Հայերեն


Ամերիկյան «օրեր» Հայաստանում. ի՞նչ կարող ենք առաջարկել ԱՄՆ–ին, բացի հեղափոխության բրենդից

Հասարակություն

Տարածաշրջանային այցի շրջանակներում նախօրեին Հայաստան է ժամանել ԱՄՆ նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նախքան Հայաստան ժամանելը Բոլթոնը եղել է Ռուսաստանում և Ադրբեջանում:

Իսկ մինչ Բոլթոնը Հայաստան էր ժամանել Թրամփի մեկ այլ խորհրդական Ռուդի Ջուլիանին՝ մասնակցելու Եվրասիական գործընկերության միջազգային ֆորումին: Ջուլիանին ևս բարձր մակարդակի հանդիպումներ էր ունեցել Հայաստանում:

Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան, բնականաբար, նախ քննարկվում է տարածաշրջանային մարտահրավերների կոնտեքստում: Հայաստանյան փորձագետները հատկապես ուշադրություն են դարձնում Բոլթոնի այն հայտարարություններին, որ Թրամփը կարող է իր լիազորություններն օգտագործել Ազատության աջակցման ակտին 907–րդ լրացման գործողությունը դադարեցնելու համար, թեպետ երեկ նաև ասաց, որ վերջնական որոշում չկա: Ըստ այդ լրացման, ԱՄՆ–ն իրավունք չունի Ադրբեջանին պաշտոնական մակարդակով զենքի մատակարարումներ անել՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը ռազմական կոնֆլիկտ ունի Հայաստանի հետ: Փորձագետների աչքից չի վրիպում նաև ԱՄՆ–Ռուսաստան, ԱՄՆ–Իրան հարաբերությունների լարված բնույթն ու այդ կոնտեքստում Հայաստանի դիրքորոշումը:

Սակայն տարածաշրջանային ռիսկերից զատ, ակնհայտ է, որ ամերիկյան պաշտոնյաների այցը ունի նաև զուտ ներհայաստանյան կոնտեքստ: Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, իհարկե, բեկումնային կերպով չեն փոխել երկրի արտաքին քաղաքական մոտեցումները, բայց ստեղծել են որոշակի վերանայումների կարիք: Հատկապես, եթե աչքի տակ առնենք, որ նոր իշխանությունները առաջին օրերից փորձել են ինտենսիվ կապ հաստատել ամերիկյան գործընկերների հետ: Ակնհայտ է, որ նոր իշխանությունը չի պատկերացնում լայնածավալ ռեֆորմները Հայաստանում առանց Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ ֆինանսական աջակցության:

Այս իմաստով ամերիկյան պաշտոնյաների հետ հայկական կողմը իսկապես խոսելու շատ բան ուներ ու կունենա նաև առաջիկայում, քանի որ մեկ–երկու այցով հայ–ամերիկյան օրակարգը չի կարող սպառվել: Ընդ որում, խոսելու նյութ կա ոչ միայն տարածաշրջանային խնդիրների կոնտեքստում, այլև հայ–ամերիկյան հարաբերությունների: ԱՄՆ–ում ադրբեջանական լոբբինգի ակտիվ աշխատանքը մի կողմից, Իրանի ու Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները մյուս կողմից, այդ լարվածության կոնտեքստում նույն Իրանի ու Ռուսաստանի հետ Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները մեկ այլ կողմից ստեղծել են բավականին խրթին վիճակ, որը հղի է բազմաթիվ թյուրըմբռնումներով: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ–ում այժմ քաղաքականությունը թելադրվում է առավել սուր, կտրուկ տոնայնությամբ աչքի ընկնող գործիչների կողմից:

Հայաստանի խնդիրն, ըստ այդմ, հենց այդ թյուրըմբռնումները ցրելն է, անհասկացվածության հնարավոր ռիսկերը նվազեցնելն է:

Արդեն իսկ պարզ դարձավ, որ հայկական հեղափոխությունը որպես բրենդ Արևմուտք արտահանելը ինչքան էլ գեղեցիկ կարող է թվալ, բայց տնտեսական և քաղաքական արդյունավետության առումով ոչինչ տալ չի կարող: Փոխարենը արդյունավետ կարող է լինել հեղափոխության արդյունքում ձևավորված նոր մոտեցումների ու միջավայրի շատ կոնկրետ, հաշվարկված, պրագմատիկ ներկայացումն ու մատուցումը հնարավոր գործընկերներին:

Ի վերջո, որևէ երկիր, առավել ևս ԱՄՆ–ի նման երկիրը չի առաջնորդվում գեղեցիկ խոսքերով, գեղեցիկ ֆոտոպատմություններով: Քաղաքական համագործակցության սերտացման համար գերտերություններն ունեն շատ կոնկրետ ու չոր հաշվարկներ, կոնկրետ սանդղակներով: Հայաստանի նոր իշխանության խնդիրն, ըստ այդմ, ոչ թե հեղափոխությունը որպես բրենդ արտահանելն է, այլ հեղափոխության ստեղծած նոր հնարավորությունները կապիտալիզացնելն ու ստացված արդյունքը որպես գործընկերության հիմք ներկայացնելը: Եթե լինի այդ հիմքը, այդ միջավայրը, ապա նույնիսկ կարիք չի լինի այն ներկայացնելու: Ամերիկյան կողմը վստահաբար մոնիտորինգի դիտանկյան տակ է պահում տարածաշրջանը բոլոր չափանիշներով ու դրական ազդակներ զգալուն պես չի խորշի իր քաղաքական, տնտեսական ներկայացվածությունն ընդլայնել:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված