Հայերեն


Կոկորդիլոսաբուծարանն՝ առանց փորձաքննության. բնապահպանները մարզպետին դատի կտա՞ն

Հասարակություն

Գրեթե երկու ամիս առաջ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր գործունեության 100 օրվա ամփոփման ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Արարատի մարզի Դաշտավան համայնքում առաջիկա տարիներին հիմնվելու է կոկորդիլոսաբուծարան: Հայտարարվեց, որ «Արմոտ» ՍՊԸ-ն արդեն վարձակալության է վերցրել 15 հա տարածք, հանդիպել բնակիչների հետ, ներկայացրել ծրագիրը: Հայտարարությունից հետո բնապահպաններն իրենց դժգոհությունը հայտնեցին, իսկ այսօր ծրագիրը կյանքի կոչելու վերաբերյալ իրենց հակափաստարկն ունեն:

«Կենդանական աշխարհի խնդիրներով զբաղվող բնապահպաններն ընդհանրապես դեմ են, որ վայրի կենդանիները նման պայմաններում պահվեն, և նրանց օգտագործեն մթերք կամ կաշի ստանալու համար: Սա գաղտնիք չէ, բայց սա դեռ թողնենք մի կողմ: Այս դեպքում մեր խնդիրը միայն դեմ լինելը չէ: Երբ հայտարարվեց վերոնշյալի մասին, որոշեցինք հասկանալ՝ արդյո՞ք նման գործունեությունը վնաս չի հասցնի ջրային ռեսուրսներին, քանի որ անմիջականորեն կապված է այդ ռեսուրսների հետ: Այդ ժամանակ հասկացանք, որ նման ծրագիրը պետք է անպայման շրջակա միջավայրի փորձաքննություն անցնի: Բայց երբ ծանոթացանք ամբողջական ծրագրի հետ, հասկացանք, որ այստեղ միայն կոկորդիլոսաբուծություն ասվածը չէ»,-Newsarm.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ ընդգծելով, որ ըստ նախագծի, նախատեսվող տարածքում նաև ռեստորաններ, ատրակցիոններ, սննդի կետեր են լինելու:

«Ուսումնասիրել ենք մեր օրենսդրությունը, հանգել այն եզրակացությանը, որ, ըստ մեր օրենսդրության, այդ տարածքը պետք է անցնի շրջակա միջավայրի փորձաքննություն: Այստեղ մեր խնդիրը միայն կոկորդիլոսները չեն, ինքը վերցրել ու զվարճանքի վայր է այնտեղ կառուցում: Ասել, որ այդ գործունեությունը չպետք է անցնի շրջակա միջավայրի փորձաքննություն, օրենքի խախտում է: Մենք մարզպետին դատի ենք տալու, ու թող իմանա, որ այդ դատը շահելու ենք, որովհետև նա այս պահին օրենք է խախտում»,ընդգծեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Գարիկ Սարգսյանը նոյեմբերի 10-ին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել է, որ տարածաշրջանում առաջին կոկորդիլոսաբուծարանի ստեղծման աշխատանքներն արդեն սկսվել են, և այս պահին ներդրողը հողն է ձեռք բերել, ծառատունկ է իրականացնում, իսկ գարնանն ավելի ակտիվ աշխատանքներ կիրականացվեն:

Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ բնապահպանության նախարարին հասցեագրված նամակ են ուղարկել, և փորձել պարզել՝ ծրագրի վերաբերյալ կազմակերպությունն ունի՞ թույլտվություն, և իրականացվե՞լ է արդյոք շրջակա միջավայրի փորձաքննություն:

Ի պատասխան, ԲՆ-ից ընդգծել են. ««Ապշանք Էկո-Այգու» ծրագիրը, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Տեղեկացնում եմ, որ փորձաքննություն կատարելու համար անհրաժեշտ է շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն կազմված ներկայացնել բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության»:

Սիլվա Ադամյանը շեշտեց, որ, փաստորեն, ԲՆ-ում սպասում են, որ ներկայացնեն:

«Բայց այդ մարդը չի ներկայացնում, չի ուզում ներկայացնել: Ի՞նչ է՝ նորից պետք է շարունակե՞ք հին գործելաոճը, ըստ որի՝ ով որտեղից գա՝ կապ չունի, եթե մարզպետը «դաբրո» է տալիս, ինչ ծրագիր ուզենա, կիրականացնի: Տվյալ պարագայում ես իսկապես բացարձակ տարբերություն չեմ տեսնում: Հիմա ինչքան ուզում ես՝ գրի, բարձրաձայնի, մեկ է, որոշել են, որ այս աղքատ երկրում կոկորդիլոս պետք է բուծեն: Եվ բավական չէ, որ Արամ Հարությունյանը (Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ-խմբ.) Արարատյան հարթավայրի ամբողջ ջրային ռեսուրսները սպառել է, հիմա էլ իրենք պետք է կեղտոտեն ու այլանդակեն եղածը:

Պարտավոր են տվյալ նախագիծը շրջակա միջավայրի փորձաքննության ներկայացնել, բայց ստացվում է, որ մարզպետը նախաձեռնողի հետ խախտել է բոլոր օրենքները, և դա բավական չէ, ի լուր ամբողջ աշխարհի հայտարարում է, որ իրենք այդ ծրագրի իրականացումն արդեն սկսել են: Եթե ծրագիրը սկսվել է, պետք է միանշանակ կասեցվի»,-ասաց նա:

Վերջինս հայտնեց, որ պատրաստվում է խոսել ԲՆ ներկայացուցիչների հետ. «Հատկապես տեսչական մարմնից կպահանջեմ, որ գնան և ստուգումներ իրականացնեն՝ հասկանալու, թե ինչպե՞ս է մարզպետը նախաձեռնողի հետ խախտում ՀՀ օրենքները: Ես ուզում եմ հասկանալ, ի վերջո, մարզպետն արդյո՞ք գիտակցում է ու հասկանում, թե ինչի հետ պետք է գործ ունենա: Իհարկե, ո՛չ, քանի որ այդ ծրագիրը չի անցել շրջակա միջավայրի փորձաքննություն, և այդ փորձաքննության ռիսկերն ամբողջովին չեն գնահատվել: Ես նախաձեռնողի՝ Խաչատուրի հետ իր նախաձեռնությամբ համացանցում զրույց եմ ունեցել: Ասել եմ, որ մենք բնապահպան ենք, օդի մեջ ուղղակի դեմ լինելը մեզ հարիր չէ, և մենք օրենքը ցիտելով ենք աշխատում: Բացատրեցի, որ նախագիծը պետք է շրջակա միջավայրի փորձաքննություն անցնի: Բայց պատասխանեց ու ասաց՝ հանրային լսում ենք անցկացրել, հանդիպել ենք գյուղացիների հետ, և իրենք դեմ չեն: Սա բոլոր օրենքների խախտում է նշանակում»:

Բնապահպանը շեշտեց, որ այս փուլում իրենց խնդիրը տեսչական մարմնին տեղյակ պահելն է. «Եթե արձագանք չլինի, նորից կապ կհաստատենք ու կհասկանանք, թե ինչպե՞ս են այդքան բանն անում առանց նշված փորձաքննության: Կներկայացնենք նաև մեր նամակներն ու պատասխանները»: Նա չբացառեց, որ ինչ-որ փուլում հնարավոր է դիմեն նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին. «Իսկ եթե մեզ ո՛չ բնապահպանության նախարարությունն օգնի, ո՛չ էլ Սանասարյանը, կդիմենք դատարան: Եվ համոզված եղեք, որ կշահենք այն, որովհետև օրենքը մեր կողմն է: Պարոն մարզպետը թող չմտածի, որ կկարողանա հեշտ ու հանգիստ այդ ծրագիրն իրականացնել»:

Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ Մխիթարյան
Ամենադիտված