Հայերեն


«Սլիվը» որպես ներիշխանական պայքարի գործիք

Հասարակություն

Վերջին շրջանում հաճախակի են դարձել իշխանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների շուրջ տեղեկատվական աղմուկի առիթները: Խոսքը ոչ թե իշխանության նկատմամբ քննադատության, այլ կոնկրետ գործիչների մասին սկանդալային տեղեկատվության, դրանց շուջ ստեղծվող աղմուկի մասին է: Բնականաբար, նման առիթներն իշխանության մրցակիցները օգտագործում են նաև իշխանության հանդեպ ընդհանուր քննադատության ֆոնը պահելու համար: Բայց ինքնին առիթները, դրանց առաջացումն ու դրանց շուրջ տեղեկատվական աղմուկի գոյացումն այլ էություն ունի: Ակնհայտ է, որ իշխանության ներսից պարբերաբար ինֆորմացիոն արտահոսքեր են տեղի ունենում, որոնց թիրախում ներիշխանական խնդիրներն են:

Հայաստանի համար սա նոր երևույթ չէ: Նախկինում ընդունված էր, որ հանրապետականները արտաքուստ միմյանց հանդեպ թիմային սոլիդարությունը պահելով՝ կոնֆլիկտային պահերին իրար դեմ ինֆորմացիոն արտահոսքեր էին կազմակերպում: Առայժմ ոչ նույն տեմպերով, բայց այդ ինֆորմացիոն հոսքերը կրկին դարձել են մոդայիկ: Ընդ որում, խոսքն այն մասին չէ, որ տեղեկատվական աղմուկի համար իրական, ոչ արհեստածին առիթներ չեն լինում, բնականաբար, լինում են: Մեծամասամբ կապված նոր իշխանության ներկայացուցիչներից շատերի անփորձության հետ՝ այդպիսի առիթներ ստեղծվում են ինքզինքն: Սակայն սրան զուգահեռ չենք կարող չնկատել կազմակերպված, արհեստածին տեղեկատվական առիթները:

Սակայն մեր խնդիրը ոչ թե այդ կոնկրետ առիթները քննարկելն է, այլ հասկանալը, թե որտեղից է գալիս դրանց դրսևորման պատճառը: Մանավանդ, երբ աչքի առաջ ունենք նախորդ իշխանությունների ներքին կոնֆլիկտներին զուգահեռ դրսևորվող արտահոսքերի ահռելի փորձը, ու նոր Հայաստանում այդ փորձի վերածնունդը ցանկալի չէր լինի տեսնել: Մեծ հաշվով, տեղեկատվական արտահոսքերի բովանդակությունն այդքան կարևոր չէ, որքան այն ազդակները, որոնք հաղորդվում են դրանց միջոցով: Իսկ ազդակ են դրանք ներիշխանական ակնհայտ խմորումների:

Խմորումները, ընդ որում, պայմանավորված են առավելապես հեղափոխության ստեղծած իրավիճակով: Իշխանությունը փոխվել է ոչ թե ընտրություններով, այլ հրապարակի ճնշմամբ, իշխանության եկել է մարդկանց խումբ, որտեղ բացի առաջնորդից, մնացյալ ազդեցության գոտիները բաժանված են առանց հստակ մեխանիզմների: Ավելին, իշխանության եկած խմբում ակնհայտորեն չկա մոնոլիտություն, ընդհակառակը՝ կազմը բավական էկլեկտիկ է, հետևաբար հետհեղափոխական տրամաբանության մեջ ամբողջովին տեղավորվում է ազդեցությունների համար պայքարը:

Մյուս կողմից, իհարկե, որքան էլ տեղի ունեցողը հասկանալի լինի, ակնհայտորեն ընդունելի չէ դրա դրսևորման ձևը: Խոսքն այն մասին չէ, որ տեղի ունեցողը առնվազն տհաճ է աչքի համար: Խոսքն այն մասին է, որ բնական համարվող, հասկանալի գործընթացները ընթանում են հին քաղաքական մշակույթի ոգուն հարիր, հին համակարգում ընդունված գործիքներով, օրինակ, տեղեկատվական արտահոսքերով: Այնինչ նոր Հայաստանը ենթադրում է նոր մշակույթի ու գործիքների ներմուծում:

Ցանկացած ներկուսակցական կոնֆլիկտ կարող է կամ վերածվել ներքին պառակտման, կամ ներքին մրցակցության ու առողջացման: Եվ գործիքների ընտրությունը այս երկընտրանքում որոշիչ է: Հետևաբար խնդիրը ոչ թե այն է, թե ինչու իշխանության միջանցքներում կան հակադրություններ, այլ թե ինչպես են դրանք դրսևորվում:

Հենց այստեղ է, որ անելիք ունի Նիկոլ Փաշինյանը. կամ իշխող կուսակցության, ընդհանրապես իշխանության ներքին հարաբերությունների կարգավորման համար ներմուծել նոր մշակույթ, որտեղ հակադրությունը կվերածվի մրցակցության, կամ էլ կրկնել նախորդների սխալը և ստանձնել արբիտրի դերակատարում՝ ամեն հերթական կոնֆլիկտի դեպքում սկզբից հետևելով, իսկ սրացման դեպքում կոմպրոմիսի բերելով կողմերին, ինչն, իհարկե, կավելացնի Փաշինյանի անձնական քաղաքական կշիռը, բայց կթուլացնի այն թիմի կշիռը, որն ինքը գլխավորում է:

Նոր քաղաքական ու կուսակցական մշակույթի ներմուծումը, օրինակ, ընտրություններին ընդառաջ ներկուսակցական դեբատների տեսքով, միակ ճանապարհն է նախորդների թողած ժառանգությունից չօգտվելու համար: Այդ մշակույթի ներմուծումը ենթադրում է մաքսիմալ ազնվություն ինքդ քո ու հասարակության հանդեպ, երբ ոչ թե փորձում ես թաքցնել ներքին լվացքը, ստեղծել բացարձակ բարիդրացիականության ֆոն, որն ակնհայտորեն պղտորվում է ու մատնում իր կեղծ լինելը տեղեկատվական արտահոսքերով, այլ չխուսանավել ներքին կոնֆլիկտներից՝ ստեղծելով գործիքներ դրանք առողջ մրցակցության դաշտ բերելու և նոր որակի կուսակցական–քաղաքական հարաբերությունների նշաձող սահմանելու համար:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված