Հայերեն


Սոցիալական ցանցերի, իրական կյանքի, «Սանտա Բարբարայի» և գաղափարական պայքարի կապը

Հասարակություն

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցություններն ու դաշինքները ներկայացրեցին իրենց ցուցակները: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ցուցակների հրապարակման փաստին մեծ նշանակություն չի տալիս:

«Ցուցակների հրապարակումը դեռ ոչինչ չի տա, որովհետև մարդիկ ոչ թե ցուցակներն են ընտրում, այլ այն քաղաքական բովանդակությունը, որը քարոզարշավի ժամանակ պետք է ներկայացնեն կուսակցությունները կամ մինչ այդ կարտահայտեն մեսիջների ձևով: Կարևորն այն չէ, թե ով է ընդգրկված ցուցակում: Կարևորն այն է, թե ի՞նչ են ասելու, և այն, թե ցուցակներում ընդգրկված թեկնածուներն ի վիճակի՞ են իրականացնելու իրենց քաղաքական բովանդակությունը, թե՞ ոչ: Կուսակցությունների կողմից առաջնայինն այն Հայաստանի տեսլականի ներկայացումն է, որն իրենք ցանկանում են կառուցել: Դեռ այդ տեսլականը ներկայացված չէ: Այդ պատճառով չենք կարող գնահատել առաջադրվածներին, որովհետև գնահատման չափորոշիչներ չունենք: Այս պահին ընդամենը կարող ենք ասել, որ ցուցակները ձևավորվել են ոչ թե քաղաքական, այլ զուտ անձնական սկզբունքներով, ինչպիսին, օրինակ, կուսակցության ղեկավարության մոտ վստահություն ունենալն է, ակտիվությունը և այլն»,–Newsarm.am-ի հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը:

Նրա խոսքով՝ շատ կարևորվեց ցուցակների հրապարակումը:

«Շատ մեծ տեղ տրվեց, քանի որ ցուցակների հրապարակումն իր մեջ ինտրիգային ինչ–որ իմաստ ունի: Եվ շատերը ոչ թե ուշադրություն են դարձնում ընտրարշավին, այլ հենց այդ ինտրիգն են փնտրում: Մարդկանց հետաքրքիր են աձնական հարցերը, օրինակ՝ ինչու է այս կամ այն անձը ցուցակի ոչ թե 10, այլ 5–րդ տեղում: Հոգեբանությունը հասկանալի է. մարդկանց անձնական հարցերը քննարկման առարկա դարձնել, քաղաքականությանը վերաբերվել որպես «Սանտա Բարբարա» սերիալի: Սա այնպես ասաց, նա՝ այնպես, և այլն: Իրականում սա չէ ընտրական գործընթացի իմաստը, այն բոլորովին այլ է՝ գաղափարաքաղաքական ընտրությունն է, բայց ճիշտ գաղափարաքաղաքական ընտրությունը: Իսկ քանի որ դա չկա, առաջին պլան է մղվում ինտրիգային պահը. ցուցակում այդ մարդիկ կան, տեսնես՝ սա ինչ է նշանակում, ցուցակում չկան՝ դա ի՞նչ է նշանակում: Զուտ անձնական հարցեր են քննարկում, ինչը մեկ շաբաթ հետո ամբողջովին մոռացվելու է: Եթե դրսում քաղաքացիներից հարցնեք, ապա համոզված եմ, որ նրանցից և ոչ ոքի այդ ցուցակների պահը բացարձակ չի հետաքրքրի»,–նշեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ այս դեպքում էլ գործ ունենք սոցիալական ցանցերի ու իրական կյանքի ահռելի տարբերության հետ, ըստ որի՝ սոցիալական ցանցերը երբեք չեն արտացոլում իրական կյանքը:

Նրա խոսքով՝ այն թեզը, ըստ որի՝ գործող Ընտրական օրենսգիրքը չի խրախուսում գաղափարական պայքարը, իրականությանը չի համապատասխանում. «ԸՕ–ն չէ, որ պետք է խրախուսի կամ չխրախուսի գաղափարական պայքարը: Գաղափարական պայքար կարող է լինել, եթե կուսակցություններն իրենք իրականացնեն այդ պայքարը: Եթե գաղափարական ընտրարշավի փոխարեն կրկին բարձրացնեն աղբահանության խնդիրները, այսինքն՝ բարձրացնեն իրենց կարծիքով կարևոր հարցեր, գաղափարական պայքարի ականատես չենք լինի: Մեծ հաշվով՝ պայքարը կլինի՞ գաղափարական, թե՞ ոչ, կախված է քաղաքական ուժը ներկայացնող թեկնածուներից և իրենց քարոզարշավից»:

Ինչ վերաբերում է այն բոլոր ուժերին, որոնք որոշում կայացրեցին չմասնակցել ընտրություններին, Արմեն Բադալ յանն ընդգծեց, որ պատճառաբանությունները տարբեր էին, բայց իրականում մեկ պատճառ կար:

«Իրականում այդ ուժերն այլևս մրցունակ չէին: Նրանք չկարողացան այս ընթացքում վերաիմիջավորել իրենց կուսակցությունները և նոր բովանդակություն առաջարկել ստեղծված քաղաքական իրավիճակում: Եվ, բնականաբար, շատերի համար ցանկալի գործընթաց չէ նման պայմաններում մասնակցել ընտրությանը, ստանալ 0–ին մոտ ձայներ, և գրանցել իրենց քաղաքական վախճանը:

Ապրիլ–մայիս ամիսներին էլեկտորատի գիտակցության մեջ տեղի ունեցած հեղափոխությունը կուսակցությունների առումով նոր մոտեցումներ և նոր բովանդակություն էր պահանջում: «Ռեժիմի դեմ պայքարող», «ռեժիմը արդեն վախեցել է» կամ Մարտի 1–ի գործը բացահայտելու լոզունգներով ընտրությունների գնալն արդեն չաշխատող է: Ինչ վերաբերում է այն ուժերին, որոնցից մի քանիսը ավագանու ընտրություններին ջախջախիչ պարտություն կրեց, ամենայն հավանականությամբ, չկարողացավ բանակցել եղած կամ արդեն ստեղծված ուժերի հետ: Այդ պատճառով էլ տարբեր առիթներ բերելով՝ ուղղակի հրաժարվեցին մասնակցել: Այդուհանդերձ, նրանց մի մասը դեռ ամբողջովին կորած չէ»,–ընդգծեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ այդ ուժերից մի քանիսը, վերախմբագրելով և նոր բովանդակություն տալով իրենց գործունեությունը, կարող են վերադառնալ քաղաքական գործընթացներ:

Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ Մխիթարյան
Ամենադիտված