Հայերեն


«Օլիգարխ», բայց երբեմն միայն հայտարարագրով

Հասարակություն

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակվող հայտարարագրերի, պաշտոնատար անձանց ներկայացրած ունեցվածքի վերաբերյալ Newsarm.am-ը պարբերաբար տվյալներ է փոխանցում: Այդ առումով, սակայն, որոշ դեպքերում թյուրըմբռնում է լինում: Ներկայացված հայտարարագրից շատ դեպքերում կարելի է կարծել, թե պաշտոնյան օլիգարխ է, բայց պարզվում է՝ այդքան էլ այդպես չէ: Եղել են դեպքեր, երբ պաշտոնյաները զանգահարել են ու փոխանցել մտահոգությունը՝ հասկանալով, իհարկե, որ խնդիրը լրատվամիջոցինը չէ: Ավելի առարկայական օրինակ բերենք: Որպես ունեցվածք հայտարարագրվում է «Բազմաբնակարան բնակելի շենքը`մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը»: Այսինքն՝ կարդալիս կարելի է եզրակացնել, որ տվյալ պաշտոնյան բազմաբնակարան շենք ունի, բայց իրականում խոսքը մեկ բնակարանի մասին է, այնինչ հայտարարագրում չի մասնավորեցվում և գրվում է միայն տվյալ տողը: Խնդիր կա նաև, օրինակ, հողամասի դեպքում, երբ մի քանի հողամաս է հայտարարագրվում, սակայն պարզվում է՝ չափն այդքան էլ մեծ չէ, բայց «8 հողամաս» արտահայտությունն արդեն մի մեծ տարածքի կամ ահռելի կարողության տպավորություն է թողնում: Որքան էլ կարող է զարմանալի թվալ, բայց կան պաշտոնյաներ, ովքեր իրենց մտահոգությունը հայտնելով՝ նշում են, որ ցանկալի կլիներ անգամ հողատարածքի չափը նշել, կամ մեքենայի տարեթիվը, որը կօգներ իրական ունեցվածքի մասին պատկերացում կազմել:

Նշված հարցերի շուրջ զրուցել ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ: Անդրադառնալով նախ «Բազմաբնակարան բնակելի շենքը…» վերոնշյալ ձևակերպմանը՝ նա ընդգծեց.

«Անշարժ գույքի դասակարգումները, դրանց տեսակավորումը մենք ոչ թե ինքնուրույնաբար ենք անում, այլ հենվում ենք անշարժ գույքի պետական կադաստրի կողմից տրամադրվող դասակարգիչների վրա, որովհետև տվ յալ ոլորտում ունենք իրավասու մարմին, որն էլ արել է գույքերի դասակարգումը: Այդ բազան օգտագործելով՝ մենք հենվում ենք գոյություն ունեցող դասակարգիչների վրա: Հետևաբար՝ բնակելի տուն, շենք, բազմաբնակարան շենքում առանձնացված տարածք, բազմաբնակարան շենքում առանձնացված բնակարան և այլ դասակարգիչները կադաստրի կողմից են տրամադրված և մենք դա օգտագործում ենք: Դրանք անշարժ գույքի տեսակավորման ընդունված հայտանիշներ են»:

Հարցին, այնուամենայնիվ, հնարավո՞ր չէ այնպես անել, որ որոշակի ձևակերպումներ փոխվեն, հասարակության համար ավելի մատչելի լինեն, նա արձագանքեց. «Կարճեցնել, պարզեցնելու հնարավորությունը կա: Ուղղակի, երբ տվյալ հարցերով զբաղվող կառույցը բավականին փորձ ու գիտելիքներ գեներացնելուց հետո օգտագործում է այդ դասակարգիչը ու դա նաև անշարժ գույքի գրանցամատյաններում է գրվում, և այն նաև տեսանելի է վկայականներում, դրա վրա չհենվելը և նոր մոտեցումներ որդեգրելը հիմնավորված չի լինի: Վերջիվերջո՝ իրավունքի պետական գրանցում իրականացնելիս մարմինը նման դասակարգում է տալիս: Եվ դա պետք է կողմերը ելակետ ընդունեն: Մենք էլ, բնականաբար, հենվում ենք այն գրանցման և այն դասակարգման վրա, որը տալիս է կադաստրը, որովհետև հետագայում մենք այդ տվյալները համադրում ենք կադաստրի տվյալների հետ՝ նույն երևույթի նկատմամբ մեր ընկալումները և լեզվաբանությունը պետք է նույնական լինեն»:

Ս. Սահակյանը նաև շեշտեց, որ դասակարգիչն ընտրում են հենց պաշտոնյաները վերը նշված տարբերակներից: Ինչ վերաբերում է գույքերի չափերին, մեր զրուցակիցը շեշտեց, որ անշարժ գույքի չափն առհասարակ ինքնուրույն հայտարարագրման ենթակա տվյալ չէ, բայց միաժամանակ հայտնեց. «Ապագա մոդելում մենք առանձնացրել ենք նաև նույնականացման համար, որը ինքնատիպ է և այն եզակի տվյալն է, որի միջոցով մենք նույնականացնելու ենք գույքը և համապատասխանաբար տեսնենք տվյալներ քառակուսի մետրերի վերաբերյալ: Բայց գործող համակարգում հանձնաժողովին ևս տեղեկատվություն չի ներկայացվում, թե, օրինակ, անշարժ գույքը, որը հայտարարագրվում է, քանի քառակուսի մետր է: Հետևաբար՝ եթե տվյալը չի տրամադրվում, հրապարակման մասին խոսք լինել չի կարող»: Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ մյուս կողմից հրապարակման ենթակա տվյալները ոչ թե հանձնաժողովն է որոշում, այլ՝ կառավարությունը: «Կառավարությունն ինչ ռեժիմ նախատեսեց՝ մենք դրա կիրառումն ենք ապահովում, բայց օրենսդրությունը հրապարակայնացման ենթակա տվյալների ցանկը որոշելու լիազորությունը թողել է ոչ թե հանձնաժողովին, որը մասնագիտացված կառույցն է ոլորտում, այլ կառավարությանը: Մենք այստեղ կարող ենք երկխոսել, մենք կարող ենք առաջարկություններ անել, համագործակցության միջոցով հասնել որոշ փոփոխությունների, բայց լիազորություն իրականացնողը կառավարությունն է»,–ասաց նա՝ նկատելով, որ որոշակի տվյալներ նախկինում ընդլայնվել են:

Ինչ վերաբերում է գույքի գնին, նա նշեց. «Ցանկացած անշարժ գույքի, թանկարժեք գույքի, ավտոտրանսպորտային գույքի ձեռքբերման կամ օտարման պարագայում գինը հայտարարագրվում է: Միակ բանը, որը թիվ չունի, ստանձնման պահին եղած գույքն է: Եթե պաշտոնատար անձը ընդամենը նշում է, թե ստանձնելու պահին ինչ գույք ունի, որի հետ կապված նոր գործարք չի արել, նա չի ծանրաբեռնվել դրա արժեքը որոշելու պարտականությամբ: Պարզապես մատնանշում է գույքային միավորները, բայց եթե պաշտոնավարման ընթացքում որևէ հայտարարագրման ենթակա գույքի առնչությամբ գործարք է իրականացնում, գործարքի գինը հայտարարագրման ենթակա տվյալ է և այն հրապարակվում է»:

Հետաքրքրվեցինք՝ նոր առաջարկներ կա՞ն, որոնք նաև մեր կողմից նշված հարցերի համատեքստում են: «Նոր առաջարկներ կան: Մենք OGP–ի (Open Government Partnership)՝ բաց կառավարման պլատֆորմի շրջանակներում հանձնառություն ենք վերցրել, որ որոշ տվյալներ ավելի հրապարակային դարձնենք, որ ավելի հրապարակային ձևով որոշ տվյալներ ներկայացվեն հանրությանը: Հասցեն անհատական է, բայց հասցեի տարր է հանդիսանում երկիրը, քաղաքը, որն իր մեջ անհատական տվյալ չի պարունակում: Օրինակ՝ առաջարկում ենք չբացել հասցեն, փողոցը, բնակարանի համարը, բայց առնվազն երկիրը, քաղաքը կհրապարակայնացվի, որը հասարակությանը հնարավորություն կտա հասկանալու, թե, օրինակ, պաշտոնյայի գույքը գտնվում է ՀՀ որևէ մարզում, որի արժեքն ավելի ցածր կլինի, թե՞ Լոնդոնում: Որոշակի նախաձեռնություններ կան կապված նվիրատուների հետ, որոնք քննարկման փուլում են»:

Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված