Կրեմլն արձագանքել է Քադիրովի պահանջին
ԱշխարհԿրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի հայտարարությունը, որով Քադիրովը քննադատել էր Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարությանը հանրապետության բյուջե դաշնային ներդրումների կրճատումների համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Քադիրովի խոսքերը ազդելու են վերջնական որոշման վրա, Պեսկովը հայտնել է. «Ես չգիտեմ: Բանն այն է, որ սա պարզապես համաձայնության կամ անհամաձայնության թեմա չէ: Սա փաստարկների թեմա է, այս հարցը կապված է ոչ թե պարզապես ՌԴ-ի մի սուբյեկտի հետաքրքրությունների հետ, այլ երկրի ընդհանուր բյուջեի, բավականին բարդ սուբստանցիա է, որտեղ պետք է ուշադրություն դարձվի բոլոր ասպեկտներին, ինչն էլ, բնականաբար, տեղի կունենա Պետդումայում»:
Պեսկովը նշել է, որ Ռամզան Քադիրովի հայտարարությունը «բյուջեի գործընթացի նոր շրջանի» առաջարկ է դարձել, հիմնական քննարկումները տեղի կունենան խորհրդարանի ստորին պալատում: