«Ես դրա պատասխանը կտամ». Սուրեն Խաչատրյանը՝ նոր մարզպետի մասին
ՀասարակությունԵրեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանն ասել է, որ նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը պարտքեր է թողել: Նա նաև ասել է, որ շուտով կհիմնվի Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամ, որը կաշխատի և կփորձի բոլոր դեֆիցիտները փակել:
Նրա խոսքով՝ դա վերաբերում է և՛ գյուղատնտեսությանը, և՛ առողջապահությանը: Դեֆիցիտները, մարզպետի խոսքով, բավական շատ են և բնական, օբյեկտիվ պատճառներով են բացատրվում:
Լրագրողների հարցին՝ Սուրիկ Խաչատրյանը պարտքե՞ր է թողել, մարզպետը նկատել է. «Միշտ էլ այդպես է եղել, դա նորություն չէ»:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանից «Առաջին լրատվական»-ը փորձեց հետաքրքրվել՝ ի՞նչ պարտքերի մասին է խոսքը: «Ես դրա պատասխանը կտամ, բայց ոչ հիմա, ոչ զանգի, ոչ էլ, ում պետք ա՝ ես հարցազրույց կտամ»,- ասաց Սուրեն Խաչատրյանը։