Հայերեն


Հեռուստադիտողները փաստի առաջ են. «Շանթի» տարօրինակ որոշումը

Հասարակություն

Newsarm.am-ը քաղաքացիներից մտահոգություններ է ստանում՝ կապված հոկտեմբերի 30–ին ստացած հաղորդագրության հետ: Ըստ այդ հաղորդագրության, «Ucom» ընկերության բաժանորդները տեղեկացվել են, որ նոյեմբերի 1–ից իրավատիրոջ պահանջով «Ucom» ընկերության հեռուստատեսային ցանցում կդադարեցվի բաց եթերի տարբերակով Հայաստանի հեռուստադիտողներին հասանելի «Շանթ» հեռուստաալիքի վերահեռարձակումը։ Ավելի պարզ ասած՝ Ucom–ից օգտվող հեռուստադիտողները «Շանթ» դիտելու հնարավորությունից կզրկվեն:

Որոշման վերաբերյալ «Շանթ»–ն իր պարզաբանումն է ներկայացրել. ««Շանթ» հեռուստաընկերությունը և «Ռոստելեկոմ»–ը սկսում են ռազմավարական նոր համագործակցություն: Այս քայլի նպատակն է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ նոր որակի ու մակարդակի հասցնել հեռուստածրագրերի արտադրությունն ու տարածումը՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և որակ հեռուստադիտողների համար: «Շանթ»–ի արդեն առկա հատուկ ուղղվածությամբ ալիքների խմբին շատ մոտ ապագայում կավելանան յուրօրինակ ու պահանջված նոր ալիքներ, և առավել դիտարժան ու հասանելի կդառնա ստեղծած բովանդակությունը: Նոյեմբերի 1–ից «Շանթ»–ի բոլոր ալիքների փաթեթը կհեռարձակվի միայն «Ռոստելեկոմ»–ի ցանցում և «Արմթիվիս» հարթակով: «Շանթ»–ի համապետական ալիքը շարունակելու է բաց հեռարձակումը: Այս ամենը թելադրված է նաև ոլորտում արդեն առկա նախադեպերով և հավասարակշռման անհրաժեշտությամբ»:

Մեղմ ասած՝ տարօրինակ պարզաբանում է, եթե ավելին չասենք: Ըստ էության, «Շանթ» հեռուստաընկերությունը փաստացի դաշտի մոնոպոլիզացիայի ճանապարհով է գնում՝ մեկ այլ օպերատորի ծառայություններից օգտվողներին զրկելով օգտվել ստանդարտ փաթեթում ներառված ալիքներից մեկից:

Որոշման վերաբերյալ հայտարարություն է նաև տարածել «Ucom»–ը, որտեղ մասնավորապես նշվել է. «Մշտապես ջանալով հեռուստատեսային ծառայության նվազագույն սակագնային փաթեթներում ընդգրկել բոլոր հայկական և արտասահմանյան հանրային հեռուստաալիքները՝ Ucom ընկերությունն սկզբունքորեն նախընտրում է չխախտել գին-որակ–բովանդակություն համաչափությունը: Հաշվի առնելով վերոնշյալ պահանջը՝ Ucom ընկերությունն ստիպված է դադարեցնել «Շանթ» հեռուստաալիքի վերահեռարձակումն անորոշ ժամկետով։ Հավելենք, որ Ucom–ը պատրաստ է վերսկսել նշյալ ալիքի վերահեռարձակումը հայկական ալիքների շարքում իրավատիրոջ ցանկության դեպքում, ինչպես դա եղել է տարիներ շարունակ»:

Ի դեպ՝ Newsarm.am-ը փորձել էր մի շարք հարցադրումների շուրջ պարզաբանումներ ստանալ հեռուստաընկերությունից, բայց «Շանթ»–ից նշեցին, որ իրենց «պարզաբանումը» սպառիչ են համարում: «Ucom»–ից էլ հայտնեցին, որ պատրաստակամ են նաև այլ հարցերի պատասխանել, եթե իրենց վերոնշյալ պարզաբանումից հետո հարցեր կմնան: Իրավիճակը միայն առերևույթ է դուրս ընկերությունների շահերի, անհամաձայնությունների համատեքստից: Ոլորտին քաջատեղյակ մասնագետները չեն բացառում նաև այդ հնարավորությունը, բայց մեր խնդիրն այս պարագայում քաղաքացին է, ում հեռուստաընկերությունը փաստի և անհարմար վիճակի առաջ է կանգնեցրել: Նրանք, փաստորեն, ստիպված կլինեն անջատել «Ucom»–ի սարքը, միացնել հեռարձակման թվային սարքը, որպեսզի հնարավորություն ունենան դիտել «Շանթի» հաղորդումները, որի համապետական ալիքը շարունակելու է բաց հեռարձակումը: Հետո կրկին կմիացնեն «Ucom»–ի սարքը: Կամ էլ ստիպված կլինեն հրաժարվել «Ucom» ընկերությունից, ինչը, որքան հասկանում ենք, «Շանթի» ցանկությունների դաշտում է, կամ ուղղակի կդադարեն «Շանթ» դիտել: Եվ այսպես շարունակ: Աբսուրդային իրավիճակ, որը ստեղծելուց առաջ հաստատ հեռուստադիտողի «առավելագույն հարմարավետության» մասին չեն մտածել:

Կույր պետք է լինել չնկատելու նաև մարդկանց՝ մեկ այլ ընկերություն ուղղորդելու ենթատեքստը, բայց անգամ նման պարագայում կարելի էր նախ մտածել հեռուստադիտողի մասին: Ամեն դեպքում տուժողը քաղաքացին է, որին ոչ մի խելամիտ լուծում չի առաջարկվել: Միգուցե միանգամից ասվեր՝ չեք ուզում՝ մի դիտեք:

Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված