Հայերեն

Սերժն էլ չի ուզում բացաշկյարա ասի․ «Վայ հողեմ ձեր միամիտ գլուխը»

Blog

Նարեկ Ադամյանը գրում է․

Շատ հաճախ կարելի է տեսնել իսկապես լուրջ վերլուծություններ այն մասին, թե ինչու է Հայաստանում ամեն ինչ այսքան վատ։ Լուրջ մարդիկ, մասնագետներ, չեն ալարում, դնում, ուսումնասիրում են, համեմատում, անալիզ անում և վերջում հանգում այն եզրակացությանը, որ իսկապես Հայաստանում «գաղջն է կերել մատաղն», ու իսկապես, չգիտենք՝ ինչ պետք է անել։ Եվ գրեթե բոլոր վերլուծություններում հետևյալ միտքն է վերջում. «Այնուամենայնիվ կդառնա՞ Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետ, թե՞ ոչ»։ «Բայց չէ՞ որ նա խոստացել էր, որ չի հավականի երկրի կառավարմանը՝ երրորդ անգամ»... Կարծեմ՝ մի անգամ ՀՀՇ Վարչության անդամ Արարատ Զուրաբյանն էլ սենց մի բան էր ասել․ «ինձ խոստացել է, որ չի առաջադրվի»...
Եվ ուրեմն ֆիքսենք, որ Հայաստանում այսօր ձևավորվել է քաղաքական մի այնպիսի խղճուկ իրավիճակ, երբ ընդդիմադիր ուժերը հրաժարվել են նույնիսկ սրբազան «բույանից», սպառել են հասարակական բովանդակություն ձևավորելու՝ բոլոր հայտնի ու անհայտ հայեցակարգերն ու սաղովի լծվել Սերժ Սարգսյանին համոզելու՝ թե այ ախպեր, բա ասում էիր չես առաջադրվի, էս ինչ օյին բերիր մեր գլուխը։ Դե Սերժն էլ չի ուզում էդպես բացաշկյարա ասի․ «Վայ հողեմ ձեր միամիտ գլուխը», ու իրեն հատուկ ապշեցուցիչ ցինիզմով հայտարարում է «Ալ Ջազիրայի» եթերում, որ՝ «դե գիտեք, դեռ ժամանակը չի... Ինչ կարիք կա դրա մասին խոսելու»։ Եվ նույնիսկ սրանից հետո կան որոշ լավատեսներ, որոնք ասում են՝ ամեն դեպքում ոչինչ դեռ հստակ չէ, գուցե թե միտքը փոխի։ Եթե ուշադիր նկատեք, պառլամենտականից առաջ այսօր դրվել է ընդդիմության միավորման թեման։ Հարցի լրջությունը պատկերացնելու համար ուշադրություն պիտի դարձնել հարակից գործոններին, բուն միավորման բովանդակությանն ու հների ու նորերի՝ հարաբերություններ ձևավորելու կուլտուրային։ Դրա մասին խոսելը դեռ վաղ է, սակայն ոնց որ թե մեկ միավորում չի լինելու, այլ մի քանի։ Իսկ եթե պառլամենտ մտնեն, ապա 2017-ի պառլամենտը նախադեպ է լինելու այնքանով, որ, վախենամ, այնտեղ ավելի շատ դաշինք լինի, քան հենց կուսակցություններ։

Հ.Գ. Ինչպես գիտեք, երբեք սուրբ չեմ եղել, շտապեմ հանգստացնել, եթե դեռ չեք հասկացել․ պարոն Սերժը ոչ միայն վարչապետ է դառնալու, այլև շարունակելու է լինել Հայաստանի քաղաքական գործընթացների ինդիկատորը։ Գոնե 2019 թվական։

Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»
Ամենադիտված