Նախագահի փեսան «հարվածում է» նախարարին
Հասարակություն«Ռոստելեկոմը» տեղեկացնում է, որ ս.թ. նոյեմբերի 1-ից Պանարմենիա մեդիա գրուպի կողմից դադարեցվել է, իրենց ցանցի միջոցով Արմենիա Թիվի, Ա Թիվի և Արմնյուզ հեռուստաալիքների վերահեռարձակումը:
Հիշեցնենք, որ օրերս մամուլում տարածվեց տեղեկություն, համաձայն որի «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներից անցել է նոր սեփականատիրոջ, իսկ ավելի կոնկրետ Սերժ Սարգսյանի փեսա` Միքայել Մինասյանի վերահսկողության տակ գտնվող մի ընկերության:
Նշենք նաև, որ Միքայել Մինասյանը Պանարմենիա մեդիա գրուպի բաժնեմասերի մեծ մասի սեփականատերն է, իսկ «Ռոստելեկոմ» ընկերությունում բաժնետեր է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարար Վահան Մարտիրոսյանը: Վերջին շրջանում օգտատերերի դժգոհության կիզակետում հայտնված «Յուքոմ»-ը, չկարողանալով պահպանել առաջատարի դիրքը, անցնում է դաշտում միակը լինելու քաղաքականությանը, փորձելով վերացնել այլընտրանքը:
