Հայերեն


Ադրբեջանից միշտ սպասելի է որևէ կեղտոտ ու նենգ քայլ

Հասարակություն

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ օպերատիվ կապը գործում է ամենօրյա ռեժիմով: Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովից հետո կար պայմանավորվածություն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կապ հաստատելու մասին:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն, անդրադառնալով այդ կապին, Newsarm.am-ի հետ զրույցում նախ ընդգծեց. «Այն, որ այդ կապը վերականգնվում է, այս պահի դրությամբ, իհարկե, դրական է գնահատվում: Այն թույլ է տալիս երկու կողմերից՝ և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից ավելի օպերատիվ ձևով արձագանքել իրադարձություններին: Այն դեռևս դրական է ազդում տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման վրա՝ կտրուկ նվազել են հրադադարի ռեժիմի խախտումները: Այնուամենայնիվ, պետք է միշտ հաշվի առնել, թե ինչպիսի երկիր է Ադրբեջանը. այդ երկիրը կարող է անսպասելի որևէ պահի նենգ ու կեղտոտ ձևով մի քայլ կատարել ու խախտել բոլոր՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր պայմանավորվածությունները: Եվ այս գործընթացի էֆեկտիվությունը պետք է դիտարկել ավելի երկար ժամանակահատվածի կտրվածքով: Իհարկե, գիտենք, թե Ադրբեջանն ինչպիսի երկիր է, բայց եթե հնարավորություն կա նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով հասնել խաղաղությունը և կայունությունն ապրապնդելուն, պետք է անել դա: Այդուհանդերձ, պետք է միշտ հիշել, թե ինչ երկիր է Ադրբեջանը»

Դավիթ Բաբայանն ընդգծեց՝ կողմերի միջև ինչ–որ մի ձևով կապ հաստատելու հնարավորություն նույնիսկ պատերազմի տարիներին է եղել: «Ադրբեջանի նախագահականից, ՊՆ–ից բազմիցս եղել է, որ զինադադարի ռեժիմի հաստատման կամ այլ խնդիրների շուրջ կապվել են անգամ Արցախի իշխանությունների հետ: Երկար տարիներ եղել է կապ սահմանում տեղակայված ստորաբաժանումների հրամանատարների միջև: Հիմա պաշտոնական Ստեփանակերտն անընդհատ կրկնում է, որ այդ կապը պետք է վերականգնվի, որովհետև այն շատ կարևոր է զինադադարի ռեժիմը պահպանելու, խախտումներին օպերատիվ արձագանքելու համար, բայց Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո այդ բոլոր խողովակները փակվեցին: Մենք հենց այդ առումով ենք միշտ ասում, որ պետք է հրամանատարների միջև կապը ևս վերականգնվի, որովհետև այն ժամանակին էֆեկտիվ է եղել: Բայց հիմա բոլոր խողովակները փակ են: Հրամանատարների մասով նոր բան չկա, Ադրբեջանն առայժմ դեմ է արտահայտվում այդ կապի վերականգնմանը: Դեռ միայն ղեկավարների մակարդակով է այդ կապը: Հիմա եթե ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև առկա կապ կա, վատ չէ: Բայց մեծ հույսեր կապել, թե Ադրբեջանն այն երկիրն է, որը պատրաստ է քաղաքակիրթ ձևով ինչ–որ քայլեր կատարել, այդպես չէ»,–ասաց նա՝ ընդգծելով, որ նրանք իրենց հայտարարություններով շարունակում են գործընթացին մոտենալ նախկինում ընտրված մարտավարությամբ՝ «նույն ահաբեկչական ձևով»:

Դավիթ Բաբայանի հետ զրույցում անդրադարձանք նաև ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցին՝ հատկապես ԱՄՆ–ից սպառազինություն գնելու Հայաստանին ուղղված առաջարկին:

«Այստեղ մի շարք խնդիրներ կան: Մի կողմից պարզ է, որ զենքի առևտուրը նաև մեծ բիզնես է: Բազմիցս է խոսվել այդ մասին: Ոմանք վատ էին արձագանքում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելուն և այլն, և այլն: Մենք ասում էինք, որ այս ամենին, իհարկե, բացասական են վերաբերվում, որովհետև Ադրբեջանի նման ահաբեկչական երկրին ընդհանրապես չի կարելի զենք վաճառել, որովհետև նույն զենքը մի օր էլ օգտագործվելու է նույն ԱՄՆ–ի կամ մյուս երկրների դեմ: Օրինակ է Սիրիան, ուր կան շատ ադրբեջանական ջոկատներ, որոնք ամենադաժան խմբավորումներն են»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Դավիթ Բաբայանը նշեց, որ Բոլթոնը բացեիբաց հայտարարում է, որ ԱՄՆ–ն և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին պատրաստակամ է զենք վաճառել: Բայց մյուս կողմից, ըստ մեր զրուցակցի, մտահոգիչ է «907» բանաձևի հնարավոր չեղարկումը: Բոլթոնը տարածաշրջանային այցի ժամանակ չէր բացառել այդ հանգամանքը:

907–րդ բանաձևը ամերիկյան վարչակազմին արգելում է պետական մակարդակով օգնություն տրամադրել Բաքվին՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը: Տարիներ շարունակ ադրբեջանական դիվանագիտությունը փորձում է այնպես անել, որ 907–րդ լրացումը չեղարկվի:

«Շատ մտահոգիչ էր դա: Ադրբեջանի՝ այդ ահաբեկչական երկրի նկատմամբ այս արգելքը այս ընթացքում իր էֆեկտիվությունն, այո, կորցրել է, բայց, այնուամենայնիվ, բարոյական տեսակետից շատ կարևոր է եղել այդ բանաձևի առկայությունը»,–շեշտեց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, երբ զենք են մատակարարում հատկապես համանախագահող երկրները, կամ եթե կա նման ցանկություն, որն այս դեպքում ունի ԱՄՆ–ն, պետք է հասկանալ հետևյալը. «Հավասարակշռությունը պետք է պահպանվի և այդ զենքը չպետք է օգտագործվի ապակայունացման համար: Ինչպես է դա արվելու՝ ցույց կտա ժամանակը, բայց տվ յալ դեպքում շատ ավելի կարևոր է այն, որ եթե կա նման ցանկություն, չպետք է չեղյալ հայտարարել այնպիսի բանաձևեր, որոնք զսպում էին Ադրբեջանի հետ փոխգործակցությունը: Ընդհակառակը, պետք է այլ մեխանիզմներ ևս գործարկվեին: Բայց այստեղ մեր մասով աշխատանքի լայն դաշտ կա՝ հատկապես Սփյուռքի կառույցների կողմից: Մենք ի վիճակի կլինենք դիմադրելու, դիմակայելու բոլոր դժվարություններին, եթե լինենք միասնական և ամեն ինչ անենք մեր շահերի ներքո»:

Նշվածներին Դավիթ Բաբայանն ավելացրեց նաև համապատասխան արտաքին քաղաքականություն վարելու կարևորությունը ու հավելեց. «Պարզ է, որ աշխարհաքաղաքական հարաբերությունները, մրցակցությունը տարածաշրջանում ավելի է թեժանալու նաև Իրանի մասով, բայց, այնուամենայնիվ, պետք է պարզապես այս ամենը հաշվի առնվի և վարենք համապատասխան հավասարակշռված քաղաքականություն: Թեև կան նոր մարտահրավերներ, բայց կա նաև այդ մարտահրավերներին էֆեկտիվորեն առերեսվելու հնարավորություն: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք մենք կարողանում այդ ամենն օգտագործել»:

Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված