Պուտինն առաջարկությամբ է հանդես եկել
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկությամբ է հանդես եկել՝ ձևավորել դաշնային մարմին, որը պատասխանատու կլիներ ներգաղթյալների սոցիալական ադապտացիայի համար: Այս մասին գրում է Интерфакс-ը:
«Անհրաժեշտ է ձևավորել դաշնային մարմին, որը պատասխանատու կլիներ ներգաղթյալների սոցիալական ադապտացիայի համար: Պետք են նաև պրոֆիլային մասնագետներ»,- ասել է նա:
Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը կհակազդի միջէթնիկ կոնֆլիկտներ բորբոքելուն: