Հայերեն


Սերժ Սարգսյանը գցեց Կարապետյանի արժեթղթերի գինը

Քաղաքականություն

1in.am-ը գրում է․

Հայաստանի կառավարությունը ներկայացնում է 2017 թվականի բյուջեն, և այդ բյուջեի նախագծի վերաբերյալ հարցը ավելի շատ ոչ թե բյուջեի կատարման իրատեսականությունն է, այլ այն, թե արդյոք ներկայացնող կառավարությո՞ւնն է շարունակելու կատարել այդ բյուջեն:

Եվ բանը միայն այն չէ, որ 2017 թվականի ապրիլին խորհրդարանի ընտրություն է, որից հետո լինելու է նոր կառավարություն: Բանը նաև այն է, որ ներկայիս կառավարությունը դեռևս ունի նաև ՀՀԿ-ում հաստատվելու անհրաժեշտություն, առավել ևս այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հերթական անգամ բաց պահեց իր վարչապետական հեռանկարի հարցը:

Բանն այն է, որ այդօրինակ ակնարկները իշխանության մեջ առաջ են բերում հոգեբանական բավականին բուռն վայրիվերումներ և տրանսֆորմացիաներ: Մի բան է, երբ համակարգում կարծում են, որ Սարգսյանը վարչապետ չի լինելու, մեկ այլ բան, երբ ազդակ են ստանում, որ նա, այնուհանդերձ, ունի այդպիսի պլաններ և արդեն երկրորդ անգամ դրանք չի էլ փորձում թաքցնել, այլ ընդամենը գերադասում է դրա մասին չխոսել:

Իսկ դա նշանակում է, որ Սարգսյանը կտրուկ գցում է Կարապետյանի վարչապետական արժեթղթերի գինը: Անգամ այն դեպքում, եթե Սարգսյանը դիտարկում է իր վարչապետության տարբերակները 2018-ից հետո, երբ թողնի նախագահի պաշտոնը: Թեև այդ պարագայում Կարեն Կարապետյանի համար մնում է առնվազն մեկ տարի ինտերվալ, 2017 թվականը մնում է, այսպես ասած, նրա իրավասության ներքո, այնուհանդերձ՝ երբ Սերժ Սարգսյանը բաց է թողնում իր վարչապետական հեռանկարը, այն էլ հրապարակավ, դա գցում է գործող վարչապետի արժեթղթերի գինը: Այդպիսով Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ականների մոտ ընկալվում է որպես ժամանակավոր:

Բացառված չէ, իհարկե, որ Սերժ Սարգսյանը իր վարչապետության հարցը բաց է թողնում պարզապես տակտիկական նկատառումներից ելնելով, որպեսզի Կարեն Կարապետյանի մոտ չառաջանա զգացում, որ Սերժ Սարգսյանը կախված է նրա կառավարությունից, նրա վարչապետությունից: Երբ ՀՀԿ-ում նա գցում է Կարապետյանի արժեթղթերի գինը, դրանով Կարապետյանին կախվածության մեջ է գցում իրենից:

Մյուս կողմից՝ Սարգսյանի այս տակտիկան կարող է պարունակել մեկ այլ հնարք հակառակ տրամաբանությամբ՝ այդպիսով ձևավորելով Սերժ Սարգսյանի համար առանցքային նշանակություն ունեցող երկակիության, փոխադարձ զսպման միջավայր:

Կարապետյանի հանդեպ ՀՀԿ-ում առաջացնելով ժամանակավորության ընկալում՝ Սերժ Սարգսյանը միգուցե այդպիսով փորձում է թուլացնել ՀՀԿ-ի բացասական տրամադրվածությունը նրա հանդեպ՝ այդպիսով Կարապետյանին որոշակիորեն ապահովագրելով այդ բացասական տրամադրվածությունից բխող որոշակի ռիսկերից և բացելով գործելու դաշտ ու այդպիսով Կարեն Կարապետյանին զրկելով իր նախագահի պաշտոնից հետո վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարությունների կապակցությամբ դժգոհության առիթներից և հիմքերից:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված