Մեկ պաշտոնանկություն ու մեկ հրաժարական կառավարությունում
ԱմենաընթերցվածՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հովհաննես Հովհաննիսյանն ազատվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Հովհաննիսյանը փոխնախարար էր նշանակվել ընթացիկ տարվա մարտի 9-ին:
***
Այսօր մամուլում շրջանառվեց տեղեկություն այն մասին, որ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այդ լուրը հաստատել են ՊԵԿ լրատվական ծառայությունից: