Հայերեն


Այդպիսի քաղաքական աղբերին պետք է ընդհանրապես ճանապարհել տուն

Քաղաքականություն

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սկսվել է նաև «կուսակցափոխության» գործընթացը: Երևույթն, իհարկե, նոր չէ, բայց ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի, սա ցույց է տալիս, որ Հայաստանում կուսակցական համակարգը դեռ շատ ցածր մակարդակում է:

«Երևույթը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կուսակցական «շինարարությունը» Հայաստանում չի ավարտվել: Հենց դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ մարդիկ, ովքեր այս 27 տարիների ընթացքում բազմիցս փոխել են իրենց կուսակցական պատկանելությունը, նույնիսկ թավշյա հեղափոխությունից հետո չեն վարանում իրենց ծառայություններն առաջարկել նոր իշխանություններին: Չեն վարանում կրկին փոխել իրենց քաղաքական կողմնորոշումը՝ ակնկալելով, որ նոր իշխանությունների կողմից հիմնականում պաշտոնի տեսքով կստանան իրենց պատառը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ–ում այս տարիների ընթացքում որևիցե բան չի փոխվել: Իսկ այսպես շարունակվելու դեպքում նույն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վաղը մյուս օրը կդառնա այն, ինչին ժամանակին վերածվեցին ՀՀՇ–ն ու ՀՀԿ–ն. վերջիններս իմ կողմից բազմիցս բնութագրվել են ոչ թե կուսակցություններ, այլ ակումբներ: Իսկ այդ ակումբներում ներգրավված մարդկանց նպատակը մեկն է՝ պաշտոն ստանալ: Եվ որքան էլ այդ ակումբում բազմաթիվ մարդիկ տարբեր քաղաքական հայացքներ, կամ արտաքին ու ներքին քաղաքականության առումով այլ տեսակետներ ունեն, նպատակը նույնն է: Այսինքն՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում պաշտոնամոլությունը դարձել է թիվ 1 խնդիրը, որից մենք չձերբազատվեցինք»,–Newsarm.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ այդ ամենը նույն կերպ հիմա ևս շարունակվում է:

«Հիմա կատարվող երևույթը «առնետավազք» է. գլխավոր նպատակը կա՛մ թավշյա հեղափոխությունից հետո ստացած պաշտոնները պահպանելն է, կա՛մ արդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր պաշտոններ ստանալը՝ համապատասխան ծառայությունների դիմաց: Անկեղծ եմ ասում՝ ես ավելի շատ հարգեցի այն ՀՀԿ– ականներին, որոնք, վատ, թե լավ, բայց մնացին այդ կուսակցության մեջ: Նրանց ավելի շատ հարգեցի, քան այն անձանց, ովքեր հեղափոխությունից ընդամենը ժամեր անց, «թաքնվելով» ժողովրդի թիկունքում, իբրև թե ժողովրդի կողքին կանգնելով, դավաճանեցին այն անձին և այն կուսակցությանը, որին պարտական էին այն ամենի համար, ինչը ստացել էին վերջին տասնամյակներում: Դա ավելի ընդունելի է ինձ համար, քան այն, ինչ ես հիմա տեսնում եմ քաղաքական դաշտում: Սա վաղը, մյուս օրը շատ մեծ խնդիր կստեղծի նույն ՔՊ–ի համար, որովհետև այդ դեպքում ՔՊ–ն ՀՀՇ–ի և ՀՀԿ–ի նման կուսակցությունից վերածվելու է ակումբի: Պաշտոնամոլությամբ, տաքուկ անկյունում պատսպարվելով, իշխանություններից դիվիդենտներ ստանալով է պայմանավորված այդ առնետավազքը, որը որևիցե օգուտ չի տալու ՔՊ–ին: Մեկ անգամ սեփական հայացքները, նախկին «տերերին» դավաճանած անձը վաղը կամ մյուս օրն առանց խղճի խայթ զգալու կդավաճանի և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ ՔՊ–ին»,– նշեց Գ. Համբարյանը:

Քաղաքագետը կողմ է, որ ընդհանրապես բարիկադներ չլինեին:

«Եթե դրանք կառուցվել են հեղափոխության ընթացքում, թող քանդվեն: Այն պրոֆեսիոնալները, ովքեր կարող են օգուտ բերել ներկայիս իշխանություններին, պետք է աշխատեն: Բայց այդ պրոֆեսիոնալների ուժը, հմտություններն օգտագործելն այլ բան է, այլ բան՝ հետևյալը. երբ 2017թ. ԱԺ ընտրություններին ՀՀԿ–ի համար 15 հազար դրամով ձայն գնող, լրացուցիչ ցուցակներով և ընտրակեղծարարությամբ զբաղվող անձինք հիմա ուզում են «սուրբ խաղալ» և ՔՊ–ով մասնակցել ընտրություններին, և դա ներկայացնել այնպես, թե իրենք ժողովրդի կողմն են, անբարոյականություն է: Այստեղ նույն ՔՊ–ի և Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն է կարևոր: Այդպիսի «քաղաքական աղբերին» պետք է ընդհանրապես ճանապարհել տուն, և չպետք է համագործակցել նրանց հետ»,–նշեց նա:

Գագիկ Համբարյանի խոսքով՝ թևակոխում ենք հեղափոխության հաջորդ՝ 3–րդ փուլ:

«Այս փուլը շատ բարդ է ու վճռորոշ նոր իշխանությունների և կոնկրետ Ն. Փաշինյանի համար: Մենք գնում ենք ընտրությունների այն Ընտրական օրենսգրքով, որում նախորդ իշխանությունների կողմից օրինականացվել էին բազմաթիվ ընտրակեղծիքներ: Օրինակ են լրացուցիչ ցուցակները… Ես, որպես Շիրակի մարզի բնակիչ, կարող եմ 100 տոկոսով օրինակներ բերել, թե նախկին իշխանություններին սպասարկող և ռեյտինգային ընտրակարգով անցած պատգամավորներից մեկն ինչպես է Երևանից մոտ 3000–ից ավելի ընտրողների բերել, գրանցել Ամասիայի և Աշոցքի կիսադատարկ գյուղերում: 2017թ. ապրիլի 2–ին այդ կիսադատարկ գյուղերը «մեգապոլիսների» էին վերածվել: Սա օրինականացված ընտրակեղծիքի մի ձև էր, որը նախորդ իշխանություններն օգտագործում էին կեղծիքների համար: Հետաքրքիր է՝ օրինականացված ընտրակեղծիքները հօգուտ ո՞ր քաղաքական ուժի են կիրառվելու: Ես հիմա հավատում եմ, որ որևիցե մեկը չի հանդգնի գումար բաժանել, բայց ո՞վ է ասել, որ «ապառիկի» սկզբունքով որոշ բաներ չեն խոստանալու»,–եզրափակեց նա:

