն այժմ ստիպված են առերեսվել այն իրողության հետ, որի ձևավորման ակունքներում են: Ամբոխավարության մեդալը երկու կողմ ունի, և եթե մեդալի մի կողմում հասարակական ճնշման բանեցումն է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ապա մեդալի մյուս կողմում արդեն գործարկված հանրային տրամադրություններին դիմակայելն է: Հնարավոր չէ այդ տրամադրությունները գործարկել ու արգելակել ուզածդ պահին: Գործարկել հնարավոր է, բայց արգելակել՝ ոչ:

Ընդ որում, քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ արդեն թափ հավաքած հասարակական էյֆորիայի առաջին թիրախը դառնում են հենց այդ էյֆորիան հրահրողները:

Այս իմաստով վարչապետի պաշտոնակատարի ելույթի վերջնամասը բավական խորհրդանշական բնույթ ունի: Դրանով արձանագրվում է էյֆորիայի ու այն հարուցողների միջև հակադրության առկայությունը, միաժամանակ Փաշինյանը փորձում է այդ հակադրությունից դուրս գալ փափուկ մեթոդներով, առայժմ փափուկ մեթոդներով: Հուսանք, որ կստացվի ժամանակին արգելակել քաղաքականության բացառապես ամբոխային ընկալումն ու տեղափոխվել ավելի համակարգային հուն: Ըստ էության հենց այդ մեսիջն էր պարունակում Փաշինյանի ելույթն ընդհանրապես:

Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված