ՀՀԿ-ն ակտիվորեն պատրաստվում է ընտրությունների
BlogԼևոն Մարգարյանը գրում է․
Իմ մասնավոր դիտարկումներով, Երևանի թաղամասերում՝ մասնավորապես Աջափնյակում, Արաբկիրում, Դավիթաշենում, ՀՀԿ-ն ակտիվորեն պատրաստվում է առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Ակտիվորեն պատրաստվում են նաև Գյումրիում և Կիրովականում: ՏԻՄ ընտրություններում իշխանական թեկնածուներն ու թիմերը հաղթելու են, ընդդիմությունից ծանրակշիռ մարտ է տալու միայն Լուսավոր Հայաստանը` Կիրովականում, ու ցավոք չի հաղթելու, որովհետև այստեղ էլ՝ նախօրոք պատրաստվել է ՀՀԿ-ն:
Փաստացի ուժեղ հակաիշխանական ցնցումներից անմիջապես հետո՝ առաջին իսկ ընտրություններում, իշխանությունը հաղթելու է և վերցնելու է ադմինիստրացիայի միջին շերտը, իսկ հետո այդ հիմքով գնալու է պառլամենտականի:
Իսկ մինչ այդ՝ բազմաթիվ գործեր դատարաններում, իրար քլնգող ու նամակագրությամբ զբաղված ընդդիմություն, մեդիադաշտի զբաղեցում կոսմետիկ վերադասավորումներով, օգոստոսյան պարապություն և այլ բաներ: