Հայերեն


Որպեսզի ձայն բերողների փոխարեն ունենանք կրթված պատգամավորներ

Հասարակություն

Նոր ձևավորված կուսակցությունները նոր մշակույթ են փորձում ձևավորել Հայաստանում: Նորերից է նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որն առաջիկա արտահերթ ընտրություններին առանձին է մասնակցելու: Նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար կուսակցությունը կոչ էր արել, և, պարզվում է, բավականին մարդ է դիմել: Ավելին, այնքան շատ են դիմողները եղել, որ նրանց միջև հնարավոր է եղել անգամ ընտրություն կատարել:

Կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը Newsarm.am-ի հետ զրույցում նշեց, որ նման հայտարարությունները կուսակցության ռազմավարության մի մասն են, քանի որ ավելի վաղ հայտարարել էին, որ աշխատելու են ոչ միայն թափանցիկ, այլև ժողովրդի հետ: «Մենք դեմ ենք այն պրակտիկային, որ կուսակցության նախընտրական ցուցակները կուլիսային քննարկումների միջոցով են ձևավորվում: Այդ ամենը պետք է փոփոխվի: Պետք է փոփոխվի նաև այն պրակտիկան, որ թաղային հեղինակությունները, ձայն բերողները կամ ձայն բերելու պոտենցիալ ունենալը հաշվի առնելով են մարդկանց ներգրավում նախընտրական ցուցակներում: Մենք նման բաներից զերծ մնալու համար ենք հայտարարություն տարածել ու բավականին շատ արձագանքներ ենք ստացել: Եվ այնպես էլ չէ, որ բոլոր արձագանքների պատասխանը դրական է լինելու, քանի որ մենք մեր կողմից ներքին չափանիշներ ենք սահմանել: Ու թեև օրենքով սահմանված չէ, որ, օրինակ, բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր է, այդուամենայնիվ, մենք կարծում ենք, որ պատգամավորի թեկնածուն պետք է անպայման որոշակի կրթական աստիճան ունենա»,– ասաց Հ. Գրիգորյանը:

Այդ ամենը հաշվի առնելով՝ կուսակցությունը կատարել է ընտրություն, նույնիսկ օրենքի պահանջին համապատասխան, կանանց ներգրավվածության հարցն են փորձել լուծել: Քաղաքական գործիչը համոզված է նաև, որ եթե մի կուսակցություն հայտարարի, թե իրենք կարող են բարձր որակավորում ունեցող կրթված ու հմուտ, աշխատանքային փորձ ունեցող մասնագետներից բաղկացած ցուցակ ներկայացնել, որով բոլորը հիացած կլինեն, ապա ստած կլինեն: Հ. Գրիգորյանի խոսքով՝ նման ցուցակ չունեն անգամ այնպիսի կուսակցություններ, որոնք այսօրվա դրությամբ փորձում են առաջնային դիրքերում հանդես գալ:

«Այսօրվա դրությամբ, թեև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու հերթ է գոյացել, բայց իրենք էլ նման ցուցակ չեն կարող ներկայացնել: Այդ կուսակցության որոշ մասը նախկին հանրապետականներ են, մի մասը մարդիկ են, որոնք երկար տարիներ կուսակցությունների համար ձայն բերող են աշխատել ու մինչև իրենց կյանքի վերջ էլ այդ գործն են անելու ցանկացած կուսակցության համար: Այսինքն, եթե այնտեղ էլ սկզբունքային կամ մասնագետ մարդկանց պակաս կա, ապա ինչպե՞ս կարող է երկու ամսվա կենսագրություն ունեցող կուսակցությունում նման պակաս չլինել: Եվ մենք երբեք չէինք էլ հայտարարել, որ մեր կուսակցությունը ԱԺ պատգամավորի մեր պատկերացումներին համապատասխան 82 թեկնածու ունի: Նման մարդիկ ոչ մի կուսակցությունում էլ չկան: Իսկ եթե այն տրամաբանությամբ գնանք, որով այսօր շարժվում են շատ կուսակցություններ, ապա ոչ թե 82, այլ 1200 հոգանոց ցուցակ էլ կարող ենք ներկայացնել»,– ասաց Հ. Գրիգորյանը:

Այս քայլերը կուսակցությունն իրականացնում է, որպեսզի շատերի նման իրենք էլ չդառնան հերթական կուսակցությունը: Այդ պատճառով են ձեռնարկում յուրօրինակ քայլեր, որպեսզի հետագայում որակյալ կադրերի պակաս չունենան: Բացի այդ, այսկերպ կուսակցությունը փորձում է երկխոսել նաև հասարակության հետ և կադրեր հավաքագրել: Ի դեպ, իրենց դիմողների տարիքը բավականին տարբեր է եղել: Դիմել են և՛ երիտասարդներ, և՛ նույնիսկ 60–ին մոտ անձինք, որոնք կարող են իրենց կենսափորձը ներդնել կուսակցության կայացման հարցում:

Ինչ վերաբերում է դրամահավաքին, ապա այն նույնպես դրական ընթացք ունի: Հավաքված գումարով հնարավոր կլինի ոչ միայն ընտրագրավը մուծել, այլև հարակից ծախսերի հարցը կարգավորել:

«Ի դեպ, մենք հաղթահարում ենք այն խնդիրները, որոնք նախկիններից որպես ժառանգություն են մեզ հասել: Մեծ ձախողում ենք համարում այն, որ Ընտրական նոր օրենսգիրքը չընդունվեց, և, փաստորեն, 10 միլիոն դրամ ընտրագրավի չափը պահպանվեց: Իմ կարծիքով, Հայաստանի կենսամակարդակի պայմաններում այն չի կարող 3 մլն դրամից ավելի լինել: Ռեյտինգային համակարգը նույնպես իր բացասական ազդեցությունն ունի ընտրական գործընթացների վրա: Դա էլ պետք է փոխվի, որպեսզի մենք ապագայում ձայն բերողների փոխարեն ունենանք կրթված պատգամավորներ»,– ասաց Հ. Գրիգորյանը:

Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ Մխիթարյան
Ամենադիտված