Հայերեն


ՀՀԿ–ի մահվան մասին լուրերը չափազանցված են. ինչո՞ւ էր Մելիք–Ադամյան փողոցը կրկին խցանված

Քաղաքականություն

Անցած շաբաթ օրը Մելիք–Ադամյան փողոցը հիշեցնում էր «հին ու բարի» ժամանակները, երբ ՀՀԿ–ի կենտրոնական գրասենյակի դիմաց կայանված մեքենաների քանակը մի կողմից դանդաղեցնում էր երթևեկությունն այդ մասում, մյուս կողմից՝ աչք էին ծակում մեքենաների մակնիշների առատությունն ու ճոխությունը: Պաշտոնական որևէ տեղեկություն չկա, թե ինչ էր այդ օրը տեղի ունենում ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, սակայն եղած ինֆորմացիան էլ բավարար է գուշակելու, որ ՀՀԿ–ն պատրաստվում է ընտրությունների, իսկ մեքենաների առատությունը հուշում էր, որ պատրաստվում են հանրապետականները հատկապես ռեյտինգային ընտրակարգով ընտրությունների:

Սա, իհարկե, կես կատակ, կես լուրջ: Իսկ իրականում ռեյտինգային ընտրակարգի, ընդհանրապես գործող Ընտրական օրենսգրքի պահպանումն ու դրանց շրջանակում հանրապետականների՝ ընտրություններին մասնակցել–չմասնակցելու, անցողիկ շեմը հաղթահարել–չհաղթահարելու խնդիրը դարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը: Քննարկվող այն իմաստով, որ վերջին ամիսների պրոցեսները որևէ շանս առաջին հայացքից չեն թողնում Հանրապետականի համար: Սակայն, մյուս կողմից, ռեյտինգային ընտրակարգի բնույթը պահպանում է այդ շանսը, շանս, որը ոչ այնքան որոշիչ է լինելու խորհրդարանում հայտնվելու, որքան քաղաքական դաշտում տեղը պահելու շարունակականության առումով:

Ինչքան էլ որ քարոզչական ընկալումների, մեդիադաշտի ու քաղաքական հռետորաբանության մակարդակում կա քիչ թե շատ ընդհանուր կոմպրոմիս առ այն, որ ՀՀԿ–ն վերջնականապես սպառել է իրեն ու ընդհանրապես էլ որևէ անելիք չունի, իրավիճակի առավել խորը վերլուծությունը, հատկապես ռեյտինգային ընտրակարգի պրիզմայով, այլ բան է ցույց տալիս: Այլ բան ասելով նկատի չունենք ՀՀԿ–ի հնարավոր ռևանշը: Այդ ռևանշն անհնար է այս պահին առկա բոլոր սցենարներով ու բոլոր ընտրակարգերի դեպքում: Խոսքն այն մասին է, որ չնայած առաջին հայացքից ապրիլ–մայիսյան դեպքերը, դրանց հաջորդած զարգացումները հասարակական ընկալումները հողին են հավասարեցրել հանրապետականների քաղաքական հեռանկարը, սակայն գործնական մակարդակում եթե ոչ ռևանշի, ապա ռեինկառնացիայի շանսեր կան:

Հանրապետականների կարկառուն դեմքերը վերջին օրերին, հատկապես Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ հաճախ էին մատնանշում իրենց կուսակցությունից «զորացրված» ռեյտինգային «հսկաներին»՝ նրանց դասալիքությունը ներկայացնելով որպես փաստարկ առ այն, որ իրենց նպատակը ռեյտինգային ընտրակարգի պահպանումը չէ, քանի որ այդ ընտրակարգի իրենց առաջամարտիկները այլևս լքել են շարքերը ու ամենայն հավանականությամբ այժմ էլ այլ շարքեր են համալրելու: Իրականում, սակայն, Հանրապետական կուսակցությունն այս փուլում ռեյտինգային համակարգը առավել քան կարևոր է համարում, ինչքան էլ որ առաջամարտիկների դասալիքության մասին մեջբերումները իրականությանը համապատասխանում են: Բանն այն է, որ առաջամարտիկներից բացի ռեյտինգային ընտրակարգում կան նաև, այսպես կոչված, երկրորդ գծի, թիկունքի մարտիկներ, որոնք ի տարբերություն կորցնելու բան ունեցող ռեյտինգային–առաջամարտիկների, ոչ բոլորն են լքել կուսակցությունը: Ավելին, եթե պայմանական առաջամարտիկները լքել են, որովհետև ունեն կորցնելու բան կամ գոնե ունեն գնալու այլ տեղ, ապա բազմաթիվ հանրապետականներ թե՛ համամասնական ցուցակից, թե՛ մարզային կառույցներից որևէ տեղ չեն հեռացել, որովհետև հեռանալու տեղ, ըստ էության, չունեն: Հենց սա է հանրապետականների՝ ռեյտինգային ընտրակարգի հետ կապված հաշվարկը: Ոչ թե հասնել ռևանշի, այլ ռեինկառնացիայի, ոչ թե հենվել կուսակցական շարքերը լքած խոշոր սեփականատերերի, այլ նախկինում ռեյտինգային ցուցակների երկրորդ, երրորդ, չորրորդ համարները ներկայացնողների, ինչպես նաև տեղերում որոշակի պաշտոններ զբաղեցրածների, նրանց վրա, որոնք պահպանում են որոշակի իմիջ և կապեր:

Գերակա տեղեկատվական ֆոնին այս նրբությունները մնում են աննկատ: Ավելին, իրենք՝ հանրապետականներն են թաքցնում այդ նրբությունները՝ զորացրված ռեյտինգայինների փաստարկը շրջանառելով ու իբրև թե ռեյտինգային համակարգի հարցում իրենց անաչառությունը ցույց տալով: Տեղեկատվական–քարոզչական ճակատում իրողություններն առավել սուր գույներով են ներկայացվում, իսկ քաղաքական հաշվարկի նյուանսները մղվում են երկրորդ պլան: Թերևս հենց սա է պատճառը, որ դաշտում առկա է երկու գերակա մոտեցում, ըստ որի, մի դեպքում հանրապետականները ընդհանրապես լքում են դաշտը, մյուս դեպքում՝ հասնում են ռևանշի: Թե ՀՀԿ–ի մահվան, թե ՀՀԿ–ի ռևանշի մասին զրույցները, ըստ էության, չափազանցված են: Ավելի իրատեսական է պնդել, որ ՀՀԿ–ն պարզապես փորձում է մնալ քաղաքական դաշտում և այդ նպատակին հասնելու համար գործի է դնելու ձեռքի տակ եղած ու կիրառելի բոլոր ռեսուրսները:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունեն
Ամենադիտված