Հանդիպում երիտասարդների հետ․ ֆոտոշարքԱրևմուտքը չի հավատում Փաշինյանի «արցունքներին» Ռուսաստանից արդեն բացահայտ սպառնում են Փաշինյանի իշխանությանը Նվաստացում Աբու Դաբիում. ինչպես խախտեցին դիվանագիտական արարողակարգը Կոլեկտիվ առաջնորդությունը ենթադրում է թիմ, որի լիդերը առաջինն է հավասարների մեջ․ Մենուա Սողոմոնյան Երկրի կեսը հանձնողը ո՞ր անվտանգությունից է խոսում, երբ չունի երաշխիքներ. Արշակ ԿարապետյանԱբու Դաբիում տեղի ունեցած Փաշինյան֊Ալիև հանդիպման մասին. Էդմոն Մարուքյան Անգլերենի տապալված քննությունն ու ակադեմիական քաղաք կառուցողները. Գոհար Ղումաշյան«Ռոսսոտրուդնիչեստվոն» ամրապնդում է ռուս-հայ մարզական գործընկերությունը ՔՊ-ն հիմա էլ փորձում է սահմանափակել լրատվամիջոցներին Փոքր բիզնեսը հարկերից ազատելու մեր ծրագրի մասին հարցեր ունե՞ք. Նարեկ ԿարապետյանԱնկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը բանակն է․ Արամ ՊետրոսյանԱլիևին շնորհակալություն հայտնելը արժանապատվության լուրջ կորուստ է. Ավետիք Չալաբյան Ինչպես է Հայաստանը ներգրավում հանքարդյունաբերական ներդրումներ. Վարդան Ջհանյանը` Minig.com.au-ին Պարզ ասած. Ինչպե՞ս են աշխատում արևային վահանակները «Մեր ձևով»-ը՝ որպես այլընտրանքային ուղի. առողջապահությունից մինչև տնտեսություն Եկեղեցին՝ ճնշման տակ, ազատությունը՝ միջազգային հարթակում Ինչո՞ւ են պետական կառավարման համակարգում շատերն աթեիստ. «Փաստ» Սա դասական իմաստով անսահման անորոշություն է, իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է. «Փաստ» Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության. «Փաստ» Նոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս. «Փաստ» Փորձելու են համայնքապետերին «իրենցով անել». «Փաստ» «Արևմտամետների» դաշտում «արշալույսները» խաղաղ չեն. «Փաստ» Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... «Փաստ» Լա մեդիա տաղավարում հարգելի Գայանե Պողոսյանի հետ զրուցել ենք տնտեսությունից, Ադրբեջանից, պարող սրտիկամոլներից. Հրայր Կամենդատյան«Mercedes»-ը «Մեգամոլ»-ի մոտ վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող հետիոտնինԱննա Բոլեյն. Դիմանկար, որը հերքում է կախարդության մասին լուրերը Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման դռները բաց են, բայց քանի դեռ Կիևը համապատասխան որոշումներ չի ընդունել, Մոսկվան շարունակում է հատուկ ռшզմական գործողությունը. ՊեսկովՌուս-չինական հարաբերությունների համար տարվա ցանկացած ժամանակ գարուն է. ՊուտինԵկեղեցու կրած ծանր հարվածների մասին․ Մենուա Սողոմոնյանը Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԸնկերոջս, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը բանտից․ Արսեն ԲաբայանԿոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը«Ինտեր»-ը պատժվեց․ թիմի երկրպագուները չեն կարողանա ներկա գտնվել արտագնա խաղերինՀեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինԵվ այո, ես կարծում եմ, որ տիկին Մանասյանը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ` մարդու իրավունքները խախտող քաղաքական գործիչ. Արեգա ՀովսեփյանԹիմոթի Շալամեն առաջին անգամ խոսել է Քայլի Ջեների հետ իր ամուսնության մասին Ողջաբերդում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. կա տուժած Թրամփը ստորագրել է մասնակի շաթդաունը դադարեցնող օրինագիծը Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը«Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանը մասնակցել է Վաշինգտոնում անցկացվող հեղինակավոր «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»Ընտրության արժեքը․ Սիրաժ ՄանուկյանցԻրական փոփոխությունները սկսվում է ժողովրդի ֆինանսական բեռը թեթևացնելուց. Գառնիկ ԴավթյանՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդինԱրմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել «Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ Վարդևանյան«Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ Վարդևանյան Վավերագրվում են հայկական պատմական հուշարձաններըԱյս իշխանությունների օրոք աբսուրդն անցնում է բոլոր սահմանները․ Ավետիք ՉալաբյանՀաշվի առնելով ՀԷՑ-ի ավտոպարկի քանակը՝ ամբողջ ավտոպարկի տեղակայումը մեկ տարածքում հնարավոր չէր
Ամենադիտված