Առանձնատուն, ավտոմեքենա, բնակարան. Ջրային կոմիտեի նախագահի ունեցվածքը
ՏնտեսությունՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ինեսսա Գաբոյանը հայտարարագրել է այգետնակ, առանձնատուն և բնակարան:
Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ նա հայտարարագրել է «VOLKSWAGEN PASSAT 1.8 T» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1 000 000 ՀՀ դրամ:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոն ա կան պար տ ա կ ա նու թյուն ն ե ր ը ստանձնելու օրը ստացած եկամուտները բաժնում էլ նշված է 100 000 ՀՀ դրամ եկամտի մասին, որը ստացել է աշխատանքի վարձատրությունից: Ինեսսա Գաբոյանը եկամուտ է ստացել նաև արտարժույթով: «Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը» ենթաբաժնում նշված է արտարժույթով ստացած շուրջ 50 հազար եկամտի մասին: