Մթերքներ, որոնք խթանում են սեռական պոտենցիան
LifeՈրպեսզի տղամարդու մոտ չառաջանան սեռական կարողության խնդիրներ, անհրաժեշտ է շաբաթական մի քանի անգամ ուտել երեք շատ պարզ մթերք: Պարզվել է, որ շոկոլադը, ոստրեները և ձուկը ուժեղացնում են տղամարդկանց սեռական պոտենցիան։
Արդեն շատ վաղուց ոստրեները համարվում են աֆրոդիզիակ, որը շատ ուտելու դեպքում կարելի է հագեցնել օրգանիզմը հանքային ցինկով, ինչը զգալիորեն նպաստում է լիբիդոյի ուժեղացմանը:
Ցանկացած շոկոլադի բաղադրության մեջ էլ պարունակվում է մի տարր, որը կոչվում է ֆենէտիլամին: Այս նյութը նաև անվանվում է սիրո դեղամիջոց, քանի որ այն կապված է տրամադրությունը բարձրացնող ամֆետամինի հետ:
Արյան շրջանառությունը բարելավելու համար անհրաժեշտ է շաբաթական երկու անգամ ուտել սառը ջրերում բնակվող ձկներ, ինչպիսիք են տունան, սաղմոնը և այլն: