Հայերեն

Ինչո՞ւ են կոճակները աջ կամ ձախ կողմում

Life

Մենք գիտենք, որ...

Հագուստի վրա տղամարդկանց կոճակները աջից են, կանանց մոտ՝ ձախից, և այդպես է արված, որ կանանց և տղամարդկանց հագուստները տարբերվեն իրարից:

Իրականում այդպես չէ:

Աջից և ձախից կոճակներ ունենալու սովորույթը ավելի հին պատմություն ունի: Նախկինում այնպես չէր, որ հնարավոր էր շփոթել կանանց և տղամարդկանց հագուստները: Կոճակներ սկսել են օգտագործել դեռ վաղ ժամանակներից: Առաջին առարկաները, որոնք նման են կոճակի, հայտնաբերվել են Հնդկաստանում իրականացված պեղումների ընթացքում և վերաբերում են մեր թվարկությունից առաջ 2800–2600 թվականներին: Սրանք պատրաստվում էին խեցուց և ավելի շուտ օգտագործվում էին որպես զարդարանք: Հին դարերում որպես հագուստ հիմնականում օգտագործվում էր մարմնին փաթաթված գործվածքի ամբողջական կտոր, ուստի կոճակների կարիք այնքան էլ չկար: Կոճակներն իրենց ներկայիս նշանակությամբ սկսել են օգտագործել միայն այն ժամանակ, երբ ազնվականները և զինվորականները սկսեցին հագնել կիպ հագուստներ: Դրանք այն ժամանակ մոդայիկ էին, իսկ կոճակների քանակը և որակը ցուցադրում էին հագուստի տիրոջ սոցիալական աստիճանը և հարստությունը: Կոճակները թանկ էին, քանի որ պատրաստվում էին թանկարժեք նյութերից՝ ոսկի, արծաթ, թանկարժեք քարեր և այլն: Մինչև վիզը կոճկվող հագուստը կարող էր ունենալ անգամ հարյուրից ավելի կոճակներ: Այդ ժամանակ էլ հենց կոճակները սկսեցին կարել ձախ կամ աջ կողմից: Կանանց շորերին կոճակները կարվում էին ձախից: Պատճառն այն է , որ ազնվական տիկինը սովորաբար ինքը չէր հագնում շորերը: Աղախնի համար տիրուհու շորերը հագցնելիս հարմար է, որ կոճակները լինեն ձախից և կոճկվեն դեպի աջ (այս դեպքում կոճկելու պրոցեսը կատարվում է աջ ձեռքով և ավելի հարմար է): Բացի այդ, կինը երեխային կերակրելիս սովորաբար գրկում է ձախ ձեռքով , այդպես կարելի է երեխայի գլուխը չմրսեցնելու համար ծածկել շորի փեշով, իսկ այդ ժամանակ աջ ձեռքը ազատ է

լինում ինչ–որ բան անելու համար՝ որևէ գործ անելու կամ հովհար, գիրք բռնելու համար: Տղամարդիկ սովորաբար իրենք էին հագնում շորերը և հարմար էր, որ կոճակը լինի աջից և կոճկվի դեպի ձախ: Բացի այդ, զենքը պահելով ձախ կողմում՝ հարմար է աջ ձեռքը ցուրտ եղանակներին դնել շորի մեջ, կոճակների արանքում և մշտապես պատրաստ լինել կռվի չսառած ձեռքով:

Ներկայումս, իհարկե, կանանց և տղամարդկանց հագուստների տարբերությունները այնքան էլ չեն պահպանվում, կարելի է հաճախակի հանդիպել կանանց հագուստ, որի կոճակները կարված են աջից: Ընդհանուր առմամբ, պրակտիկ տեսակետից աջլիկների համար հարմար է, որ կոճակները լինեն աջից, իսկ ձախլիկների համար՝ ձախից:

Ուժեղ անձնավորությունները իրականում չեն էլ նայում՝ կոճակները աջից են , թե ձախից: Օրինակ, Նիկիտա Խրուշչովը մի անձրևանոց է ունեցել, որի կոճակները եղել են ձախից: Հարցն այն է, որ Նիկիտա Սերգեևիչը ձախլիկ էլ չէր, որ մտածես, թե հարմարության համար է այդ անձրևանոցը գնել, կամ էլ խիստ մոդայիկ հագնվող չէր: Նա պրակտիկ մարդ էր, և երևի թե նրա համար միևնույն էր, թե որ կողմից են կոճկվում կոճակները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված