16 միլիոն դրամ, 52 հազար դոլար. աշխատակազմի ղեկավարի ունեցվածքը
ՏնտեսությունՖինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Վազգեն Հարությունյանը հայտարարագրել է «MITSUBISHI OUTLANDER 3.0» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից, որը հրապարակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում: Նշենք, որ Վազգեն Հարությունյանն այդ պաշտոնին է նշանակվել 2018թ. հունիսին:
Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա անշարժ գույք չի հայտարարագրել:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի դրամական միջոցները կազմել են 52 000 ԱՄՆ դոլար և 16 000 000 ՀՀ դրամ:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 2 770 882 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է աշխատավարձից: